«Չառլի» (անգլ.՝ Charly), ռեժիսոր Ռալֆ Նելսոնի 1968 թվականին թողարկված դրամատիկ ֆիլմը։ Նկարահանված է Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում են Քլիֆ Ռոբերթսոնը, որն այդ դերասանական խաղի համար արժանացել է «Օսկար» մրցանակի, և Քլեր Բլումը։

Picto infobox cinema.png
Չառլի
Charly
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2], ռոմանտիկ ֆիլմ[3][4][1], ֆանտաստիկ ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքԾաղիկներ Էլջերնոնի համար
Թվականսեպտեմբերի 23, 1968[5][1]
Լեզուանգլերեն[6]
ՌեժիսորՌալֆ Նելսոն[1][2][7]
ՊրոդյուսերՌալֆ Նելսոն
Սցենարի հեղինակStirling Silliphanta? և Դանիել Քիզ
ԴերակատարներՔլիֆ Ռոբերտսոն[2][7][8], Քլեր Բլում[7][8], Leon Janney?[7][8], Lilia Skala?[7][8], Dick Van Patten?[8], Barney Martin?[8], Ռութ Ուայթ[8] և Edward McNally?[8]
ՕպերատորArthur Ornitz?[9][2]
ԵրաժշտությունՌավի Շանկար
ՄոնտաժFredric Steinkamp?
Պատմվածքի վայրՄասաչուսեթս
Տևողություն103 րոպե

ՍյուժեԽմբագրել

Զգուշացում նախքան ընթերցելը. մանրամասներ է պարունակում սյուժեից։

Չառլի Գորդոն անունով մտավոր հետամնաց տղան աշխատում էր հացի փռում, որտեղ Գիմպիի գլխավորությամբ այլ աշխատողները ամեն կերպ ծաղրում էին նրան։ Չնայած այդ ամենին՝ Չառլին նրանց համարում էր իր ընկերները և երազում էր այնքան խելացի լիներ, որ դառնար կրտսեր հացթուխ։ Չառլին իր կամքով կանոնավոր հաճախում էր երեկոյան դպրոց, որտեղ ներգաղթյալների հետ փորձում էր տիրապետել անգլերենի հիմունքներին՝ ներառյալ ուղղագրություն։ Էլիս Կինիանի՝ այդ երիտասարդ ուսուցչուհու շնորհիվ Չառլին սկսում է այցելել հիվանդանոց, որտեղ դոկտոր Ռիչարդ Նեմուրը և Աննա Շտրաուսը վիրաբուժական միջամտության միջոցով փորձում են լուծել մտավոր հետամնացության խնդիրը։ Հետազոտողների համար առաջին փորձնական էակները մկներն էին, որոնց վրա կատարված վիրահատությունները հաջող էին, բայց արդյունքներն ստուգելու անհրաժեշտություն կար։ Դրա համար հրավիրում են Չառլիին. նրա և Էլջերնոն անունով մկնիկի առջև դնում են մի խնդիր՝ արագ անցնել լաբիրինթոսը, բայց ի տարբերություն մկան՝ Չառլին լաբիրինթոսը անցնելու համար պետք է օգտագործեր մատիտ՝ գծելով թղթի վրա։ Չնայած հերոսի բազմաթիվ փորձերին՝ Էլջերնոնը միշտ ավելի արագ է լինում։

Միսս Կինիանը ուղեկցում է ընկճված Չառլիին և ուսումնասիրում է նրա տունը՝ սովորական սենյակ, որտեղ կահույքից միայն մահճակալ է և դպրոցական գրատախտակ, որի վրա, ինչպես նշում է Չառլին, գրում էր այն ամենը, ինչ անհրաժեշտ է անել։ Ուսուցչուհին հերոսին պատմում է, որ հիվանդանոցում փորձում են լուծել թերհասության խնդիրը և որի փորձարկման համար շուտով պետք է գալու մարդ։ Չառլին իմանում է, որ այդ մարդը կարող է լինելը ինքը։ Նա ուրախությամբ համաձայնում է շարունակել մկնիկի հետ մրցակցությունը։ Մինչ անցնում են փորձերը, Էլիս Կինիանը Նեմուրին և Շտրաուսին համոզում է, որ հենց Չառլին պետք է լինի առաջին վիրահատվողը։

Հացի փռան գործընկերները Չառլիին հրավիրում են բար, որտեղ մի քանի պարտություններից հետո նրան ուղարկում են խաչմերուկներից մեկը՝ սպասելու այնքան, մինչև ձյուն գա։ Մի քանի ժամ սպասելուց հետո հերոսը գնում է խաղահրապարակ, որտեղ էլ նրան գտնում է Էլիս Կինիանը։ Ուսուցչուհին ուրախությամբ հայտնում է, որ Չառլիին ընտրել են փորձի համար։ Վիրահատությունից հետո գլխավոր հերոսը նորից փորձում է անցնել լաբիրինթոսը մկնիկից շուտ, բայց ապարդյուն։ Զայրույթից գլուխը կորցրած՝ նա փախչում է հիվանդանոցից։ Սենյակ վերադառնալուց հետո նա նկատում է Էլջերնոնի վանդակը և նրա մեջ դրված լաբիրինթոսըծնկարաշ թղթերի կապոց։ Հանգստանալով Չառլին նորից սկսում է մկնիկի հետ պայքարը և դուրս է գալիս հաղթանակած։ Ուրախանալով նա գիշերը վազում է հիվանդանոց, որպեսզի հայտնի տեղի ունեցածի մասին։

