Ուրիշ ձայներ, ուրիշ սենյակներ

վեպ, Թրումեն Կապոտե, 1948

«Ուրիշ ձայներ, ուրիշ սենյակներ» (անգլ.՝ Other Voices, Other Rooms), Թրումեն Կապոտեի վեպը։

Ուրիշ ձայներ, ուրիշ սենյակներ
անգլ.՝ "Other Voices, Other Rooms"
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրՀարավային գոթիկա և դաստիարակչական վեպ
ՀեղինակԹրումեն Կապոտե
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1948
ՏեսարանԱլաբամա
ՀրատարակչությունRandom House
Հրատարակվել էհունվար 1948

Ստեղծագործությունը տարբերվում է գոթական միջավայրի նկարագրությամբ և ինքնակենսագրական տարրերով։ Վեպն իր մեկնարկն սկսել է բեսթսելլերների ցանկի 9-րդ հորիզոնականում՝ ըստ The New York Times-ի վարկանիշի[1]։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Թրումեն Կապոտեն գիրքն սկսել է գրել՝ ոգեշնչվելով Ալաբամայի անտառում զբոսանքից։ Նա անմիջապես մի կողմ է նետում «Summer Crossing» ձեռագրի սևագիրը և սկսում է աշխատել «Ուրիշ ձայներ, ուրիշ սենյակներ» գրքի վրա։ Ալաբամայից հեռանալուց հետո Կապոտեն ստեղծագործական աշխատանքը շարունակել է Նոր Օռլեանում՝ Լուիզիանա նահանգում։ Սկսնակ գրողի փառքը նպաստել է նրա ծանոթությանը հարավուհի գրողի՝ Կարսոն Մակկալերսի հետ։ Իբրև մտերիմ ընկեր՝ Կարսոնը Թրումենին օգնել է հրատարակչություն գտնելու հարցում (Random House): Կապոտեն շարունակել է աշխատել վեպի վրա Հյուսիսային Կարոլինայում և այն ավարտին է հասցրել Մասաչուսեթս նահանգում։ Վեպի ստեղծման համար Թրումենից պահանջվել է 2 տարի[2]։

Սյուժե

խմբագրել

Պատմության կենտրոնում 13-ամյա պատանի Ջոուլ Հարրիսոն Նոքսն է, ով ոչ վաղ անցյալում կորցրել է մորը։ Ջոուլը Նոր Օռլեանից տեղափոխվում է հոր մոտ, որը լքել է ընտանիքը տղայի ծնվելուց հետո։ Հասնելով Սկալլիզ-Լեդդինգ՝ Ալաբամա նահանգի գյուղական շրջանում՝ ընդարձակ պլանտացիայի կենտրոնում, Ջոուլը գտնում է մեծ, ավերված առանձանատուն։ Նրան դիմավորում են խորթ մայրը՝ Էյմին, խորթ մոր հորեղբորորդին՝ պարոն Ռանդոլֆը և Այդաբելան՝ մի չարաճճի սանձարձակ աղջիկ, որն էլ շուտով մտերմանում է տղայի հետ։ Սակայն ոչ ոք չի պատասխանում Ջոուլի այն հարցին, թե որտեղ է նրա հայրը։ Իսկ երբ նրան թույլատրում են տեսակցել հորը, Ջոուլը մնում է ապշած՝ տեսնելով նրան անդամալույծ և կիսամեռ վիճակում, որն ի վիճակի էր միայն արտաբերել մի քանի բառ և շարժել մեկ ձեռքը։ Պարզվում է, որ ատրճանակից սխալմամբ նրա վրա կրակել է Ռանդոլֆը։ Ջոուլը և Այդեբալան փախչում են ծերերով բնակեցված տնից, սակայն հիվանդանում են թոքաբորբով և հետ են վերադառնում։

