Չեխոսլովակյան գայլաշուն

Չեխոսլովակյան գայլաշուն (չեխ.` československý vlčák, սլովակ.` československý vlčiak ), շների համեմատաբար երիտասարդ ցեղատեսակ։

Չեխոսլովակյան գայլաշուն
Տեսակշան ցեղատեսակ և canid hybrid?
Այլ անուններՉեխոսլովակյան գայլաշուն
ԲնաշխարհՉեխոսլովակիա Չեխոսլովակիա
Սլովակիա Սլովակիա
Առանձնահատկություններ
Զանգված արու26 կգ
Զանգված էգ20 կգ
Հասակ արու65 սմ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղատեսակի պատմությունը խմբագրել

Ցեղատեսակն ստեղծվել է 1955 թվականին Չեխոսլովակիայում, փորձարարության արդյունքում՝ գերմանական հովվաշան և կարպատյան (եվրասիական) գայլի խաչասերումից։ Ստեղծման նպատակն էր ստանալ ցեղատեսակ՝ գերմանական հովվաշան բնավորությամբ և խառնվածքով, դյուրավարժությամբ և խելքով, ինչպես նաև կարպատյան գայլի կազմվածքով, դիմացկունությամբ և ուժով։ Հիմնականում այն պետք է մասնակցեր զինվորական հատուկ միջոցառումների, սակայն արդյունքում օգտագործվեց որոնողա-փրկարարական, պաշտպանական և պարեկային ծառայություններում, որսորդական և մարզական ասպարեզներում։

Միջազգային կինոլոգիական ֆեդերացիայի կողմից ցեղատեսակը ճանաչվել է 1999 թվականին։

Ընդհանուր բնութագիրը խմբագրել

Արտաքնապես ցեղատեսակը նման է գայլի։ Ունի ոչ մեծ, եռանկյունաձև կանգուն ականջներ և հզոր ծնոտներ։ Ունիվերսալ ցեղատեսակ է։ Հեշտությամբ կապի մեջ է մտնում ոչ միայն տիրոջ, այլ նաև նրա ընտանիքի բոլոր անդամների հետ։ Համակերպվում է այլ ընտանի կենդանիների ներկայությանը, սակայն անծանոթ կենդանիների հետ առնչվելիս կարող են դժվարություններ ծագել։

Կարևոր է վաղ հասակում սանձել նրա որսորդական կիրքը, այլապես մեծ տարիքում կարող է ագրեսիվ վարքագիծ դրսևորել փոքր կենդանիների նկատմամբ։ Չի կարելի ձագերին պահել մեկուսացված, նրանք պետք է վարժվեն և հարմարվեն շրջակա միջավայրին։ Վարժեցնելիս արագ հոգնում են անիմաստ կրկնվող վարժություններից։ Ունեն սուր հոտառություն, անկախ են, հարկ եղած դեպքում կարող են աշխատել նաև գիշերը։ Հաչել չեն սիրում և ինքնաարտահայտման համար օգտագործում են բազմազան ձայնային այլ ելևէջներ։

Մնդավի նվազագույն բարձրությունը 65 սմ (արու) և 60 սմ է (էգ), քաշը՝ 26 կգ (արու), 20 կգ (էգ)։ Մորթին խիտ է, գույնը՝ դեղնա-մոխրագույնից մինչև արծաթավուն մոխրագույն։

Տես նաև խմբագրել