Չինաստանի ազգային գրադարան

Չինաստանի ազգային գրադարան, Չինաստանի խոշորագույն գրադարանը։

Չինաստանի ազգային գրադարան
Երկիր Չինաստան
Տեսակազգային գրադարան
Հիմնվել էսեպտեմբերի 9, 1909 և 1909[1]
ՏեղադրությունZizhuyuan Subdistrict?
Այլ տվյալներ
Կայքnlc.cn

Պատմություն

խմբագրել

Գրադարանը հիմնադրվել է 1909 թվականին գահի և վերջին չինական արքայատոհմ Ցինի կառավարության համաձայնությամբ որպես «Մայրաքաղաքի ուսուցչական հաստատության գրադարան» (չինարեն՝ 京师图书馆Սինհայական հեղափոխությունից հետո՝ 1911 թվականին, «Մայրաքաղաքի ուսուցչական հաստատությունները» վերանվանվել են Պեկինի համալսարան, իսկ 1912 թվականի օգոստոսին գրադարանը փոխանցվել է կրթության նախարարությանը և բացվել այցելուների առաջ։ 1916 թվականին նրան են վերապահվել երկրի գլխավոր գրադարանի գործառույթները։ 1928 թվականին գրադարանը ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ։ 1998 թվականի դեկտեմբերին Պետական խորհուրդը հաստատել է գրադարանի՝ Չինաստանի ազգային գրադարան վերանվանվելը («Չժունգո գոցյազ տուշուգուան»)։ Չինաստանի Հանրապետության հռչակման պահին գրադարանային ֆոնդերն ունեցել են մեկուկես միլիոնից ոչ պակաս փաստաթուղթ։

Այժմյան վիճակ

խմբագրել

Չինաստանի ազգային գրադարանը հանդիսանում է ազգային համապարփակ գրադարան, հրապարակումների ազգային պահոց, գրադարանային ազգային կենտրոն, գրադարանաինֆորմացիոն և գիտատեխնոլոգիական ցանցի ազգային, ինչպես նաև զարգացման կենտրոն։

Գրադարանի ընդհանուր մակերեսը 170 000 մ2 է։ Տարածքով աշխարհի գրադարանների շարքում հինգերորդն է։ 2003 թվականի ավարտին գրադարանը ունեցել է 24 110 000 հատորների հարուստ հավաքածու և աշխարհի գրադարանների շաքում զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Հավաքածուն ունեցել է 270 000 հազվագյուտ և 1 600 000 հատոր հնագույն գիրք։

2010 թվականին գրադարանը տեղավորվել է երեք մասնաշենքերում։ Գլխավոր շենքը կառուցվել է 1987 թվականին։ Գրադարանի հին շենքը կառուցվել է 1931-1987 թվականներին, իսկ այժմ այնտեղ է տեղավորված գրադարանի հնագույն գրքերի բաժինը։ 2008 թվականի սեպտեմբերի 9-ին շահագործման է հանձնվել Գլխավոր շենքից հյուսիս գտնվող նոր մասնաշենքը, որը կառուցվել է 2003 թվականին[2] (նախագծի հեղինակներն են Միխայել Ցիմերմանն ու Յուրգեն Էնգելը[3]

Նոր մասնաշենքի 80,5 հազար մ2 ընդհանուր մակերեսում կարող են միաժամանակ սպասարկվել շուրջ 8 հազար ընթերցողներ։ Այժմ նոր մասնաշենքի հետ միասին գրադարանի ընդհանուր մակերեսը կազմում է 250 հազար մ2 տարածք, որով նա զիջում է միայն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ազգային գրադարաններին։ Գլխավոր շենքը անվանվել է «Չինաստանի ազգային գրադարանի հարավային մաս», իսկ նոր մասնաշենքը՝ «Չինաստանի ազգային գրադարանի հյուսիսային մաս»[4]։

Գրադարանն ունի չինական գրքերի և օտար լեզուներով նյութերի ամենամեծ հավաքածուն երկրում։ Այցելությունների համար բաց է տարին 365 օր, իսկ օնլայն ծառայությունները հաղորդակցման տարբեր ուղիների միջոցով հասանելի են օրը 24 ժամ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինաստանի ազգային գրադարան» հոդվածին։