Կերպարներ

խմբագրել
  • Ջոուլ Հարրիսոն Նոքս – պատմվածքի 13-ամյա հերոսը։
  • Հելլեն Քենդալ – գլխավոր հերոսի բարի ու քնքուշ մորաքույրը։ Մոր մահից հետո Ջոուլին իր խնամակալության տակ է առել, հետո համաձայնել է նրան տալ հարազատ հորը։
  • Էդվարդ Ռ. Սանսոմ – Ջոուլի անդամալույծ հայրը, բռնցքամարտի նախկին մենեջեր։ Նրանց առաջին հանդիպումը շփոթեցնում է տղային, ով հորը պատկերացրել էր որպես հարուստ, գեղեցկատես և բարեկազմ միլիոնատեր տղամարդ, սակայն հետագայում նա հաշտվում է իրականության հետ և հորն ընդունում է այնպիսին, ինչպիսին նա կա։
  • Միսս Էյմի Սքալլի – Ջոուլի խորթ մայրը։ Անսահման սիրում է իր հորեղբորորդուն, և լիովին հաշվի է նստում նրա կարծիքի հետ։ Բնավորությամբ հիշեցնում է միսս Քելլի Ֆոլքին՝ բարեկամուհուն, որի մոտ Կապոտեն ապրել է Ալաբամայում։
  • Ռանդոլֆ – Էյմիի հորեղբորորդին է, տառապում է ասթմայով, պերճախոս է և տաղանդավոր։ Սկզբում գլխավորը հերոսը ձգտում է նմանվել նրան, սակայն տարիքի հետ Ջոուլը հասկանում է, որ նա ընդամենը անօգնական և կամակոր անձնավորություն է։
  • Զու (Միսսուրի) - գլխավոր հերոսի հայրական տան սպասուհին, որը խնամում է իր հարյուրամյա պապին՝ Ջիզուսին։ Վեպի սկզբում տեսնում ենք հմայիչ և գեղանի նեգրուհու, իսկ վերջում՝ տեղի ունեցած դեպքերից ընկճված մի աղջկա, և Զուն կորցնում է իր գրավչությունը Ջոուլի համար։
  • Ֆլորաբելա Թոմփքինս - աշխույժ աղջիկ է՝ երկար, շիկահեր խոպոպներով, որն առաջին հայացքից նույնիսկ դուր է գալիս Ջոուլին, սակայն պարզվում է, որ արտաքինը խաբուսիկ է։
  • Այդաբելա Թոմփքինս - Ֆլորաբելայի երկվորյակ քույրը և նրա հակապատկերը՝ լկտի և անդաստիարակ։ Կարելի է համարել, որ Ջոուլի առաջին մաքուր սերն է եղել։ Միասին փորձում են փախչել, սակայն ձախողում են, ինչն էլ կտրուկ փոխում է գլխավոր հերոսի բնավորությունը և աշխարհայացքը։
  • Փոքրիկ Լույս – ճաղատ և տգեղ ճգնավոր սևամորթ, ապրում է լքված հյուրանոցում, խոր անտառում՝ պարուրված մահվան և տեսիլքների մասին լեգենդներով։

Թևավոր արտահայտություններ

խմբագրել
Աշխարհը սարսափազդու վայր է, այո՛, նա գիտեր այդ մասին, աշխարհն անհուսալի է. ի՞նչն է նրա մեջ հավերժ։ Կամ, գուցե, այդպե՞ս է թվում։ Ժայռը հողմահարվում է, գետերը սառույցով են ծածկվում, խնձորը հոտում է. դանակի կտրածից միևնույն արյունն է հոսում թե՛ սևամորթից, թե՛ սպիտակամորթից. գիտնական թութակն ավելի ճշմարիտ մտքեր է հայտնում, քան շատ մարդիկ. և ո՞վ է ավելի միայնակ. բազե՞ն, թե՞ թրթուրը։ Ծաղիկը բացվում և չորանում է, թոշնում է, ինչպես խոտը, որի վրա աճել է, և ծերուկը նմանվում է պառաված օրիորդի, իսկ նրա կնոջ դեմքին մազեր են աճում. մի ակնթարթում, փոփոխություն փոփոխության հետևից, ինչպես սռնիի պտույտը սատանայի անիվում։ Խոտը և սերը ամենականաչն են. իսկ հիշու՞մ ես Փոքրիկ Երեքաչքանիին։ Երբ սիրում ես նրան, նույնիսկ խնձորները ոսկե երգ են երգում. սերը հաղթում է Ձյունե թագուհուն. սիրո միջոցով քեզ են ճանաչում՝ Ռումպելշտիլցխե՞նն ես, թե՞ ուղղակի Ջոուլ Նոքսը. ահա թե ինչն է հավերժ:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Davis, Deborah Party of the Century: The Fabulous Story of Truman Capote and his Black and White Ball. — Hoboken: John Wiley and Sons, 2006. — P. 22 & 29.
  2. Capote, Truman The Dogs Bark: Public People and Private Places. — New York: Random House, 1973. — P. 3 & 10.