«Չարը արևի տակ» (անգլ.՝ Evil Under the Sun), Ագաթա Քրիստիի դասական դետեկտիվ վեպը՝ բելգիացի Էրքյուլ Պուարոյի մասին շարքից։ Առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1941 թվականի հունիսին՝ Collins Crime Club հրատարակչության կողմից[1] և նույն թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում՝ Dodd, Mead and Company հրատարակչության կողմից[2]։

Չարը արևի տակ
անգլ.՝ Evil Under the Sun
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԴևոն
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդOne, Two, Buckle My Shoe?
ՀաջորդՆ, թե՞ Մ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվ1941
Կայքagathachristie.com/stories/evil-under-the-sun(անգլ.)

Սյուժե խմբագրել

Բելգիացի մասնավոր դետեկտիվ Էրքյուլ Պուարոն հերթական անգամ մտածելով, որ իրեն հանգիստ կթողնեն գնալ թոշակի, մեկնում է Լեզերկոմբի ծովածոցում գտնվող մի փոքր նավահանգստային կղզի՝ հանգստանալու։ Այնտեղ նա կանգ է առնում «Ուրախ Ռոջեր» հյուրանոցում, որը նախկինում մի ծեր արկածախնդիր մարդու տնակ էր։ Այժմ հյուրանոցը տնօրինում է քառասունամյա այրի տիկին Կաստլը, ով իրեն համարում է հարգելի անձնավորություն ու վախենում է հյուրանոցի և իր հեղինակության համար։ Արդեն հյուրանոցում գտնվելով՝ բացի Պուարոյից, կային երկու բազմազավակ ընտանիքներ, հարուստ Հորաս Բլատը, զինվորական թոշակառու մայոր Բարրին, պաշտոնաթող հոգևորական Սթիվեն Լեյնը, ամերիկացի ամուսիններ Քերրին և Օդելլ Գարդներները և ատլետիկ կազմվածքով Էմիլի Բրյուստերը։ Նրանց միանում են մոդելների տան տնօրեն տիկին Ռոզամունդա Դարնլին, երիտասարդ և գրավիչ Պատրիկ Ռեդֆերնը և նրա ներվային, փակված և անվեհեր կին Քրիստինան, ինչպես նաև պաշտոնաթող կապիտան Քենետ Մարշալը։ Վերջինիս ուղեկցում են նրա դեռահաս աղջիկը՝ Լինդան, և կին Արլենա Մարշալլը, ծննդյամբ՝ Հելեն Սթարթ, մի ժամանակ հայտնի դերասանուհի Արլենա Սթյուարտը։

Շինծու մեծամիտ Արլենա Մարշալլը միանգամից առաջացնում է բոլորի հակակրանքը. բոլորի աչքի առաջ նա սիրախաղով է զբաղվում Պատրիկ Ռեդֆերնի հետ, ով շոյվում է ծեր կնոջ սիրահետումից։ Արդյունքում Պատրիկի կնոջ՝ Քրիստինայի մոտ, որը զգացմունքային էակ է, թույլ առողջության պատճառով չկարողանալով մասնակցել ամառային զվարճություններին, թերարժեքության կոմպլեքսի ֆոնի վրա առաջանում է նեվրոզ։ Վայելչակազմ և ազնիվ Քենետ Մարշալին դժվարությամբ է հասնում իր կնոջ ակնհայտ դավաճանության մասին փաստը։ Բայց այն բանից հետո, երբ նա համոզվեց, որ հերթական անգամ հասարակության մեջ հիմար դարձրեցին, նա կողմնակից է լինում «մինչև մահը չբաժանի մեզ» սկզբունքին, չնայած իր խորթ մոր՝ Արլենի բծախնդրությանը իր աղջկա՝ Լինդայի հանդեպ։ Ռոզամունդա Դարնլին՝ կապիտան Մարշալլի մանկության ընկերուհին, կանգնում է Քենետի և նրա աղջկա կողմը, ում շատ է սիրում։

Հաջորդ օրը Արլենա Մարշալլին գտնում են խեղդամահ արված փոքրիկ ծովախորշում։ Ներկաներից յուրաքանչյուրն էլ պատճառ ուներ հանցագործություն կատարելու համար և, միաժամանակ՝ ալիբի։ Եվ, միևնույն է, Էրքյուլ Պուարոն իր հրաշալի քրեական կռահողության շնորհիվ կարողանում է գտնել և բացահայտել հանցագործներին։

