Չարլզ Դիքենս թանգարան (անգլ.՝ Charles Dickens Museum) հեղինակի տուն թանգարան Լոնդոնի Քեմդեն շրջանի Հոլբորն թաղամասի Դոութի փողոց, 48 հասցեում։ Այն տեղակայված է տիպիկ Գեորգիական սադղավանդ ունեցող մի տան մեջ, որտեղ Չարլզ Դիքենսն ապրել է 1837 թվականի մարտի 25-ից (իր ամուսնությունից մեկ տարի անց) մինչև 1839 թվականի դեկտեմբեր։

Չարլզ Դիքենս թանգարան
Տեսակպատմական շենք-թանգարան, հուշային թանգարան և writer's home?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՔամդեն
ՎայրDoughty Street?
Հասցե48 Doughty Street, London WC1N 2LX, EnglandWC1N 2LF
Հիմնադրվել է1837
Կայքdickensmuseum.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Դիքենս և Դոութի փողոց խմբագրել

Չարլզ Դիքենսը և նրա կինը` Քեթրին Դիքենսը, այստեղ ապրել են իրենց տասը երեխաներից երեք ավագների հետ, իսկ Դիքենսի դուստրերից երկուսը՝ Մերի Դիքենսը և Քեյթ Մաքրեդի Դիքենսը, ծնվել են այս տանը[1]։

Հետագայում ընտանիքին է միացել նաև Դիքենսի կրտսեր եղբայր Ֆրեդերիկը։ Նրանց հետ է ապրել նաև Քեթրինի 17-ամյա քույրը՝ Մարին` օգնելու իր ամուսնացած քրոջն ու եղբորը։ Նորապսակ զույգի հետ ապրելը և նրանց օգնելն անսովոր չէր կնոջ քրոջ համար։ Դիքենսը շատ կապված էր Մարիին. վերջինս մահացել է նրա ձեռքերում՝ 1837 թվականին, կարճատև հիվանդությունից հետո։ Աղջիկը ոգեշնչում է եղել նրա շատ գրական կերպարների համար, և նրա մահը ներկայացվել է որպես Դիքենսի գրական կերպարներից Փոքր Նելլի մահ։ Ընտանիքն այս տանն ապրել է մինչև 1839 թվականը, որից հետո տեղափոխվել է ավելի մեծ տուն, քանի որ ունեցվածքն ավելանում, իսկ ընտանիքն աճում էր։ Այնուամենայնիվ, սա հեղինակ միակ պահպանված տունն է Լոնդոնում։

Այն երկու տարիները, երբ Դիքենսը ապրում էր տանը, չափազանց արդյունավետ էին, քանի որ այստեղ նա ավարտել է Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը (1836), գրել է Օլիվեր Թվիստի արկածները ամբողջական գիրքը (1838), Նիկոլաս Նիքլբիի կյանքն ու արկածները (1838–39) և աշխատել է Բարնաբի Ռաջ գրքի վրա (1840–41)[2]:

Թանգարան խմբագրել

Դոութի փողոցի 48 հասցեում գտնվող շենքը ոչնչացման եզրին է եղել 1923 թվականին, բայց փրկվել է 1902 թվականին հիմնադրված Dickens Fellowship-ի կողմից, որը գնել է շենքը։ Տունը վերանորոգվել է, և Դիքենսի տուն-թանգարանը բացվել է 1925 թվականին։ Ամենահայտնի ցուցանմուշն այստեղ թերևս Դիքենսի դիմանկարն է, որը հայտնի է Դիքենսնի երազանք անվանումով և որի հեղինակը «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» գրքի պատկերազարդող Ռ. Բասն է։ Այս անավարտ դիմանկարը ցույց է տալիս Դիքենսին Գադ Հիլ Փլեյսի իր աշխատասենյակում` շրջապատված իր ստեղծած բազմաթիվ գրական կերպարներով[3]։ Նկարը ցուցադրվել է 1870 թվականին, Դիքենսի մահից հետո։ Թանգարանի այլ ուշագրավ ցուցանմուշներից են բազմաթիվ առաջին հրատարակություններ և օրիգինալ ձեռագրեր, ինչպես նաև` Դիքենսի բնօրինակ նամակներ, Դիքենսին և նրա ընտանիքին պատկանող մի շարք անձնական իրեր։ Թանգարանում ցուցադրված է նաև Դիքենսի կրած միակ հայտնի հագուստը։ Դա նրա կոստյումն ու սուրն է, որը Դիքենսը կրել է, երբ 1870 թվականին ներկայացել է Ուելսի արքայազնին[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lucinda Hawksley website Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
  2. Dickens Fellowship website Արխիվացված 13 Մայիս 2008 Wayback Machine
  3. «Charles Dickens Museum - Culture24». www.culture24.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «Dickens's only known surviving clothing is now on display!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Դիքենս թանգարան» հոդվածին։