Չարենցի կրակոցը (փաստագրական վեպ)

փաստագրական վեպ

«Չարենցի կրակոցը», փաստագրական վեպ։ Հեղինակն է գրող, գրականագետ, հրապարակախոս Հովիկ Չարխչյանը։ Լույս է տեսել 2010-ի դեկտեմբերին «Տիգրան Մեծ» հրատարակչությունում։ Ունի 608 էջ։ Խմբագիրն է Անի Եսայանը։ Գիրքը պատմում է Եղիշե Չարենցի կյանքը 1926 թ.։ Հեղինակը փորձում է նոր փաստերի ու վավերագրերի միջոցով ներկայացնել հայտնի բանաստեղծի վայրիվերումներով լի կյանքի մի դրվագը[1]։

Չարենցի կրակոցը
ՀեղինակՀովիկ Չարխչյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրփաստագրական վեպ
Թեմա1926 թվականը Չարենցի կյանքում
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր608
ԽմբագիրԱնի Եսայան
Երկիր Հայաստան
Հրատարակման տարեթիվ2010

Հեղինակը գրքի մասին խմբագրել

  Պիտի խոստովանեմ, որ նպատակս եղել է ոչ այնքան Չարենցի կենսապատում շարադրելը, որքան գրել մի գիրք սիրո, մեղանչումի, հատուցման ու մարդկային ողբերգության մասին։ Այն ոչ այնքան պահանջում է ընթերցողի հետազոտող մանրադիտակը, որքան կարիք ունի զգայուն սրտի, որն ընդունակ է ապրել օտար ցավն ու երջանկությունը։ Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ պրպտումները կնախընտրեն ազատ ընթերցանությունից, կարող են միանգամայն հանգիստ լինել։ Այստեղ ոչինչ չի կատարվել ժամանակից ու ճշմարտությունից դուրս[2]։  

Աղբյուրներ խմբագրել

  1. Գրքի անոտացիայից (հանձնարարականից), էջ 2
  2. Նոր գիրք Չարենցի մասին