Բեհչեթ Չելիք
(Վերահղված է Չելիք Բահչըթից)
Բեհչեթ Չելիք (1968, Ադանա, Թուրքիա), թուրք գրող, պատմագիր։ Ծնվել է Ադանայում 1968 թվականին։ 1990 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի Իրավունքի բաժինը։ Նրա առաջին պատմվածքը տպագրվել է ցայսօր հրատարակվող «Վարլըք» թուրքական ամենահին գրական ամսագրում։ Չելիքի պատմվածքները, էսսներն ու թարգմանությունները շարունակում են հրապարակվել տարբեր թերթերում և գրական հանդեսներում։ 2009 թվականին լույս տեսավ հեղինակի առաջին վեպը՝ Աշխարհի բզզոցը (թուրք.` Dünyanın Uğultusu)։ Դրանից հետո 2010 թվականին հրատարակել է Փշե հուշ (թուրք.` Diken Ucu) պատմվածքների ժողովածուն և մանկական արձակի Նոր տղան դասարանում (թուրք.` Sınıfın Yenisi) ժողովածուն 2011 թվականին։
Բեհչեթ Չելիք | |
---|---|
Ծնվել է | 1968 |
Ծննդավայր | Ադանա, Թուրքիա |
Մասնագիտություն | հեղինակ |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Behçet Çelik Վիքիպահեստում |
Գրականություն
խմբագրել- Բեհչեթ Չելիք, «Թուրք արդի գրական զարգացումների շուրջ»
- Բեհչեթ Չելիք, «Ինքս իմ մասին»