Սարլոսի գայլաշուն (հոլ.՝ Saarlooswolfhond), ծառայողական շների ցեղատեսակ, որ բուծվել են Լանդեր Սարլոսի կողմից՝ գերմանական հովվաշան և գայլի խաչասերումից։

Սարլոսի գայլաշուն
Տեսակշան ցեղատեսակ, canid hybrid? և physical phenomenon?
ԲնաշխարհՆիդերլանդներ Նիդերլանդներ
Առանձնահատկություններ
Զանգված36-42 կգ
Հասակ65-75 սմ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղատեսակի պատմությունը խմբագրել

Առաջին սերունդը «Ֆլեր» գայլից և գերմանական հովվաշնից ստացել են 1925 թվականին։ Բուծումը շարունակելու համար ընտրեցին ավելի առողջ և դիմացկուն շների։ 1962 թվականին օգտագործվել է գայլի միջնակարգ արյուն և կրկին ընտրել են ամենադիմացկուններին։ Ընտրվել են միայն 8 ամսական շներ, երբ իրենց մոտ ձևավորվում է որոշակի բնավորությունը։ Այս փորձում գրանցվեցին առաջընթացներ։

1969 թվականին, Սարլոսի մահից հետո, նրա կինը և աղջիկը շարունակեցին փորձերը։ Վեց տարի աշխատանքներից հետո նրանք ցուցադրեցին նոր ցեղատեսակին, որը 1981 թվականին անվանվեց Սարլոսի գայլաշունը։

Սարլոսի գայլաշանը օգտագործել են տարբեր ծայրահեղ իրավիճակներում[փա՞ստ]։

Բնավորություն խմբագրել

Սարլոսի գայլաշները չեն կարող ապրել իրենց տերերի հետ առանց որևէ վերապատրաստման։ Այդ շները, ինչպես նաև գայլերը, իրենց հեռու են պահում մարդկանցից և կենդանիներից։ Նրանք առանց պատճառի չեն հարձակվում մարդկանց վրա, հարձակվում են միայն վախից։ Գայլաշները կարող են միանգամից փոխել իրենց պահվածքը՝ կախված իրավիճակից։ Գայլաշները չեն հաչում, երբեմն ոռնում են գայլերի պես։

Ստանդարտ ցեղատեսակը խմբագրել

  • Շարժումներ՝ ինչպես գայլերինը՝ թեթև, կարճ,
  • Հասակ և քաշ՝ հասակը՝ 65-75 սմ ոստ՝ 60-70 սմ քաշ՝ 36-42 կգ,
  • Գլուխ՝ գայլի գլխի նման,
  • Աչքեր՝ միջին, դեղին գույն,
  • Ականջներ՝ կանգնած,
  • Պարանոց՝ չոր, ուժեղ,
  • Իրան՝ կարծ, մեջքը ուղիղ և պինդ,
  • Պոչ՝ ներքև ձգված։

Արտաքին հղումներ խմբագրել