Չառլզ Համիլթոն Աիդե
Չառլզ Համիլթոն Աիդե (անգլ.՝ Charles Hamilton Aide, նոյեմբերի 4, 1826[1], Փարիզ, Ֆրանսիա - դեկտեմբերի 13, 1906[2][3] կամ 1906[4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), «Երկար տարիներ եղել է Լոնդոնի գրական հասարակության ակնառու գործիչ, մեծ արժեք ներկայացնող վեպերի, երգերի և դրամաների հեղինակ, տաղանդավոր, բայց ոչ պրոֆեսիոնալ նկարիչ է»[6]։ Հիմնականում Աիդեն հայտնի էր այնպիսի անթոլոգիական քնարերգությամբ ինչպիսիք են՝ «Love, the Pilgrim», «Lost and Found» և «George Lee»[7]։
Չառլզ Համիլթոն Աիդե անգլ.՝ Charles Hamilton Aide | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1826[1] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 13, 1906[2][3] (80 տարեկան) կամ 1906[4] |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գրական անուն | Rita[5] |
Մասնագիտություն | վիպասան, գրող և բանաստեղծ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Բոննի համալսարան |
Կենսագրություն
խմբագրելՆրա հայրը հայ առևտրական էր, ով սպանվեց մենամարտում, երբ Աիդեն չորս տարեկան էր։ Այդ ամենից հետո նրան Անգլիայում մեծացրել է իր մայրը, վերջինս բրիտանացի ծովակալ Ջորջ Կոլիերի դուստրն էր։ Աիդեն հաճախել է Բոննի համալսարան, այնուհետև յոթ տարի ծառայել է բրիտանական բանակում[8] մինչև 1853 թվականը՝ ստանալով կապիտանի կոչում[9]։ Մինչև կյանքի վերջը մնալով ամուրի՝ Աիդեն իր մոր հետ ապրել էր Լինդհուրստում[9]։ 1875 թվականին մոր մահից հետո, նա Թագուհի Աննայի դարպասների մոտ մի սենյակ վարձեց, որտեղ հրավիրում էր «Ֆրանսիայի և Անգլիայի հասարակական և գեղարվեստական աշխարհի գլխավոր դեմքերին»[9]։ Նա Հենրի Ջեյմսի զուգընկերներից մեկն էր, ով նրան բնութագրեց որպես «մեր ժամանակի Դիան դե Պուիտեր»[10]։ Նա իր փաստաթղթերը թողեց Մորտոն Ֆուլլերտոնին։
Ժառանգություն
խմբագրելԱիդեի մասին գրառումը Ազգային կենսագրության բառարանում հետևյալն էր՝ Բազմակողմանի նվաճումներով և հարուստ սոցիալական շնորհով տեր մարդը, ով հավասար հաջողությամբ իրեն նվիրեց հասարակությանը, երաժշտությանը, արվեստին և գրականությանը։ Նա գրեց մի քանի հատոր բանաստեղծություններ, ստեղծեց երգեր, ցուցադրեց իր հերթական արտասահմանյան ճանապարհորդությունների վրա պատրաստված ուրվանկարները տարբեր պատկերասրահներում։ Նա գրել է 9 տասնյակ վեպեր, որը նվիրված էր նորաձև հասարակությանը, ովքեր «հետևում էին նորաձևությանը»։ Նա իր «Ֆիլիպ» դրաման ստեղծել է 1874 թվականին Լիցեյում Իրվինգի մասնակցությամբ, իսկ նրա կատակերգությունը` «Ինը օրվա հրաշքը», ստեղծվել է Հոն Հեյրի և Քենդալսի կողմից Դատական թատրոնում 1875 թվականին[11]։Աիդեն իր փաստաթղթերը թողել է ամերիկացի գրող Մորտոն Ֆուլլերտոնին, այնուհետև Փարիզի իրենց գրասենյակում գտնվող The Times-ի թղթակիցին, բաց ցուցումներով՝ «շահարկել, հրապարակել կամ այրել, թողնում եմ ձեր հայեցողությանը»[12]։ Նրա ունեցվածքը կազմել է 43,000 ֆունտ ստեռլինգ[13]։ Նրա թողած գրական հեղինակային իրավունքները նա կտակեց Լեդի Ստենլիին[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bénézit E., Zeiger-Viallet E., Busse J. Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays (ֆր.) — 1911.
- ↑ 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 International Music Score Library Project — 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ The Annual Register (1907), p. 147.
- ↑ Bertrand Russell, Kenneth Blackwell, Cambridge Essays, 1888-99: 1888-99 (1983), p. 383.
- ↑ Gilman, D. C.; Peck, H. T.; Colby, F. M., eds. (1905). "Aide". New International Encyclopedia (1st ed.). New York: Dodd, Mead.
- ↑ 9,0 9,1 9,2 Jeffrey Richards, Sir Henry Irving: A Victorian Actor and His World (2007), p. 167.
- ↑ Edel, Leon Henry James: The master, 1901-1916, p331
- ↑ The Dictionary of National Biography (1912), Vol. II, p. 2463.
- ↑ Marion Mainwaring, Mysteries of Paris: The Quest for Morton Fullerton (2001), p. 41.
- ↑ «The estate of the late Mr Charles Hamilton Aide of Ascot». Dundee Courier. 1907 թ․ փետրվարի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին – via British Newspaper Archive.
- ↑ «Will of Mr. Hamilton Aide». The Daily News (UK). 1907 թ․ փետրվարի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին – via British Newspaper Archive.