Ուորրեն Քաուգիլ (անգլ.՝ Warren Cowgill, դեկտեմբերի 19, 1929(1929-12-19)[1] - 1985[2][3], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի լեզվաբան։ Ավարտել է Ստանֆորդի (1952 թ., արվեստների բակալավրը) և Եյլի (1957 թ., փիլ․ դ–ր) համալսարանները։ Տիրապետում է հայերենին։ 1956 թվականից Եյլի համալսարանի դասախոս, 1970 թվականից՝ պրոֆեսոր։ Ամերիկացի լեզվաբանական ընկերության նախագահ։ Քաուգիլը զբաղվում է հնդեվրոպական հին լեզուների հնչյունաբանությամբ, հնդեվրոպական նախալեզվի բառագիտությամբ, հունարենի բարբառագիտությամբ, թոխարերենով, կելտերենով, հիթիթերենով, անատոլիական լեզուներով, հնդիրանական լեզուների քերականությամբ, ռնգայինների տեսությամբ և այլն։ Քաուգիլը անդրադարձել է նաև հունարեն օս և հայերեն ոչ բառերի ծագումնաբանական ընդհանրությանը, հնդեվրոպական *H2όyukwid-ի հետ ոչ–մի առնչությանը, քննարկել է հնդեվրոպական th>յ և հայերեն իք մասնիկի առաջացումը հնդեվրոպական նախալեզվից, ստուգաբանել այրի բառը։ Քաուգիլն ավելի քան 30 ուսումնասիրությունների հեղինակ է։

Ուորրեն Քաուգիլ
Ծնվել էդեկտեմբերի 19, 1929(1929-12-19)[1]
Մահացել է1985[2][3]
Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Քաղաքացիություն Գերմանիա[4] և  ԱՄՆ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Եյլի համալսարան
Ալմա մատերՍթենֆորդի համալսարան և Եյլի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն և հայերեն

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։