Կերպարներ խմբագրել

  • Էրքյուլ Պուարո, հայտնի բելգիացի դետեկտիվ, արդեն վաղուց թոշակառուի տարիքով
  • Գնդապետ Ուեսթոն, տեղի ոստիկանության պետը
  • Տեսուչ Քոլգեյթ, քննիչ
  • Սեժանտ Ֆիլլիպս, ոստիկան
  • Բժիշկ Նիզդոն, դատաբժիշկ
  • Կապիտան Քենետ Մարշալլ, բավականին հարուստ մարդ
  • Արլենա Սթյուարտ-Մարշալլ, նախկին դերասանուհի, Քեննետի կինը
  • Լինդա Մարշալլ, Քեննետի 16 տարեկան դուստրը, Արլենայի խորթ աղջիկը
  • Պատրիկ Ռեդֆերն, լրագրող, հետաքրքիր երիտասարդ անձնավորություն, հետաքրքրված է Արլենայով
  • Քրիստինա Ռեդֆերն, Պատրիկի կինը, դպրոցական ուսուցչուհի
  • Ռոզամունդա Դարնլի, մոդելների տան տնօրենը, Կապիտան Մարշալլի մանկության ընկերուհին
  • Էմիլի Բրյուստեր, սպորտային կազմվածքով չամուսնացած կին, զբաղվում է թիավարությամբ
  • Տիկին Քերրի Գարդներ, շատախոս ամերիկացի տուրիստ
  • Օդելլ Գարդներ, տիկին Գարդների ամուսինը, ում ռեպլիկները կնոջը հաճախ սահմանափակվում են կարճ «այո, սիրելիս»-ով
  • Հորաս Բլատ, նավասպորտի վարպետ, հարուստ, սակայն բավականին պնդերես անձնավորություն
  • Սուրբ Սթիվեն Լեյն, առողջության վիճակի պատճառով վաղաժամկետ դուրս է եկել թոշակի
  • Մայոր Բարրի, պաշտոնաթող սպա, ով անվերջ խոսում է Հնդկաստանի մասին
  • Տիկին Գլենդիս Նարրակոտտ, «Ուրախ Ռոջեր»-ի սպասավորուհին
  • Տիկին Կաստլ, «Ուրախ Ռոջեր»-ի սեփականատերը

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Վեպի գործողությունները տեղի են ունենում մինչպատերազմյան ժամանակաշրջանում Անգլիայի հարավ-արևմտյան շրջանում գտնվող «Ուրախ Ռոջեր» հյուրանոցում։ Վերջինս տեղակայված է Լեզերկոմբի ծովածոցում գտնվող փոքր նավահանգստային կղզում, որը միացած է ցամաքին միայն 1.5 կիլոմետրանոց դամբայով, որը մակընթացության ժամանակ անցնում է ջրի տակ։
  • Էրքյուլ Պուարոն գալիս է կղզի հանգստանալու համար, և հանդիսանում է սովորական կենվոր, ինչի շնորհիվ էլ ոչ միայն ականատես է լինում, այլ նաև մասնակից է լինում շատ իրադարձությունների, որոնք նախորդում էին սպանությանը։ Ինչպես Ա. Քրիստիի մյուս ստեղծագործություններում, սպանությանը զուգակցվում են մի շարք այլ հանցագործություններ և գլխավոր հերոսների զանցանքներ, որոնք էլ դժվարացնում են հետաքննությունը։

Էկրանավորում խմբագրել

  • 1982 թվականին թողարկվում է համանուն ֆիլմը, որտեղ Պուարոյի դերը խաղում է Պիտեր Ուստինովը։ Գործողությունները տեղափոխվում են Ադրիատիկ ծով, որոշ կերպարների բնութագրումը փոփոխված է։
  • 2001 թվականին վեպը հիմք հանդիսացավ բրիտանական Ագաթա Քրիստիի Պուարոն սերիալի էպիզոդներից մեկի համար[3]։ Թեկուզ մի շարք մանրամասներ փոփոխվել են, էկրանավորումը բավականին մոտ է տեքստին. Արլենա Սթյուարտ-Մարշալլը ունի ոչ թե խորթ աղջիկ, այլ՝ խորթ տղա, հետաքննությանը մասնակցում են կապիտան Հասթինգսը և Ավագ տեսուչ Ջեփը, ովքեր չկան Քրիստիի վեպում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chris Peers, Ralph Spurrier and Jamie Sturgeon. Collins Crime Club – A checklist of First Editions. Dragonby Press (Second Edition) March 1999 (p. 15)
  2. American Tribute to Agatha Christie
  3. «Agatha Christie: Poirot» Evil Under the Sun (2001)