Չերվի եղբայրներ (ֆիլմ)

«Չերվի յոթ եղբայները» (իտալ.՝ I sette fratelli Cervi), ռեժիսոր Ջաննի Պուչչինիի ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1968 թվականին։ Ժապավենը ներկայացնում է իտալացի հակաֆաշիստ Չերվի եղբայրների պատմությունը[2]։ Ռեժիսոր Պուչչինին մահացել է ֆիլմի արտադրության ավարտից մի քանի ամիս անց[3], իսկ ֆիլմը երկար ժամանակ արգելվել է իտալական գրաքննության կողմից[3]։ Գլխավոր դերակատար Ջան Մարիա Վոլոնտեն արժանացել է մրցանակի Ավելլինոյի կինոփառատոնում, ինչպես նաև իտալական «Ոսկե գլոբուս» մրցանակի որպես լավագույն դերասան։

Picto infobox cinema.png
Չերվի եղբայրներ
իտալ.՝ I sette fratelli Cervi
I sette fratelli Cervi1.jpg
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Ժանրդրամա
Թվական1968
Լեզուիտալերեն
ՌեժիսորGianni Puccini?
Սցենարի հեղինակGianni Puccini? և Չեզարե Ձավատինի
ԴերակատարներՋան Մարիա Վոլոնտե, Դոն Բակի, Riccardo Cucciolla?, Կառլա Գրավինա, Serge Reggiani?, Lisa Gastoni?, Օլեգ Ժակով, Andrea Checchi?, Duilio Del Prete?, Gabriella Pallotta?, Marco Mariani?, Gino Lavagetto?, Elsa Albani?, Renzo Montagnani?, Բենջամին Լեվ[1], Massimo Foschi?[1] և Ruggero Miti?[1]
ՕպերատորMario Montuori?
ԵրաժշտությունCarlo Rustichelli?
Տևողություն105 րոպե

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930-ական թվականների վերջին և 1940-ական թվականների առաջին կեսին։ Չերվի եղբայրները սվորական գյուղացիներ են, սակայն աչքի են ընկնում նորը ճանաչելու, ճշմարտության ու արդարության հասնելու ձգտումով։ Նրանք քննադատաբար են վերաբերվում ֆաշիստական ռեժիմին, ինչի արդյունքում հայտնվում են կոմունիստական ընդհատակում։ Հատկապես ակտիվ դիրքորոշում ունի Ալդո Չերվին, որը ծանոթանում է դերասանուհի Լուչիա Սարցիի հետ, որը հանդես է գալիս որպես կապող օղակ եղբայրների ու հակաֆաշիստական միավորման ղեկավարության միջև։ Սկզբում նրանք կատարում են տարբեր պրոպագանդայի հետ կապված առաջադրանքներ․ տպագրում են թռուցիկներ, դրանք ուղարկում քաղաք և տարածում։ Աստիճանաբար Ալդոն զբաղեցնում է ավելի ծայրահեղական դիրքորոշում՝ պահանջելով ավելի ակտիվ գործողություններ, ինչը հատկապես ակտուալ է դառնում Իտալիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին միանալուց հետո։

ԴերերումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Gino Moliterno։ The A to Z of Italian Cinema։ Scarecrow Press, 2009։ ISBN 0810870592 
  3. 3,0 3,1 Laura Morandini, Luisa Morandini, Morando Morandini։ Il Morandini 2011։ Zanichelli, 2010։ ISBN 8808127052 

Արտաքին հղումներԽմբագրել