Ուսուցման տեսությունը նկարագրում է թե ինչպես են սովորողները ստանում, ընկալում կամ մշակում և պահպանում գիտելիքը ուսուցման ընթացքում։ Իմացաբանական, զգայական և միջավայրի ազդեցությունները, ինչպես նաև նախկին փորձը իրենց դերն են խաղում այն հարցում, թե ինչպես է ընկալումն ու աշխարհայացքը ձևավորվում կամ փոփոխվում և ինչպես են գիտելիքն ու հմտությունները պահպանվում[1][2]։

Վարքաբանները դիտարկում են ուսուցումը որպես պայմանական ուսուցման դիտանկյուն և խրախուսում են կրթության մեջ պարգևների և թիրախների համակարգին։ Ուսուցանողները որոնք հարում են իմացաաբանական տեսությանը կարծում են, որ կրթության կամ ուսուցման որպես վարքի մեջ փոփոխության սահմանումը չափազանց նեղ է և դիտարկում են, ուսումնասիրում են ավելի շատ սովորողին քան նրանց միջավայրը և ավելի կոնկրետ մարդկային հիշողության բարդ կառուցվածքը։ Ուսուցման կոնստրոկտիվ (փոխակերպող) տեսությունը կենտրոնանում է այն հաճախ անհրաժեշտ փոփոխությունների վրա, որոնք պահանջվում են ուսուցանվողի կանխակալ կարծիքի և աշխարհայացքի մեջ։ Ուսոցման Տրանսֆորմատիվ (աշխարհագրական) տեսությունը կենտրոնանում է այն ուղիների, ձևերի վրա,որոնցով կոնտեքստը և միջավայրը ձևավորում են ուսուցման գործընթացը։

Կրթության հոգեբանության շրջանակից դուրս կրթութական նյարդաբանության մեջ օգտագործվում են այնպիսի տեխնիկաներ անմիջականորեն ուսումնասիրելու համար ուղեղի գործառույթը ուսուցման գործընթացում ինչպիսիք են՝ իրադարձություններով պայմանավորված ներուժը և ֆունկցիոնալ կամ գործնական մագնիսառեզոնանսային պատկերացումը։ Բազմակի բանականության տեսությունը որտեղ ուսուցանումը դիտարկվում է որպես ուղեղի բազմաթիվ տարբերգործառնական հատվածների միջև շփմամ արդյունք, որից յուրաքանչյուրը ունի իր անհատական ուժեղ և թույլ կողմերը ցանկացած կոնկրետ մարդու մեջ նույնպես դիտարկվել է, բայց էմպիրիկ (փորձարարական) ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տեսությունը չի հիմնավորվում փաստարկներով[3][4]։

Կրթական փիլիսոփայություն խմբագրել

Դասական տեսաբաններ խմբագրել

Պլատոն խմբագրել

Պլատոնը (մ.թ.ա. 428– մ.թ.ա. 347) առաջադրեց հարցը. Ինչպե՞ս է անհատը նոր բան սովորում, երբ այդ թեման բոլորովին նոր է տվյալ անձի համար։ Պլատոնը պատասխանեց իր իսկ հարցին՝ նշելով, որ գիտելիքը առկա է արդեն իսկ ծնված ժամանակ, և մարդու կողմից սովորած ողջ տեղեկատվությունը պարզապես հիշողություն է այն բանի մասին, որը հոգին արդեն սովորել է նախկինում[5], որը կոչվում է Հիշողության տեսություն կամ Պլատոնական իմացաբանություն[6]։ Այս պատասխանը կարող է հետագայում հիմնավորվել մի պարադոքսով. եթե մարդ գիտի ինչ-որ բան, նա կարիք չունի այն կասկածի տակ դնելու, իսկ եթե մարդը չգիտի ինչ-որ բան, ապա չգիտի կասկածի տակ դնել։ Պլատոնն ուսուցումը նկարագրում է որպես պասիվ գործընթաց, որտեղ տեղեկատվությունն ու գիտելիքը ժամանակի ընթացքում նշակվում են հոգու մեջ։ Այնուամենայնիվ, Պլատոնի տեսությունը գիտելիքի վերաբերյալ էլ ավելի շատ հարցեր է առաջացնում, օրինակ՝ եթե մենք կարող ենք ինչ-որ բան սովորել միայն այն ժամանակ, երբ գիտելիքն արդեն տպավորվել է մեր հոգիներում, ապա ինչպե՞ս են մեր հոգիները սկզբում ձեռք բերել այդ գիտելիքը։ Պլատոնի տեսությունը կարող է խճճված թվալ. սակայն, նրա դասական տեսությունը դեռ կարող է օգնել մեզ հասկանալ գիտելիքն այսօր[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Illeris, Knud (2004). The three dimensions of learning (Reprint English ed ed.). Malabar, Fla.: Krieger Pub. Co. ISBN 1-57524-258-3. OCLC 55037748. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  2. Ormrod, Jeanne Ellis (2012). Human learning (Sixth edition ed.). Boston. ISBN 978-0-13-259518-6. OCLC 731536378. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. G., Willingham, Daniel T. Hughes, Elizabeth M. Dobolyi, David. The Scientific Status of Learning Styles Theories. OCLC 1053715519.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Pashler, Harold; McDaniel, Mark; Rohrer, Doug; Bjork, Robert (2008-12). «Learning Styles». Psychological Science in the Public Interest. 9 (3): 105–119. doi:10.1111/j.1539-6053.2009.01038.x. ISSN 1529-1006.
  5. 5,0 5,1 Phillips, D. C. (2009). Perspectives on learning. Jonas F. Soltis (5th ed ed.). New York: Teachers College Press. ISBN 978-0-8077-7120-4. OCLC 918930096. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  6. Silverman, Allan (2003 թ․ հունվարի 1). The Dialectic of Essence. Princeton University Press. ISBN 978-1-4008-2534-9.