Ջըլկանի
(Վերահղված է Չըլկանիից)
Ջըլկանի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Բագրևանդ գետի ձախ ափին, Ալաշկերտ քաղաքից 10 կմ հարավ։
Գյուղ | |
---|---|
Ջըլկանի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Ալաշկերտի գավառակ |
Այլ անվանումներ | Չալկանի, Չալքանի, Չըլկանի, Չիլկան, Չիլկանի, Չլգանի, Չլգանին, Չլկան, Չլկահանի, Չլքան, Չլքանի, Ջըլկահնի, Չլկախնի, Չլկահնի, Չլկանի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն
խմբագրելԲնակչության մի մասը 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գաղթել է Կովկաս։ Գյուղը թուրքերի կողմից ավերվել է 1914-1915 թվականների Մեծ եղեռնի ժամանակ, իսկ բնակչությունն ամբողջովին գաղթել է Կովկաս։
Բնակչություն
խմբագրելԶուտ հայաբնակ գյուղ էր։ 1909 թվականին ուներ 60 տուն, իսկ 1912 թվականին՝ 80 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, արհեստներն ու առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՋըլկանին ուներ եկեղեցի։ Եկեղեցում պահվում էր ձեռագիր ավետարան։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր վարժարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 404
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն