Համլետի հոր ուրվական, կերպար Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունից։ Բեմական ուղղությունններով նրան անվանում են «Ուրվական»։ Նրա անունը նաև Համլետ է, նրան է հղված նաև թագավո Համլետ արտահայտությունը՝ տարբերելու արքայազն Համլետից։

Ուրվական
Համլետի հերոս
Ուրվականի նկարազարդումը Թոմաս Ռիդջուեյ Գուլդի կողմից՝ 1890 թվականի «Համլետ» տպագրությունից
Տեղեկություններ
Այլ անունՀամլետ թագավոր(նախկին)
Ամուսին(ներ)Գերտրուդ
ԵրեխաներԱրքայազն Համլետ
ՀարազատներԿլավդիոս թագավոր(եղբայր)

Համաձայն բանավոր ավանդության՝ Ուրվականի դերն սկզբում խաղացել է հենց ինքը՝ Շեքսպիրը[1][2]։

«Համլետ»-ում

խմբագրել

Ուրվականը պիեսում հայտնվում է չորս անգամ․ գործողություն առաջին՝ տեսարան առաջին, գործողություն առաջինի շարունակության մեջ՝ տեսարաններ չորրորդ և հինգերորդ, և գործողություն երրորդում՝ տեսարան չորրորդ։ Ուրվականը կեսգիշերից կարճ ժամանակ անց գալիս է առնվազն տեսարաններից երկուսում, իսկ մյուս տեսարաններում հայտնի է միայն, որ գիշեր է։

Ուրվականն առաջին անգամ հայտնվում է երկու զինվորներին՝ Բերնարդոյին ու Մարցելլոսին, և Համլետի ընկերոջը՝ Հորացիոսին։ Տղամարդիկ քաշում են իրենց սրերը և վախվորած կանգնում՝ խնդրելով Հորացիոյին, որպես գիտուն, դիմել Ուրվականին։ Հորացիոն Ուրվականին խնդրում է խոսել և բացահայտել իր գաղտնիքը։ Նա պատրաստվում էր դա անել, երբ աքաղաղը կանչում է՝ ազդարարելով առավոտը, իսկ Ուրվականը փոխարենն անհետանում է։ Այս տեսարանում Ուրվականը բոլորի կողմից հստակորեն ճանաչվում է որպես թագավորը՝ հագած ամբողջապես նրա զրահը։ Մարցելլոսը նշում է, որ նախկինում Ուրվականը երկու անգամ երևացել է ամրոցի պահակախմբին։ Ուրվականի այցելությունների մասին խոսակցությունները անհանգստացրել էին գիշերային պահակներին։ Ֆրանցիսկոն, որին Բերնարդոն ազատել էր հերթապահության պարտականությունից, ասում է․ «Այս օգնության համար շատ շնորհակալ եմ, սաստիկ ցուրտ է, և ես սրտով հիվանդ եմ»[3]։

Տեսնելով Ուրվականին ռազմական հանդերձանքով և տեղեկանալով, որ Նորվեգիայի թագաժառանգ արքայազն Ֆորտինբրասը իր ուժերն է կարգի բերում սահմանին՝ Հորացիոն հասկանում է, որ Ուրվականի հայտնվելը պետք է պետությանն առնչվող որևէ բան նախազգուշացնի[3]։

Այնուհետև Հորացիոն համոզում է արքայազն Համլետին մնալ արթուն պահակների մոտ՝ տեսնելու, թե արդյոք Ուրվականը կվերադառնա։ Կեսգիշերին այն հայտնվում է, և հուշում է, որ Համլետը հետևի իրեն։ Մի անգամ մենակ լինելով՝ Ուրվականը նկարագրում է իր թափառումները Երկրի վրա և նրա սարսափելի կյանքը Քավարանում, քանի որ նա մահացել էր առանց վերջին արարողակարգերը ստանալու։

  ...բայց դու իմացի՛ր, ազնիվ պատանի,

Ինձ խայթող օձը նա է, որ հիմա իմ թագն է կրում[4]

 

Նա երիտասարդ Համլետին ասում է, որ նրան թունավորել և սպանել է իր եղբայրը՝ Դանիայի նոր թագավոր Կլավդիոսը, և խնդրում է արքայազնից վրեժ լուծել իր մահվան համար։ Նա նաև գարշանք է արտահայտում իր կնոջ՝ Գերտրուդի նկատմամբ՝ Կլավդիոսի հետ ամուսնանալու համար, բայց նախազգուշացնում է Համլետին նրա հետ չառերեսվել, այլ դա թողնել Դրախտին։ Ավելի ուշ արքայազն Համլետը վերադառնում է իր ընկերների մոտ և ստիպում նրանց երդվել իր սրով՝ գաղտնի պահելու իրենց տեսածը։ Երբ նրանք դիմադրում են, Ուրվականը արտասանում է «երդվել» և «երդվել սրին» բառերը՝ բեմի ներքևից, մինչև նրա ընկերները համաձայնվեն։

Արքայազն Համլետը, վախենալով, որ տեսիլքը կարող է լինել դև, որը ձևանում է որպես Համլետ թագավոր, որոշում է փորձության ենթարկել Ուրվականին՝ բեմադրելով մի ներկայացում, որը նորից ցույց կտա այն հանգամանքները, որոնք ոգու պնդմամբ՝ հանգեցրել են իր մահվան։ Կլավդիոսի արձագանքը մեղքի և սարսափի արձագանք է, և արքայազն Համլետը համոզվում է, որ Ուրվականն իրականում իր հայրն է։

