Չեռնոգորիայի ծովափ
Չեռնոգորիայի ծովափ ( սերբ.՝ Црногорско приморје), պատմականորեն հայտնի է Լիտորալ անվանումով, Չեռնոգորիայի ափամերձ կամ առափնյա շրջանն է, որը սահմանակից է Ադրիատիկ ծովին։ [1] Օսմանյան ներխուժման հետևանքով ափի մի մասն անցել է Ավստրիայի, մյուս մասը՝ Թուրքիայի տիրապետության տակ, սակայն 1878 թվականին ռուս-թուրքական պատերազմի արդյունքում ազատագրվել է թուրքական օկուպացված հատվածը, 1918 թվականին էլ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ սերբա-չեռնոգորիական ուժերի հաղթանակների արդյունքում՝ ավստրիական օկուպացված հատվածը։ [2]
Չեռնոգորիայի ծովափ | |
---|---|
Երկիր | Չեռնոգորիա |
Վարչատարածք | Չեռնոգորիա |
Աշխարհագրություն
խմբագրելԼիտորալի տարածքում գտնվող Կոտորը Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այն օբյեկտի մի մասն է, որը կոչվում է Կոտորի բնական և պատմա-մշակութային շրջան։
Պատմություն
խմբագրելՄիջին դարեր
խմբագրելՏարածաշրջանը միջնադարում եղել է Սերբիայի կազմում։ Սերբական կայսրության անկումից հետո նրա մեծ մասը հետագայում մտավ Սերբական բռնապետության կազմի մեջ։ Զետան, որը գտնվում էր Ցռնոյևիչիների ձեռքում, 1499 թվականին կցվեց Սկյուտարի սանջակի տարածքին, կորցրեց իր անկախությունը, դարձավ Օսմանյան կայսրության վասալը[3]։ 1514 թվականին այդ տարածքն անջատվեց Սկյուտարի սանջակից և սահմանվեց որպես Չեռնոգորիայի առանձին սանջակ՝ Սքենդերբեգ Ցռնոյևիչի իշխանության ներքո։ 1528 թվականին, երբ նա մահացավ,Չեռնոգորիայի սանջակը միացվեց Սկյուտարի սանջակին՝ որպես առանձնակի վարչական միավոր՝ որոշակի ինքնավարությամբ[3]։
Ժամանակակից պատմություն
խմբագրելՆապոլեոնյան Ֆրանսիան 1810 թվականին գրավեց ափի ծայրարևմտյան հատվածները։ Այնտեղ կազմվորվեց Կատարո վարչական միավորը Իլիրիայի գավառների ենթակայությամբ (1811)։ 1815 թվականին այդ նույն տարածքները գրավեց Հաբսբուրգների միապետությունը և մտցրեց Դալմաթիայի թագավորության կազմի մեջ։
Համայնքներ
խմբագրելՏարածաշրջանը ներառում է հետևյալ համայնքները.
- Հերցեգ Նովի
- Տիվատ
- Կոտոր
- Բուդվա
- Բար
- Ուլցին
Պատկերասրահ
խմբագրել-
Slovenska լողափը. Բուդվա
-
Սուրբ Տրիֆոնի տաճարը Կոտորում
-
Պերաստի եկեղեցին
-
Սվետի Ստեֆան
-
2000-ամյա ձիթենի Բարում
-
Ջազ լողափը
-
Մամուլա կղզին
-
Տեսարան Բեչիչիի Splendid հյուրանոցից
-
Չեռնոգորիայի թագավոր Նիկոլայ I-ի պալատը Բարում
-
Queen's Beach-ը՝ Թագուհու լողափը՝ Բար համայնքի կազմի մեջ մտնողՉանջ բնակավայրի մերձակայքում
-
Ժայռերի Աստվածամայրը (Our Lady of the Rocks) Կոտորի մերձակայքում
Տես նաև
խմբագրել- Չեռնոգորիա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Encyclopedia Britannica, 2021
- ↑ Encyclopedia Britannica, 1918
- ↑ 3,0 3,1 Ćorović, Vladimir (1933). Istorija Jugoslavije (Serbian). Beograd: Narodno Delo. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին. «Год. 1499. припојена је била Црна Гора скадарском санџакату. Али, год. 1514. одвојио је султан поново и поставио јој за управника, као санџак-бега, потурченог Станишу, односно Скендер-бега Црнојевића.»
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնոգորիայի ծովափ» հոդվածին։ |