Հովհաննես Հակոբի Չալթիկյան (նոյեմբերի 22, 1902(1902-11-22), Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - մարտի 8, 1972(1972-03-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզքիմիկոս։ ՀԽՍՀ-ում ֆիզքիմիայի դպրոցի հիմնադիրը։ Քիմիական գիտությունների դոկտոր (1946), պրոֆեսոր (1948), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 1961 թվականից։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980

Հովհաննես Հակոբի Չալթիկյան
Ծնվել է1902, նոյեմբերի 22 (դեկտեմբերի 5)
ԾննդավայրԿարս
Մահացել է1972, մարտի 8
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզքիմիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԵրեխաներՎիգեն Չալթիկյան և Ռուբեն Չալթիկյան

Ֆիզիկոս-տեսաբան Վիգեն և ֆիզքիմիկոս Ռուբեն Չալթիկյանների հայրն է։

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Չալթիկյանը ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 22-ին Կարսում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ալեքսանդրապոլում։ 1927 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։ 1930 թվականին գործուղվել է Մոսկվա՝ ստաժավորման։ 1931 թվականին մեկնել է Գերմանիա, մեկ տարի Մյունխենում զբաղվել ուժեղ էլեկտրոլիտների լուծույթների ջերմադինամիկայի հարցերով։ 1932-1933 թվականներին եղել է ԵՊԻ քիմիայի ֆակուլտետի դեկան, 1937 թվականից աշխատել է ԵՊՀ-ում, 1940-1972 թվականներին՝ ֆիզիկայի և կոլոիդային քիմիայի ամբիոնի, 1959-1972 թվականներին, միաժամանակ՝ պոլիմերման շարժընթացների կինետիկայի հիմնախնդրային լաբորատորիայի հիմնադիր-վարիչ։

Չալթիկյանի ստեղծած գիտական դպրոցը լայն ճանաչում ստացավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս, որի վկայություններից մեկը 1968 թվականին պերօքսիդների քիմիային նվիրված 4-րդ հերթական համամիութենական գիտաժողովի կազմակերպումն էր Երևանում։

Հեղինակ է ավելի քան 200 գիտական հոդվածների, «Կուպրոկատալիզ» (ռուսերեն` Երևան, 1963, անգլերեն, Նյու Յորք, 1966) մենագրության, «Ֆիզիկական քիմիա» (Երևան, 1969, 1975) ուսումնական և պրակտիկումի ձեռնարկների[1]։

Գործունեություն խմբագրել

Գիտական առաջին լուրջ ձեռքբերումը բենզոիլ պերօքսիդ երկրորդային ամին ռեակցիաների կինետիկական մեթոդով ուսումնասիրությունն է։ Մոսկվայում զբաղվելով գիտական երկարատև բանավեճի նյութ դարձած մետաղվակուում սահմանագծի վրա վոլտապոտենցիալի գոյության հարցով՝ կարճ ժամանակում լուծել է այն, որի համար 1936 թվականին առանց ատենախոսության ներկայացման նրան շնորհվել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Բացահայտել է կապրոկատալիտիկ ռեակցիաներում կինետիկորեն ակտիվ կոմպլեքսի բաղադրությունը և ռեակցիաների մեխանիզմը։ Ուսումնասիրել է ուժեղ էլեկտրոլիտների մետաղ-վակուում բաժանման մակերևույթում վոլտոպոտենցիալի, ացետիլենի դիմերման, վինիլացետիլենի հիդրոքլորման կատալիտիկ ռեակցիաների մեխանիզմը։ Տվել է ամին-գերօքսիդ ռեակցիայի միաժամանակ ռադիկալային և ոչ ռադիկալային մեխանիզմով ընթանալու վարկածը։

Հովհաննես Չալթիկյանի հետազոտություններն ունեն կարևոր կիրառական նշանակություն[2]։

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Ֆիզիկական քիմիայի պրակտիկում, 2 հրտ., Ե., 1969։
  • Ֆիզիկական քիմիա, Ե., 1975։
  • Copper Catalytic Reactions, N.Y., 1966.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հովհաննես Չալթիկյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. ՀՀ ԳԱԱ, Վախճանված անդամներ, Հովհաննես Չալթիկյան
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Չալթիկյան» հոդվածին։