Ուրվականները Կոնեկտիկուտում

Ուրվականները Կոնեկտիկուտում (անգլ.՝ The Haunting in Connecticut), ռեժիսոր Փիթեր Քորնուելի ֆիլմը` լույս տեսած 2009 թվականին։ Ավելի ուշ` 2013 թվականին, դուրս եկավ «Ուրվականները Կոնեկտիկուտում 2. Անցյալի ստվերներ» շարքը, որի հեղինակը Դևիդ Կոգեշալն է[10][11][12]: Չնայած ֆիլմից ստացած մեծ շահույթին ($77,527,732)[13] ` ֆիլմը հիմնականում վատ կարծիքների է արժանացել Metacritic-ի կողմից"[14]:

Picto infobox cinema.png
Ուրվականները Կոնեկտիկուտում
անգլ.՝ The Haunting in Connecticut
ԵրկիրFlag of Canada.svg Կանադա
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], թրիլեր[2][4][5][…], հոգեբանական սարսափ և դրամա
Թեմագերբնական
Թվական2009, հուլիսի 2, 2009[6] և սեպտեմբերի 10, 2009[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Քորնուել[1][2][8][…]
ՊրոդյուսերPaul Brooks?
Սցենարի հեղինակԱդամ Սայմոն
ԴերակատարներՎիրջինիա Մեդսեն[2][8][9][…], Կայլ Գալներ[2][8][9][…], Մարտին Դոնովան[8][9][4][…], Ամանդա Քրյու[8][9][4][…] և Էլայաս Կոտեաս[2][8][9][…]
ԵրաժշտությունՌոբերտ Կրալ
Պատմվածքի վայրԿոնեկտիկուտ
ԿինոընկերությունGold Circle Films
Տևողություն103 րոպե
Պաշտոնական կայքէջ

ԴիպաշարԽմբագրել

Պատմությունը մի ընտանիքի մասին է, որը ստիպված է տեղափոխվել հիվանդանոցին ավելի մոտ, որտեղ ընտանիքի տղա երեխան պետք է բուժվեր քաղցկեղից։ Առանց այդ էլ առկա ֆինանսական և բարոյական ծանրաբեռնվածությանը` նրանք հայտնաբերում են, որ իրենց վերջերս վերանորոգված տունն ունի գորշ գաղտնիքներ։ Տանը գերբնական ուժերի հետ մի քանի հանդիպումներից հետո ընտանիքը դիմում է եկեղեցականի օգնությանը...

ԴերերումԽմբագրել

  • Վիրջինիա Մեդսեն` Սարա Քեմբել
  • Կայլ Հալներ` Մեթ Քեմբել
  • Սոֆի Նայթ` Մերի Քեմբել
  • Մարտին Դոնովան` Պիտեր Քեմբել
  • Տի Վուդ` Բիլի Քեմբել
  • Էլիաս Կոտեաս` Ռեվերենդ Պոպեսկու
  • Ամանդա Քրյու` Վենդի

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Կարմեն Ռիդի երեխան իրականում նույնպես ծանր հիվանդ էր իմունային համակարգի քաղցկեղով
  • «Ուրվականները Կոնեկտիկուտում» ֆիլմը հիմքը իրական պատմություն է։ Իրականում մի ընտանիք 1986 թվականի հունիսի 30-ին Նյու Յորք նահանգից տեղափոխվել է Կոնեկտիկուտ նահանգ, որպեսզի գտնվի հիվանդանոցի կողքին, որտեղ անցկացվում էր ընտանիքի երեխայի բուժումը
  • Տունը իրականում թաղման բյուրո է եղել։ Դարել Քերնը` նախկին տանտերը, հաստատել է, որ մինչ 1980 թվականի առքը նա մի քանի տասնամյակ շարունակ աշխատել է Hallahan թաղման բյուրոյում
  • Ֆիլմում պատկերված Իոնան հորինված կերպար է
  • Կարմեն Ռիդի տղաները իսկապես քնում էին նկուղում

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել