Ուրուինիմգինա, Ուրուկագինա (շումերերեն՝ 𒌷𒅗𒄀𒈾), Լագաշի թագավոր մ․ թ․ ա․ 24-րդ դարի 2-րդ կեսին։ Անց է կացրել ռեֆորմներ՝ նպատակ ունենալով խափանել աստիճանավորների, դատավորների չարաշահումները, տաճարային տնտեսությունները պահպանել թագավորական վարչության ոտնձգություններից և այլն։ Կառավարման յոթերորդ տարում պարտություն է կրել Շումերի թագավոր Լուգալզազեսիից, Լագաշի բնակավայրերի մի մասն ավերվել է։ Ուրուինիմգինայի ժամանակաշրջանից պահպանվել է տնտեսական արխիվ։

Ուրուինիմգինա
𒌷𒅗𒄀𒈾
Clay cone Urukagina Louvre AO4598ab.jpg
Ծնվել է՝մոտ մ.թ.ա. 25-րդ դար
ԾննդավայրՄիջագետք, Իրաք
գերիշխան

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։