Չառլիի զարգացումն արագանում է, նա մի քանի շաբաթվա ընթացքում անցնում է տարրական դպրոցի ծրագիրը և սկսում ուսումնասիրել ավելի բարդ առարկաներ։ Այնուամենայնիվ, Էլիս Կինիանը ժամանակի ընթացքում նկատում է հերոսի անառողջ հետաքրքրությունը իր և իր անձնական կյանքի հանդեպ։ Այդ ժամանակ բժիշկ Շտրաուսը Ռիչարդ Նեմուրին նախազգուշացնում է այն մասին, որ հերոսի զգացմունքային զարգացումը հետ է մնում ինտելեկտուալից և անհրաժեշտ է դադարեցնել, բայց մերժում է ստանում։ Չառլին հետևում է իր ուսուցչուհուն, և երբ նա իր սիրեկանից բաժանվում է, նվերներով հյուր է գնում։ Չկարողանալով զսպել իրեն՝ նա սեր է խոստովանում և ուժով փորձում է տիրանալ աղջկան, բայց դիմադրության է արժանանում։ Չառլին վիրավորված փախչում է։

Որոշ ժամանակ անց Չառլին հաշվում է Էլիսի հետ, և նրանք երկուսով մեկնում են ճանապարհորդության դեպի ԱՄՆ-ով, որի ժամանակ տղան սիրեցյալին առաջարկություն է անում։ Վերադառնալով նրանք պատրաստվում են մասնակցել Չառլիի հետ կատարած փորձի գիտաժողովին։ Իր հերթին սպասելիս հերոսը նկատում է, որ Էլջերնոնը հենց նոր սատկել է իր վանդակում, և հասկանում է, որ վիրահատության էֆեկտը ժամանակավոր էր։ Գիտաժողովում ծայրահեղ կտրուկ և ագրեսիվ ելույթից հետո Չառլին դուրս է գալիս փողոց, բայց որտեղ էլ նա հայտնվում է, ամենուր նրա աչքին երևում է նախկին հետամնաց Չառլին։ Որոշ ժամանակ հետո նա վերադառնում է հիվանդանոց, որպեսզի իր օգնությունն առաջարկի առաջացած խնդիրների լուծման համար։ Սակայն սա հերոսին հասցնում է միայն հիասթափեցնող արդյունքի։ Էլիսը նրան գտնում է իր սենյակում և ասում, որ միշտ կլինի նրա հետ, մինչև ինքը նրան չխնդրի հեռանալ։ Եվ Չառլին նրան խնդրում է անել դա։

Վերջում Էլիս Կինիանը հետևում է Չառլիին, որը նորից դարձել էր մտավոր հետամնաց և խաղում էր խաղահրապարակում։

ԴերերումԽմբագրել

Դերակատար Դեր
Քլիֆ Ռոբերթսոն Չառլի Գորդոն Չառլի Գորդոն
Քլեր Բլում Էլիս Կինիան Էլիս Կինիան
Լիլյա Սկալա բժիշկ Աննա Շտրաուս բժիշկ Աննա Շտրաուս
Լեոն Ջենի բժիշկ Ռիչարդ Նեմուր բժիշկ Ռիչարդ Նեմուր
Դիկ Վան Պատեն Բերթ Բերթ
Էդուարդ Մակնելլի Գիմպի Գիմպի
Ռութ Ուայթ միսիս Էփլ միսիս Էփլ

Մրցանակներ և առաջադրումներԽմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Անուն Արդյունք
1968 Բեռլինի կինոփառատոն Ոսկե արջ Ռալֆ Նելսոն Առաջադրում
1969 Օսկար Տղամարդու լավագույն դերակատարում Քլիֆ Ռոբերթսոն Հաղթանակ
1969 Ոսկե Գլոբուս Լավագույն սցենար Սիլիֆանտ Սթերլինգ Հաղթանակ
Լավագույն դրամատիկ ֆիլմ Առաջադրում
Տղամարդու լավագույն դերակատարում դրամայում Քլիֆ Ռոբերտսոն Առաջադրում
1969 Հյուգո մրցանակ Լավագույն բեմադրություն Առաջադրում
1969 ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ Լավագույն դերասան Քլիֆ Ռոբերտսոն Հաղթանակ
Լավագույն 10 ֆիլմեր Հաղթանակ

ԾանոթագրություններԽմբագրել