Կարեն Չալյան (օգոստոսի 24, 1955(1955-08-24)), ազգությամբ հայ ռուսական դիվանագետ։

Կարեն Չալյան
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 24, 1955(1955-08-24) (68 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

1977 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Տիրապետում է անգլերեն և սերբերեն լեզուներին։ Դիվանագիտական աշխատանքով զբաղվում է 1977 թվականից։

1993-1996 թվականներին եղել է Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի խորհրդական։

1996-2010 թվականներին աշխատել է Բելգրադում ՄԱԿ-ի խաղաղապահ ներկայացուցչության աշխատակազմի, Բոսնիա և Հերցեգովինայում ՄԱԿ-ի առաքելության, Կոսովոյում ժամանակավոր վարչակազմի գործերի գծով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար, Լիբերիայում ՄԱԿ-ի առաքելության շտաբի պետ։

2010-2017 թվականներին եղել է Աֆրիկյան միության՝ ՄԱԿ-ի՝ Դարֆուրում (Սուդան) շտաբի պետ։

2014 թվականին ժամանակավորապես ստանձնել Է Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի տեղակալի պարտականությունները։

2018 թվականի մարտի 14-ից Ռուանդայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան է[1]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի հունիսի 13)[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել