Չժունչժեն տեսակի հրացան (չինարեն՝ 中正式), հայտնի որպես Չան Կայշիի հրացան կամ էլ Տիպ 24 (չինարեն՝ 二四式), չինական հրացան, գերմանական Mauser 98 հրացանի արտոնագրված պատճենը[1]։ Չան Կայշիի հրացանների արտադրությունը սկսվել է 1935 թվականին (կամ Չինական Հանրապետության օրացույցով 24-րդ տարում, որի պատվին էլ ստացել է Տիպ 24 անունը)։ Հետագայում այն ստացել է Չժունչժեն տեսակի հրացան անվանումը։ Չինական Կարմիր Բանակում այն հայտնի էր Տիպ 79 անունով։ Չնայած նրան, որ Տիպ 24-ը սպառազինության մեջ է մտել 1935 թվականին, այն չէր հանդիսանում Չինական Հանրապետության պատմության ամենատարածված հրացանը, նրան սկսել են օգտագործել միայն ճապոնա-չինական պատերազմի տարիներին։ Զենքն օգտագործվել է ընդհուպ Չինական պատերազմի ավարտը[2]։

Չան Կայշիի հրացան
Ենթատեսակbolt-action rifle?
Երկիր National Government of the Republic of China և  Թայվան
Ծառայության ընդունման տարի1935
ՊատերազմներԵրկրորդ ճապոնա-չինական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Chinese Civil War? և Կորեական պատերազմ
Արտադրված է600 000
Փամփուշտի տեսակ7,92×57 մմ

Mauser C96 ատրճանակի և հետևակային սաղավարտի հետ միասին Չան Կայշիի հրացանը Չինական Հանրապետության` ազգային հեղափոխական բանակի խորհրդանիշն է։

Արտաքին տեսք խմբագրել

Չան Կայշիի հրացանը հանդիսանում է Mauser 98-ի կրկնօրինակը. գլանաձև շարժվող փակաղակը, երկար կոթը և նրանից դուրս եկած փողը, սվին դանակի կոթը, առջևի մասում մատների համար փոսիկները և մեկ կեղծ ձգանը հիմնական տեսանելի հատվածներն են[3]։ Կրակոցի համար օգտագործվում էին 7,92×57 մմ փամփուշտներ, որոնք օժտված էին մեծ արգելակող ուժով, քան մաուզերյան 8 մմ տրամագծով փամփուշտները։ Տիպ 24-ը չինական «Արիսակա» հրացանից լավն էր այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են կրակոցների արագությունն ու հեռահարությունը, ինչպես նաև այն ավելի կոմպակտ էր։

Ըստ ցանկության` Չան Կայշիի հրացանին կարելի էր ավելացնել Խանյան 1935 սվին դանակը, որն իր մահացու ազդեցությամբ չէր զիջում դադաո թրին։ Թուրն օգտագործվում էր որպես սառը զենք այն զինվորների և պարտիզանների համար, որոնց հրացանի հետ սվին դանակ չկար։

Կիրառում խմբագրել

 
Չինաստանի ազգային ազատագրական բանակը Տիպ-24 հրացաններով
 
Չինական Հանրապետության ազգային հեղափոխական բանակը Տիպ-24 հրացաններով

Զենքն ընդունվել է առաջին հերթին ազգային-հեղափոխական բանակի կողմից գերմանա-չինական ռազմական համագործակցության ժամանակ։ Հրացանի որակը տարբերվում էր կախված արտադրողից, սակայն 1933 թվականի և 1934 թվականի նմուշների բոլոր գերմանական ստանդարտ հրացանները արտադրվում էին այն ռազմական գործարաններում, որոնցից հրաժարվել էր վերմախտը և որոնք հետագայում գնեցին չինացիները։ 1935 թվականին հրացանն ընդունվեց սպառազինության մեջ, սակայն նրա օրինակների քանակը զարմանալիորեն փոքր էր։ Չունցին և Կունմին քաղաքներում արտադրվել են ամենաշատ հրացանները, սակայն ռմբակոծությունների ժամանակ ձեռնարկության մեծ մասը ստիպված են եղել տարհանել կամ թաքցնել գետնահարկերում։

Արտադրության տեխնոլոգիաների անկատարության պատճառով այդ զենքերն օգտագործվում էին հիմնականում այն չինական ստորաբաժանումների կողմից, որոնք չեն պատրաստվել գերմանացի մասնագետների ղեկավարության ներքո և գործում էին գերմանական ռազմական կանոնակարգերից դուրս։ Այնուամենայնիվ, կային մարդիկ, ովքեր շատ արդյունավետ էին օգտագործում այս հրացանը. չինական բանակի սերժանտ Տուն Չի Յենը Յանցզի գետի շրջանում տեղի ունեցած մարտերից մեկում, առանց օպտիկական նշանառության, ոչնչացրել է ճապոնական կայսերական բանակի ավելի քան 100 զինվորների[4]։

1950 թվականին հրացանին բանակից դուրս մղեցին ավելի կատարյալ ամերիկական հրացաններ M1 Garand-ը և M1 Carbine կարճափող հրացանը, ինչպես նաև «Թոմփսոնի հրացան-գնդացիրները»։ Ճապոնա-չինական պատերազմի տարիներին միայն արտադրվել է 500-ից 600 հազար հատ այս հրացաններից։ Մեր օրերում այս հրացանն օգտագործվում է բացառապես միայն Չինաստանում ռազմական հանդիսակարգերի ժամանակ։

Տես նաև խմբագրել

  • Ազգային հեղափոխական բանակի գերմանական նմուշի ստորաբաժանումների ցանկ
  • Mauser 98
  • Խանյան 88
  • Mauser 98k
  • Vz. 24 (հրացան)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել