Կվիստաբերգի աստղադիտարան

Կվիստաբերգի աստղադիտարան (շվեդ.՝ Kvistabergs observatorium, աստղադիտարանի կոդը` — «049»), աստղադիտարան Շվեդիայում և Ուպսալայի աստղադիտարանի աստղագիտական դիտարկումների կայան, պատկանում է Ուպսալայի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության բաժնին։ Գտնվում է շվեդական Ուպսալա և Ստոկհոլմ քաղաքների միջև, համարյա հավասար հեռավորության վրա։ 2009 թվականից Կվիստաբերգի աստղադիտարանի աստղադիտակներն ու գմբեթները հանդիսանում են թանգարանային շինություններ։

Կվիստաբերգի աստղադիտարան
Տեսակթանգարան և աստղագիտական ​​աստղադիտարան
ՍեփականատերNils Tamm? և Ուփսալայի համալսարան
Աստղադիտարանի կոդ049
Երկիր Շվեդիա
ՎայրUpplands-Bro Municipality?
ԲԾՄ30 մետր
Հիմնադրվել է՝1919
ԲացեցNils Tamm?
ՃարտարապետTorsten Stubelius?
Կայքastro.uu.se/history/Kvistaberg.html
 Kvistabergs observatorium Վիքիպահեստում

Աստղադիտարանի պատվին է անվանվել 1979 թվականին շվեդ աստղագետ Կլաս-Ինգվար Լագերկվիստի կողմից Լա Սիլյայի աստղադիտարանում հայտնաբերված (3331) Կվիստաբերգ աստերոիդը[1][2]։

Պատմություն խմբագրել

Իսկզբանե աստղադիտարանը ստեղծվել է նկարիչ և սիրող աստղագետ Նիլս Տամի կողմից որպես մասնավոր աստղադիտարան 1918 թվականին։ 1944 թվականին Նիլս Տամը նվիրաբերեց աստղադիտարանը Ուպսալայի համալսարանին, որտեղ երիտասարդ հասակում ուսանել էր աստղագիտություն։

1963 թվականին Ուպսալայի համալսարանի գիտնականներ Ակե Վիլինգվիստի և Գունար Մալմքվիստի ջանքերով Կվիստաբերգի աստղադիտարանում տեղադրվեց մեծ Շմիդտի աստղադիտակ (100/135/300սմ)։

2004 թվականին Ուպսալայի համալսարանը որոշում կայացրեց դադարցնել ակտիվ հետազոտական աշխատանքները աստղադիտարանում։ Կառույցը վաճառվեց տեղական ինքնակառավարման մարմնին, ինչից հետո աստղադիտարանի տարածքում բացվեց թանգարան։

Աստղադիտարանի գործիքներ խմբագրել

  • 13-սմ Ցեյս ռեֆրակտոր (1919 год);
  • 20-սմ Ցեյս աստղագրաֆ (D = 20 սմ, F = 100 սմ) (ստեղծվել է 1922 թվականին, աստղադիտարանում է գտնվել մինչև 2005 թվականը);
  • 40-սմ Կասսգրենի աստղադիտակ (1950-ականներ);
  • Շմիդտի-Վայսալայի խցիկ (D = 31/38 սմ, F = 73 սմ, ստեղծվել է 1941 թվականին, աստղադիտարանում է գտնվել 1957-ից 2005 թվականները);
  • Շմիդտի աստղադիտակ (D = 100/135 սմ, F = 300 սմ, տեղադրվել է 1963 թվականին) — ստեղծման պահին մեծությամբ երկրորդն էր աշխարհում։

Հիմնական նվաճումները խմբագրել

  • Մասնակցություն UDAS ծրագրին — երկրամերձ աստերոիդների որոնում։
  • Մերձերկրյա 2001 FX9 աստերոիդի հայտնաբերում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «3331 Kvistaberg (1979 QS)». Minor Planet Center. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  2. «MPC/MPO/MPS Archive». Minor Planet Center. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  3. 2001 FX9

Արտաքին հղումներ խմբագրել

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը

1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները