Ուստիմ Յակիմովիչ Կարմալյուկ (Կարմելյուկ, ուկրաիներեն՝ Усти́м Яки́мович Кармaлю́к (Кармeлю́к), փետրվարի 27 (մարտի 10), 1787, Կարմալյուկովո (գյուղ, Ժմերինկայի շրջան), Բարսկոյե ավագություն, Լետիչեվսկիյ, Պոդոլյան վոյեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - հոկտեմբերի 10 (22), 1835, Վոլոսկոե, Լետիչևսկի շրջան, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն), Աջափնյա Ուկրաինայի Պոդոլսկի նահանգի գյուղացիական շարժման ղեկավար։
Ուստիմ Կարմալյուկ
|
---|
Ծնվել է | փետրվարի 27 (մարտի 10), 1787 |
---|
Ծննդավայր | Կարմալյուկովո (գյուղ, Ժմերինկայի շրջան), Բարսկոյե ավագություն, Լետիչեվսկիյ, Պոդոլյան վոյեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
---|
Մահացել է | հոկտեմբերի 10 (22), 1835 (48 տարեկան) |
---|
Մահվան վայր | Վոլոսկոե, Լետիչևսկի շրջան, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
---|
Գերեզման | Լետիչև |
---|
Քաղաքացիություն | Ուկրաինա |
---|
Մասնագիտություն | ապստամբ և ռազմական գործիչ |
---|
Ustym Karmaliuk Վիքիպահեստում |
1813 թվականին կալվածատերերի դեմ Կարմալյուկի սկսած պայքարը գագաթնակետին է հասել 1832-1835 թվականներին։ Շարժմանը մասնակցել են շուրջ 20 հազար ճորտ գյուղացիներ, ինչպես նաև քաղաքային չքավորներ և փախստական զինվորներ։ Կարմալյուկը բազմիցս ձերբակալվել է, աքսորվել Սիբիր, սակայն փախչելով՝ վերսկսել պայքարը, որն ընդգրկել է ընդարձակ տերիտորիա և մեծ դեր խաղացել ճորտատիրական կարգերը խարխլելու գործում։ Սպանվել է դավաճանությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 329)։
|