Տաթև Չախեան (հուլիսի 1, 1992(1992-07-01), Երևան, Հայաստան), հայ արվեստագետ։

Տաթև Չախեան
Ծնվել էհուլիսի 1, 1992(1992-07-01) (31 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարվեստագետ
Լեզուհայերեն, անգլերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
Կրթություն

Երևանի պետական համալսարան

Ադամ Միցկևիչի անվան համալսարան
Ժանրերպոեզիա
Կայքtatevchakhian.com
 Tatev Chakhian Վիքիպահեստում

Առաջին բանաստեղծական ժողովածուն «ԱՆԱՆՁՆԱ(ԳՐԱ)ՅԻՆ» (Երևան, 2016) առաջադրվել է 2018 թվականի «Եվրոպայի ազատության բանաստեղծ» միջազգային մրցանակին և հրատարակվել լեհերեն՝ «DOWÓD (NIE)OSOBISTY» (Instytut Kultury Miejskiej, 2018)։ Հեղինակի երկրորդ ժողովածուն՝ «MIGRANT POINT» լույս է տեսել Երևանում (Ակտուալ Արվեստ, 2024)։ Բանաստեղծական շարքերը թարգմանվել և հրատարակվել են ավելի քան քսան լեզվով։ Կատարում է թարգմանություններ, հանրահռչակում լեհ և անգլալեզու ժամանակակից պոեզիան։

Վաղ կյանք և կրթություն

խմբագրել

Ծնվել է Երևանում 1992 թվականին՝ մանկավարժի ընտանիքում։ Կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Մշակութային մարդաբանության բաժնում[1], այնուհետ ավարտել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Մրցանակներ

խմբագրել

Մրցանակները ներառում են «Գրանիշ 2022»՝ «Լավագույն պոեզիա» անվանակարգում, Դիոնիզի Մալիշևսկու անվ․ գրական պարգև (Լեհաստան, 2017), Գազետա Օբիվատելսկա գրական մրցանակ (Լեհաստան, 2016), Հայաստանի առաջին տիկնոջ գրական մրցանակ (ՀՀ, 2016), Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին երկրորդի կողմից «Սահակ Պարթև» գրական մրցանակ (ՀՀ, 2015)[1]։

Պոեզիայի առաջին հավաքածուն առաջադրվել է «Եվրոպայի ազատության բանաստեղծ» միջազգային մրցանակին (Գդանսկ, 2018), որը նվիրված է «ժամանակակից ընթերցողի համար ամենակարևոր սուբյեկտներից մեկին` «ազատությանը»` այդ թեմայով գրված պոեզիան խրախուսելու և արժևորելու համար [2][3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Tatev Chakhian». Versopolis. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  2. IKM. «Nominations 2018». europejskipoetawolnosci.pl (լեհերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  3. IKM. «Dowód (nie)osobisty». europejskipoetawolnosci.pl (լեհերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաթև Չախեան» հոդվածին։