Չելեքեն
(Վերահղված է Չելեքեն թերակղզիից)
Չելեքեն, թերակղզի Կասպից ծովի արևելյան ափին, Թուրքմենստանում։ Մինչև 1930-ական թվականներին կղզի էր, սակայն Կասպից ծովի մակարդակն իջնելուց հետո այն միացել է ափին և դարձել թերակղզի։ Տարածությունը մոտ 500 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 100 մ։ Գերակշռում են ավազներն ու աղուտները։ Արդյունահանում են նավթ, օզոկերիտ (լեռնամոմ)։
Տեղագրություն | Միջին Ասիա | |
Ողողող ջրեր | Կասպից ծով | |
Ընդհանուր մակերեսը | 500 կմ² | |
Ամենաբարձր կետը | 100 մ | |
Երկիր | Թուրքմենստան | |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չելեքեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 688)։ |