Չժաո Չանձզին
Չժաո Չանձզին (չինարեն՝ 赵常青, ապրիլ 1969, Շենսի, Չինաստան), չինացի պատմության ուսուցիչ և քաղաքական ակտիվիստ։
Չժաո Չանձզին | |
---|---|
Ծնվել է | ապրիլ 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Շենսի, Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Կրթություն | Shaanxi Normal University? |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կենսագրություն
խմբագրելՉժաո Չանձզինը ծագումով Չինաստանի Շանսյի նահանգի փոքր գյուղերից մեկից է։ 1988 թ. սեպտեմբերին նա ընդունվել է Շանսյիի մանկավարժական ուսումնարանի պատմության ֆակուլտետ։
Ուսանողական ակտիվիզմ
խմբագրել1989 թ. ապրիլին նա և իր համակուրսեցիներից մի քանիսը ստեղծում են ուսանողական ինքնակառավարման կոմիտե[1]։
1989 թ. հունիսին ձերբակալվել է Թյանմեն հրապարակում տեղի ունեցած ցույցերին մասնակցելու համար։ Պեկինի Ցինչյըն բանտում կես տարուց ավել անցկացնելուց հետո արդարացվել է և ուղարկվել այն դպրոցը, ուր հաճախում էր մինչև ուսումնարան ընդունվելը և ավարտել է այն 1992 թ.:
Դպրոցն ավարտելուց հետո, մինչև 1998 թ. Չժաոն որպես ուսուցիչ աշխատել է Հանչժոնի № 813 միջուկային ինդուստրիալ գործարանում։
Հանրագիր ուղղված Համաչինաստանյան 15-րդ համագումարին
խմբագրել1997 թ. օգոստոսին նա հանրագիր ներկայացրեց Չինաստանի կոմունիստական կուսակցության համաչինաստանյան 15-րդ համագումարին, որի մեջ իր «Բարեփոխեք քաղաքական համակարգը և բռնեք ժողովրդավարացման ուղին» ակնարկի միջոցով ներկայացնում էր քաղաքական բարեփոխումների ծրագիր։ Կոռուպցիայից ու ոչ արժանապատիվ աշխատանքային պայմաններից իր գործընկերներին ազատելու նպատակով նա փորձեց որպես գործարանի ներկայացուցիչ առաջադրվել Համաչինաստանյան ժողովրդական ժողովի ընտրություններին, որպես առանցքային ծրագիր ունենալով Արհմիությունների համաչինաստանյան ֆեդերացիայի քննադատությունը։ Նրան կալանավորեցին 1998 թ. մարտի 25-ին, իսկ սեպտեմբերի 8-ին դատապարտեցին 3 տարվա ազատազրկման[2]։
Հանրագիր ուղղված Համաչինաստանյան 16-րդ համագումարին
խմբագրել2002 թ. նոյեմբերին նա գրեց բաց նամակ Չինաստանի կոմունիստական կուսակցության համաչինաստանյան 16-րդ համագումարին և դրա տակ հավաքեց 192 ստորագրություն։ Նամակը պահանջում էր Չինաստանի ժողովրդավարացումը։ Չժաոյին առաջադրվեց մեղադրանք «պետական հեղաշրջմանն ուղղված կոչեր անելու» համար։ 2003 թ. հուլիսի 10-ին Սիանի ժողովրդական դատարանում անցկացվեց դռնփակ դատական նիստ, որտեղ նրան դատապարտեցին 5 տարվա ազատազրկման։
Չինաստանում մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող HRIC կազմակերպության նախագահ Լյու Ցինը քննադատեց դատավճիռն, այն անվանելով՝ «անօրինական իրավական գործընթացի միջոցով ահաբեկելու մի ձև։ Հատկապես վրդովվեցնող է, որ բաց նամակի գործով դատական նիստն անցկացվել է փակ դռների ետևում՝ պետական գաղտնիքը չբացահայտելու նկատառումներով»[3]։
2005 թվականի դեկտեմբերին Չժաոն հրաժարվեց մասնակցել դրոշի բարձրացման արարողությանը և երգել օրհներգը։ Դրանից հետո նրան 40 օրով տեղափոխեցին մենախուց։ 2006 թվականի փետրվարի 18-ին նրան երեք ամսով տեղափոխեցին մենախուց՝ մարտական պատրաստությանը մասնակցելուց հրաժարվելու և Ֆալունգունի անդամներին տեսակցելու համար[4]։
Նա շարունակում է գտնվել բանտում և մնում է Amnesty International-ի ուշադրության կենտրոնում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Prisoners in P. R. China (Chinese)». Laogai.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Labor Activists Imprisoned in China». National Labor Committee. 2000 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Appeal for release of Zhao Changqing». Just Response. 2003 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Prisoners in P. R. China (Chinese)». Laogai.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 3-ին.