Ուփսալայի աստղագիտական աստղադիտարան
Ուփսալայի աստղագիտական աստղադիտարան, աստղագիտական աստղադիտարան, որը հիմնադրվել է 1741 թվականին Շվեդիայի Ուփսալա քաղաքում։ Այն պատկանում է Ուփսալայի համալսարանին և համարվում է Շվեդիայի ամենահին աստղագիտական աստղադիտարանը[1]։
Ուփսալայի աստղագիտական աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան և շենք |
Մասն է | Ուփսալայի համալսարան |
Սեփականատեր | Ուփսալայի համալսարան |
Աստղադիտարանի կոդ | 549 |
Երկիր | Շվեդիա |
Վայր | Ուփսալա և Ուփսալա |
ԲԾՄ | 51 մետր |
Կայք | astro.uu.se |
Աստղադիտարանի ղեկավարներ
խմբագրել- 1741-1744 - Անդերս Ցելսիուս, աստղադիտարանի հիմնադիր
- 1843-1874 - Անդերս Յոնաս Անգստրեմ
- 1959 - 19?? - Հոլմբերգ Էրիկ Բերտիլ
Աստղադիտարանի պատմություն
խմբագրելԱստղադիտարանը հիմնադրվել է 1741 թվականին Ուփսալայի համալսարանին կից։ 18-րդ դարում աստղադիտարանում աշխատում էր Անդերս Ցելսիուսը, և 1741 թվականին նա կառուցեց առաջին աստղագիտական տաղավարը։ Ցելսիուսը կարողացավ համոզել համալսարանական խորհրդին գնել Կենտրոնական Ուփսալայում գտնվող միջնադարյան քարե մեծ տունը։ Այդ շենքի տանիքում էլ տեղադրվել է աստղագիտական աստղադիտարանը։ Ցելսիուսը բնակվում և աշխատում էր այդ շենքում։
Այս աստղադիտարանը օգտագործվել է մինչև 1853 թվականը՝ նոր աստղադիտարանի կառուցումը, իսկ նախկինը այժմ հայտնի է որպես «հին աստղադիտարան»։ Շենքը դեռևս գտնվում է նախկին տեղում, իսկ աստղադիտարանը քանդվել է 1857 թվականին։ 19-րդ դարում աստղադիտարանի պահապանը եղել է Անդերս Յոնաս Անգստրեմը, որն այնտեղ կատարում էր իր փորձերն աստղագիտության, ֆիզիկայի և օպտիկայի բնագավառներում։ Նրա որդին՝ Կնուտ Անգստրեմը, նույնպես աստղադիտարանում կատարում էր արևային ճառագայթման վերաբերյալ հետազոտություններ։ 2000 թվականին ասղադիտարանը միավորվեց Տիեզերական ֆիզիկայի ինստիտուտի հետ՝ կազմավորելով աստղագիտության և տիեզերական ֆիզիկայի ամբիոն և տեղափոխվեց Անգստրեմի լաբորատորիա։ 1948 թվականից մինչև 2004 թվականը Ուփսալայի աստղադիտարանի մասնաճյուղերից էր համարվում Կվիստաբերգի աստղադիտարանը, ինչպես նաև Ուփսալայի Հարավային կայանը, որը 1956 թվականից մինչև 1980 թվականը տեղակայված էր Մաուն-Ստրոմլո աստղադիտարանում, իսկ 1980 թվականից՝ Սայդինգ Սփրինգի աստղադիտարանի տարածքում[2]։
Աստղադիտարանի գործիքներ
խմբագրել- 9-դյույմանոց ռեֆրակտոմետր (D = 24.4 սմ, f = 4.33 մ) - աստղադիտարանի առաջին խոշոր աստղագիտական սարքավորումը (1860)
- Կրկնակի ռեֆրակտոմետր` դիտողական խողովակ (D=36 սմ) և լուսանկարչական (D=33 սմ), երկուսն էլ ունեն ֆոկուս (f/15) (1892) - «Հին աստղադիտարան»
- Եռակի աստղագիր Ցեյս (D=15 սմ, D=15 սմ և D=16 սմ; F=1.5մ) (1914)
