Մայքլ Ուոլց
Մայքլ Ջորջ Ուոլց (անգլ.՝ Michael George Waltz; հունվարի 31, 1974, Բոյնտոն Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ)[1], ամերիկացի զինծառայող, գործարար, հեռուստամեկնաբան և հանրապետական քաղաքական գործիչ, Ֆլորիդայից ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Սպիտակ տան և Պենտագոնի նախկին աշխատակից[2]։ Աֆղանստանի պատերազմի վետերան[3][4]։
Մայքլ Ուոլց | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Վիրջինիայի ռազմական ինստիտուտ և Stanton College Preparatory School? |
Մասնագիտություն՝ | գործարար, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 31, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Բոյնտոն Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կայք՝ | waltz.house.gov |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բոյնթոն Բիչում, մեծացել է Ջեքսոնվիլում։ Հունական արմատներ ունի[5][6][7]։
1996 թվականին ավարտել է Վիրջինիայի ռազմական ինստիտուտը[2][3][4]։
Կարիերա
խմբագրել21 տարի ծառայել է ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերում՝ պաշտոնաթող լինելով փոխգնդապետի կոչումով։
Ջորջ Բուշի նախագահության շրջանում աշխատել Է Սպիտակ տանը և Պենտագոնում, մասնավորապես, եղել է ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի՝ Հարավային Ասիայում պաշտպանական քաղաքականության և հակաահաբեկչության հարցերով հատուկ օգնականը (2007-2009) և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Դոնալդ Ռամսֆելդը և Ռոբերտ Գեյթսը (2004-2007)[8]։
ԱՄՆ կառավարությանը ծառայություններ մատուցող Metis Solutions ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (նախկինում՝ գլխավոր գործադիր տնօրեն)[8]։
2015 թվականից ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի ավագ աշխատակից[2][4][9]։
2016-2018 թվականներին Fox News հեռուստաալիքի աշխատակից է։ Բացի Fox News-ից հանդես է եկել նաեւ CNN, MSNBC, BBC World News, PBS և Ամերիկայի ձայն հեռուստաալիքներով՝ մեկնաբանելով Ազգային անվտանգության հարցերը[8][10]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի մեկ դուստր[3]։
Հրապարակումներ
խմբագրելԳրքեր
խմբագրել- Warrior Diplomat: A Green Beret’s Battles from Washington to Afghanistan (2014)[12]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Florida New Members 2019». The Hill. 2018 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Michael Waltz's Biography». votesmart.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Meet Michael». michaelwaltz.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Michael Waltz». LinkedIn.
- ↑ Nevradakis, Michalis (2018 թ․ նոյեմբերի 2). «Midterm Elections: The Greek-American Candidates in Federal, State Races». Greek Reporter. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Athanasatos, Christodoulos (2018 թ․ նոյեմբերի 6). «The Greek Candidates in U.S. Midterm Elections». The National Herald. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Pro-Greek Senator wins NJ race, 5 members of Greek descent elected in the House». Катимерини. 2018 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Michael G. Waltz – Chairman of the Board». metisolutions.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Michael G. Waltz». fdd.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Michael Waltz». Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Kokkinidis, Tasos (2018 թ․ նոյեմբերի 7). «Michael Waltz Makes It 3 Out of 3 For Greek Americans in Florida». Greek Reporter. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Warrior Diplomat: A Green Beret's Battles from Washington to Afghanistan». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.