Ուրիշ 48 ժամ, ռեժիսոր Ուոլտեր Հիլլի կինոկատակերգություն, մարտաֆիլմ։ Նախորդ ֆիլմը՝ 48 ժամ։

Ուրիշ 48 ժամ
անգլ.՝ Another 48 Hrs.
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], բադի մուվի, թրիլեր, կինոկատակերգություն և քրեական ֆիլմ
Թվականհունիսի 8, 1990[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւոլտեր Հիլ[1][5][2][…]
ՊրոդյուսերԼոուրենս Գորդոն
Սցենարի հեղինակՋեբ Ստյուարտ, Լարրի Գրոսս, Ուոլտեր Հիլ, Ռոջեր Սպոթիսվուդ, Սթիվեն Է․ դե Սոուզա, Էդի Մերֆի և John Fasano?[6]
ԴերակատարներՆիկ Նոլթի[5][7][3][…], Էդի Մերֆի, Բրայոն Ջեյմս[5][7][8], Քևին Թայ[7][8], Էդ Օ'Ռոսս[7], Էնդրյու Դիվոֆ[7], Թիշա Քեմփբել[7], Բերնի Քեյսի[7], Felice Orlandi?[7], Ֆրենկ ՄաքՌեյ[7], Բրենտ Ջենինգս[6], Nancy Everhard?[6], Shauna O'Brien?[6], Դեննիս Հեյդեն[6], Ջորջ Չունգ[6], Թեդ Մարքլենդ[6] և Ed Walsh?
ՕպերատորՄեթյու Ֆ. Լեոնետի
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Լոս Անջելես և Լաս Վեգաս Վելլի
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն98 րոպե
Բյուջե38 000 000 $
Շահույթ153 518 974 $[9]
Նախորդ48 ժամ

Սյուժե խմբագրել

Նախորդ ֆիլմի իրադարձություններից անցել է մի քանի տարի։ Սան Ֆրանցիսկոյի ոստիկան սերժանտ Ջեք Քեյթսը արդեն չորս տարի է փնտրում է Այսմեն (the Iceman) մականունով նարկոբարոնին։ Հանցագործներ Տայրոն Բարոուզի և Արթուր Բրոկի հետ բախումների ժամանակ Քեյթսը, փորձելով պաշտպանել ինքն իրեն, սպանում է Բրոկին։ Տայրոնը փախչում է, և Ջեքը պետք է ապացուցի իր անմեղությունը ներքին քննչական բաժնում։

Ջեքը գտնում է ապացույցներ այն մասին, որ իր հին ծանոթ Ռեգգի Համմոնդը, ով նստած էր բանտում, այն քիչ մարդկացից է, որ ճանաչում են Այսմենին դեմքով։ Հաջորդ օրը նրան արդեն ազատում են բանտից և Ջեքը փորձում է համաձայնության գալ Ռեգգիի հետ, որպեսզի նա Այսմենի դեմ մեղադրանք ներկայացնի։ Ռեգգին պահանջում է $500 հազար, բայց Ջեքը հետաձգում է գումարը, մինչև Ռեգգին կօգնի իրեն։ Ռեգգին դեռ դուրս չէր եկել բանտային ավտոբուսից, երբ իրեն փորձում են սպանել երկու բայքեր։ Ռեգգին հրաշքով փրկվում է և հազիվ լեզու է գտնում Քեյթսի հետ։ Պարզվում է, որ մարդասպաններին ուղարկել է Բարոուզը, ով աշխատում էր Այսմենի համար։

Ազատություն դուրս գալուց հետո հանկարծակի գողանում են Ռեգգիին։ Հետաքննությունը Ջեքին տանում է գիշերային ակումբ։ Այստեղ պարզվում է, որ Այսմենը իրականում ոստիկանական սպա Բեն Կեխոն է՝ Ջեքի լավ ծանոթը։ Փոխրհաձգության ժամանակ Ջեքը, փրկելով Ռեգգիի կյանքը, սպանում է Կեխոյին։ Ռեգգին ստանում է ուսի վնասվածք։

Դերերում խմբագրել

  • Էդի Մերֆի - Ռեգգի Համմոնդ
  • Նիկ Նոլթի - Ջեք Քեյթս
  • Բրայոն Ջեյմս - Բեն Կեխո
  • Կևին Տայ - Բլեյկ Ուիլսոն
  • Էդ Օ’Ռոսս - Ֆրենկ Կրուզ
  • Էնդրյու Դիվոֆֆ - Ռիչարդ Չերի Գանց
  • Բերնի Կեյսի - Կերկլանդ Սմիթ
  • Բրենտ Ջեննինգս - Տայրոն Բարոուզ
  • Թեդ Մարկլենդ - Մալկոլմ Պրայս
  • Թիշա Քեմպբելլ - Էմմի Սմիթ
  • Ֆելիչե Օրլանդի - վերահսկիչ
  • Էլիս Գոսթլի - վերահսկիչ
  • Դևիդ Էնթոնի Մարշալ - Վիլլի Հենկոկ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • [1] Ռոջեր Էբերտ