Ուռուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի Մուշի գավառակի Իքնիջի գոլ գյուղախմբում[1]։

Գյուղ
Ուռուղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներՀուռուղ, Յուրուղ, Յուրուղ գյադուկ, Ուռուխ, Ուրուղ, Ուրունկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Ուռուղ (Աշխարհ)##
Ուռուղ (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

Գյուղի մասին առաջին անգամ հիշատակվել է 1445 թվականի Գրիգոր Մակվեցու կոնդակում։ Ըստ դրա գյուղը, որը կրում էր Հուռուղ կամ Յուրուղ անվանումը, պատկանում է Եղրդուտի սուրբ Հովհաննես վանքին։

Բնակչությունը կոտորվել է և բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

1881 թվականին գյուղն ուներ 215 հայ, 1901 թվականին՝ 300 տուն, իսկ 1914 թվականին՝ մոտ 100 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Ուռուղի մոտ էին գտնվում Կարմիր վանքը և Ողական բերդի ամրոցներից մեկը[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 203

Աղբյուրներ

խմբագրել