- 40.6-սմ Կասսեգրեն + ПЗС-ֆոտոխցիկ
- Ռեպսոլդ միջօրեականային սարքավորում (1881)
Հետազոտությունների ուղղություններ
խմբագրել- Աստղային պարալաքսներ
- Աստղային վիճակագրություն
- Գալակտիկական կառուցվածք
- Արտագալակտիկական աստղագիտություն
- Աստղային մթնոլորտներ
- Արևային համակարգի հետազոտություններ
Հիմնական նվաճումներ
խմբագրել- Մասնակցություն NGC գրացուցակի կազմավորմանը
- Ջրածնի հայտնաբերումն Արևի վրա (1862)
- Ուփսալայի գալակտիկայի Ընդհանուր գրացուցակի ստեղծում
- Կ.-Ի. Լագերքվիստը հայտնագործեց 131 աստերոիդ և 2 գիսաստղ
- Երկու դիտարկումների անցկացում Գերմանական ավիացիայի և տիեզերագնացության Uppsala-DLR Trojan Survey–ի և Ոպսալայի -DLR աստերոիդային դիտակետի հետ համագործակցությամբ
- Հիմնական սարքավորումը, որով ներկայումս հայտնաբերում են գիսաստղերը և հարավային կիսագնդի երկրամերձ տարածքում գտնվող աստերոիդները, համարվում է 0.6-մետրանոց Շմիդտի աստղադիտակը, որը գործում է Սայդինգ-Սպրինգ դիտակետում, նախկինում պատկանել է Ուփսալայի աստղագիտական աստղադիտարանին
- Աստերոիդային և գիսաստղային դիտակետ Ոպսալա-ESO
Նշանավոր աշխատակիցներ
խմբագրել- Կնուտ Յուհան Անգստրեմ
- Կարլ Շարլե
- Բերտիլ Լինդբլադ
- Կնուտ Էմիլ Լունդմարկ
- Յունգվե Օհման
- Հուգո ֆոն Ցեյպել
- Գուննար Մալմքիստ
- Էրիկ Բերտիլ Հոլմբերգ
- Բենգտ Վեսթերլունդ
- Կ. Ի. Լագերքվիստ
Աստղադիտարանի հասցեն
խմբագրել- Ցելսիուսի տունը - 1741 թվականից մինչև 1857 թվական
- Հին աստղադիտարան - 1852 թվականից մինչև 1970-ական թվականներ
- Քվիստաբերգի աստղադիտարան - 1948 թվականից մինչև 2004 թվական
- Անգստրեմի լաբորատորիա - 2004 թվականից
Արտաքին հղումներ
խմբագրել- Uppsala Astronomical Observatory Արխիվացված 2012-01-02 Wayback Machine
- Աստղադիտարանի պատմություն
- Ångström Laboratory Արխիվացված 2011-05-19 Wayback Machine
- Աստղադիտարանի կոդերի ցուցակ 1986 թվականին
- Աստերոիդների ցանկ
Դիտումների հրապարակումները Փոքր մոլորակների կենտրոնում
- Փոքր մոլորակների աստղագիտական դիտարկումներ
- Փոքր մոլորակների աստղագիտական դիտարկումներ
- Աստղագիտական աստղադիտարանի բոլոր դիտարկումները MPC տվյալների բազայում
NASA ADS տվյալների բազայի հրապարակումներ
1870 թվականից հետո մոլորակների գիսաստղերի և արբանյակների դիտարկումներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Thulin, Camilla. «Institutionen för fysik och astronomi - Institutionen för fysik och astronomi - Uppsala universitet». www.physics.uu.se (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «History of Astronomy in Uppsala». www.astro.uu.se. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.