Ուրոշ Ռաչիչ (սերբ.՝ Урош Рачић, մարտի 17, 1998(1998-03-17)[1], Կրալևո, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Վալենսիայից վարձավճարով հանդես է գալիս Ֆամալիկանի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Ուրոշ Ռաչիչ
Урош Рачић
Ռաչիչը Ցրվենա Զվեզդայի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 17, 1998(1998-03-17)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Կրալևո, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 193 սմ
Քաշ 81 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Ֆամալիկան
(վարձավճարով Վալենսիայից)
Համար 69
Պատանեկան կարիերա
Սերբիա Բամբի Կրալյեվո
Սերբիա Կնյազ
Սերբիա Ալտինա Զեմուն
Սերբիա Սլոգա Կրալյեվո
Սերբիա Սլոբոդա Չաչակ
2014-2016 Սերբիա ՕՖԿ Բեոգրադ
2016-2017 Սերբիա Ցրվենա Զվեզդա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Սերբիա ՕՖԿ Բեոգրադ 0 (0)
2016-2018 Սերբիա Ցրվենա Զվեզդա 31 (3)
2018-ներկա Իսպանիա Վալենսիա B 15 (1)
2018-ներկա Իսպանիա Վալենսիա 0 (0)
2019   Իսպանիա Տեներիֆե 16 (1)
2019-ներկա   Պորտուգալիա Ֆամալիկան 5 (0)
Ազգային հավաքական
2016 Սերբիա Սերբիա Մ18 4 (1)
2016-2017 Սերբիա Սերբիա Մ19 14 (2)
2017-ներկա Սերբիա Սերբիա Մ21 12 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 26-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 26-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ցրվենա Զվեզդա խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ռաչիչը սկսել է ՕՖԿ Բեոգրադում։ 2016 թվականի մարտի 13-ին նա 3 տարվա պայմանագիր կնքեց Ցրվենա Զվեզդայի հետ[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի մայիսի 14-ին՝ փոխարինման մտնելով Ռադնիկ Սուրդուլիցայի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը Ցրվենա Զվեզդայի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 26-ին՝ Մետալաց Գոռնի Միլանովացի դեմ խաղում[5]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2017 թվականի հուլիսի 6-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Ֆլորիանայի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 13-ին՝ Բաչկայի դեմ խաղում[7]։ Օգոստոսի 31-ին Ռաչիչը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[8]։ 2018 թվականի մայիսի 19-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վոժդովացի դեմ խաղում[9]։ Ցրվենա Զվեզդայի կազմում Ռաչիչը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Վալենսիա խմբագրել

2018 թվականի հունիսի 13-ին Ռաչիչը 4 տարվա պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ[10][11][12]։ Իր դեբյուտը նշեց դեկտեմբերի 4-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իսպանիայի գավաթի Էբրոյի դեմ խաղում[13]։ 2019 թվականի հունվարի 14-ին Ռաչիչը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Տեներիֆեին[14][15][16]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 20-ին՝ Խիմնաստիկ Տառագոնայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[17]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 22-ին՝ Մալյորկայի դեմ խաղում[18]։ Տեներիֆեի կազմում Ռաչիչը անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[19]։

2019 թվականի օգոստոսի 8-ին Ռաչիչը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ֆամալիկան[20][21][22]։ Իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում նշեց օգոստոսի 16-ին՝ փոխարինման մտնելով Ռիու Ավիի դեմ խաղում[23]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ռաչիչը ներկայացրել է Սերբիան մինչև 18, մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Մ21 հավաքականի կազմում նշեց 2017 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Կատարի Մ23 հավաքականի դեմ ընկերական խաղում[24][25]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ[26]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ցրվենա Զվեզդա 2015–16 Սուպեր Լիգա 1 0 1 0
2016–17 8 0 2 0 0 0 10 0
2017–18 22 3 2 0 10 0 34 3
Ընդհանուր 31 3 4 0 10 0 0 0 45 3
Վալենսիա 2018–19 Լա Լիգա 0 0 1 0 0 0 0 0 1 0
Վալենսիա B 2018–19 Սեգունդա Դիվիզիոն B 15 1 15 1
Տեներիֆե (վարձավճար) 2018–19 Սեգունդա Դիվիզիոն 16 1 16 1
Ֆամալիկան (վարձավճար) 2019–20 Պրիմեյրա Լիգա 5 0 0 0 0 0 5 0
Կարիերայի ընդհանուր 67 5 5 0 10 0 0 0 82 5

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ցրվենա Զվեզդա

Վալենսիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Serbia - U. Račić - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  3. «Ekspresno završeno: Račići potpisali za Zvezdu!». Mondo Portal (Serbian (Latin script)). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «FK Radnik Surdulica - Red Star Belgrade, May 14, 2016 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  5. «FK Metalac Gornji Milanovac - Red Star Belgrade, Nov 26, 2016 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Floriana FC - Red Star Belgrade, Jul 6, 2017 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «Red Star Belgrade - OFK Backa, Aug 13, 2017 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «"FUDBAL", vanredni broj 19/17, page 35» (PDF). Football Association of Serbia (Serbian). 2017 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Red Star Belgrade - FK Vozdovac, May 19, 2018 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  10. «Club Statement I Uroš Račić - Valencia CF Official webpage». Valencia CF (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «Valencia complete signing of Uros Racic - La Liga News UK». La Liga News UK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.(չաշխատող հղում)
  12. «Gotovo: Račić u Valensiji, Zvezdi 2.2 miliona evra». Sport Klub SR. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  13. «Valencia CF - CD Ebro, Dec 4, 2018 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  14. «Valencia CF: Tenerife convinces Racic». Spain's News (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 11. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
  15. «Oficial: El centrocampista Uros Racic, cedido al Tenerife». AS.com (իսպաներեն). 2019 թ․ հունվարի 14. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  16. «El centrocampista serbio Uros Racic jugara cedido en el Tenerife». www.transfermarkt.es (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  17. «CD Tenerife - Gimnàstic de Tarragona, Jan 20, 2019 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  18. «CD Tenerife - RCD Mallorca, Feb 22, 2019 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  19. «Uros Racic | Football Stats | Valencia | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  20. «Official Statement | Uros Racic». www.valenciacf.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  21. «Uroš Račić é reforço do FC Famalicão – FC Famalicão». www.fcfamalicao.pt. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  22. «Valencia allow midfield duo to leave Mestalla». La Liga News UK (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
  23. «FC Famalicão - Rio Ave FC, Aug 16, 2019 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  24. «Qatar U23 - Serbia U21 results 17.12.2017 - Foot Live». footlive.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  25. «Фудбалски савез Србије - званична веб презентација». fss.rs (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  26. «Uroš Račić». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  27. «Red Star Belgrade win 27th league title after 1-0 win at Vozdovac». 2016 թ․ մայիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  28. «Red Star win record 28th Serbian title». Channel NewsAsia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.(չաշխատող հղում)
  29. Villamarín, Sid Lowe at the Estadio Benito (2019 թ․ մայիսի 25). «Valencia shock Barcelona in Copa del Rey final despite Messi's best efforts». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրոշ Ռաչիչ» հոդվածին։