Երրորդ հայտնվելու ժամանակ Համլետը բախվում է ՈՒրվականի հետ իր մոր պահարանում։ Վերջինս հանդիմանում է նրան վրեժը չկատարելու և Գերտրուդի հետ զրուցելով՝ չենթարկվելու իր հրահանգին։ Համլետը վախեցած ներողություն է խնդրում։ Գերտրուդը, սակայն, չի կարող տեսնել Ուրվականին և կարծում է, որ Համլետը խելագարվել է՝ հարցնելով, թե ինչու է նա նայում և խոսում ոչնչի հետ։ Այս տեսարանում ուրվականը նկարագրվում է գիշերազգեստով։ Նա այլևս երբեք չի հիշատակվում։

Թագավոր Համլետը նկարագրվում է մի քանի կերպարների կողմից, ովքեր նշում են նրան (հիմնականում՝ Համլետը, Հորացիոն և պահակները) որպես մարտիկ, քանի որ նա առաջնորդեց Դանիայի ուժերը դեպի հաղթանակ Նորվեգիայի դեմ և անձամբ հաղթեց նրա թագավոր Ֆորտինբրասին ձեռնամարտում։ Համլետը հարգում է նրան՝ ասելով, որ Կլավդիոսն իր հետ համեմատվելով գունատվում է և հաճախ սիրալիր կերպով է վերաբերվում նրան։

Մեկնաբանություններ

խմբագրել
 
Հուշող գիրք 1874 թվականի «Համլետ» բեմադրությունից անգլիացի դերասարն և ռեժիսոր Հենրի Իրվինգի կողմից (1838–1905 թվականններ), որում նա փորձում էր Ուրվականին ներկայացնել ուշադրության կենտրոնում (այրելով կալցիումի օքսիդ)։

Ուրվականը «Համլետ»-ում հիմնարար նշանակություն ունի սյուժեի համար[5][6] և բազմաթիվ մեկնաբանությունների առարկան է։ Շեքսպիրագետ Վ․ Վ․ Գրեգն այն կարծիքին էր, որ Ուրվականը Համլետի գերհագեցած երևակայության արգասիքն էր[7]։ Շեքսպիրագետ Ջ. Դովեր Վիլսոնը և այք պնդում են, որ Համլետին հայտնվելուց առաջ մի քանի անգամ ուրիշներին երևալիս Շեքսպիրը հստակեցնում է, որ երևույթը սոսկ պատրանք չէ[5]։

Ներկայացումներ

խմբագրել

Շեքսպիրի մահից մոտ հարյուր տարի անց, բանաստեղծ Նիկոլաս Ռոուն հայտնեց, որ լսել է մի միջադեպ, թե Շեքսպիրն ինքն է խաղացել Ուրվականի դերը․ պատմություն, որը դեռ արժանանում է հավատի[1][2]։ Ժամանակակից դերասանները, ովքերն կերտել են ուրվականի կերպարը, ներառում են՝ Լոուրենս Օլիվիեն[8], Պոլ Սկոֆիլդը[9], Պատրիկ Ստյուարտը[10] և Բրայն Բլեսիդը[11]։

Ազդեցություն

խմբագրել

Համլետի հոր ուրվականը դարձավ Մուֆասայի նախատիպը՝ «Առյուծ արքան» մուլտֆիլմից Սիմբայի հայրը (մուլտֆիլմն ինքը մասամբ հիմնված է «Համլետ»-ի սյուժեի վրա)[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Sylvan Barnet, "Shakespeare: An Overview," in Macbeth, ed. Sylvan Barnet, A Signet Classic, 1998, p. ix.
  2. 2,0 2,1 «Some Account of the Life of Mr. William Shakespear (1709) by Nicholas Rowe». gutenberg.org.
  3. 3,0 3,1 Egan, Maurice Francis. The Ghost in Hamlet and Other Essays in Comparative Literature. Chicago: A. C. McClurg & Co, 1906. pp. 11–47
  4. «Hamlet (Folio 1, 1623)». uvic.ca.
  5. 5,0 5,1 Joseph, Miriam (1961 թ․ սեպտեմբերի 12). «Discerning the Ghost in Hamlet». PMLA. 76 (5): 493–502. doi:10.2307/460542. JSTOR 460542.
  6. Wilson, J. Dover (1951 թ․ հունվարի 2). What Happens in Hamlet. Cambridge University Press. էջ 52. ISBN 9780521091091. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին – via Google Books.
  7. Greg, W.W., "Hamlet's Hallucinations", Modern Language Review, XII, 1917, 393–421
  8. Barker, Felix (1953) The Oliviers ("...the actor playing the ghost [was] Olivier himself․․․" p259)
  9. James, Caryn. «Review/Film; From Mad Max to a Prince Possessed». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  10. Interview with Sir Patrick Stewart
  11. Masters, Tim (2016 թ․ հունիսի 29). «Brian Blessed: My heart specialist says I'm Terminator 4». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին – via www.bbc.co.uk.
  12. «An ode to the Bard: How Shakespeare's iconic works resonate subtly in cinema today». 2018 թ․ ապրիլի 23. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել