Ուոլտեր Լասալի (անգլ.՝ Walter Lassally, դեկտեմբերի 18, 1926(1926-12-18)[1][2][3][4], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[1][2] - հոկտեմբերի 23, 2017(2017-10-23)[5][2][3][4], Կրետե, Crete Region, Decentralized Administration of Crete, Հունաստան[2]), անգլիացի կինոօպերատոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում «Հույն Զորբան» (1964) ֆիլմի համար։

Ուոլտեր Լասալի
Walter Lassally 2006.jpg
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 18, 1926(1926-12-18)[1][2][3][4]
Ծննդավայր՝Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[1][2]
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 23, 2017(2017-10-23)[5][2][3][4] (90 տարեկանում)
Վախճանի վայր՝Կրետե, Crete Region, Decentralized Administration of Crete, Հունաստան[2]
Քաղաքացիություն՝Flag of Germany.svg Գերմանիա
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝Academy Award for Best Cinematography, Black-and-White?
IMDb։ID 0007178

ԿենսագրությունԽմբագրել

Ուոլտեր Լասալին ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 18-ին Բեռլինում։ Լինելով բողոքական, բայց ունենալով հրեական ծագում[6]՝ նրա ընտանիքն ստիպված է եղել 1939 թվականին Գերմանիայից փախչել Մեծ Բրիտանիա[7]։ Լասալին սերտորեն կապված է 1950-ականների Ազատ կինո շարժման և 1960-ականների սկզբի բրիտանական Նոր ալիքի հետ։ 1960-ական թվականների սկաբին նա աշխատել է ռեժիսոր Թոնի Ռիչարդսոնի հետ «Մեղրի համը» (1961), «Երկար տարածությունների վազորդի մենակությունը» (1962) և «Թոմ Ջոնս» (1963) ֆիլմերի վրա։

Լասալին աշխատել է նաև հույն ռեժիսոր Միխալիս Կակոյանիսի հետ 1956-1967 թվականներին, ինչպես նաև Ջեյմս Այվորիի հետ 1970-ական թվականներին և 1980-ական թվականներին: 1990-ականներին նա տեղափոխվել է Ստավրոս (Կրետե կղզում՝ Խանիայից ոչ հեռու), որտեղ 1963 թվականին նկարահանել է «Հույն Զորբան»։

Լասալիի «Թափառող օպերատոր» ինքնակենսագրությունը հրապարակվել է 1987 թվականին։ Այն ներկայացվել է Դևիդ Էլիսի «Զրույցներ կինեմատոգրաֆիստների հետ» գրքում, որը հրատարակվել է 2011 թվականին Scarecrow Press հրատարակչության կողմից:

Որպես դերասան՝ Լասալին իր նորամուտը կատարել է Ռիչարդ Լինքլեյթերի «Նախքան կեսգիշեր» (2013) ֆիլմում, որտեղ կատարել է Հունաստանում բնակություն հաստատած բրիտանացի տարեց գրողի դերը:

Լասալին մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 23-ին, 90 տարեկան հասակում Կրետեում (Հունաստան)[8][9][10][11][12]։

Ընտրյալ ֆիլմագրությունԽմբագրել

  • Սև հագուստով աղջիկը (1956, Միխալիս Կակոյանիս)
  • Վերջին սուտը (1957, Միխալիս Կակոյանիս)
  • Էրոիկա (1960, Միխալիս Կակոյանիս))
  • Մեղրի համ (1961, Թոնի Ռիչարդսոն)
  • Էլեկտրա (1962, Միխալիս Կակոյանիս)
  • Երկար տարածությունների վազորդի մենակությունը (1962, Թոնի Ռիչարդսոն)
  • Թոմ Ջոնս (1963, Թոնի Ռիչարդսոն)
  • Հույն Զորբան (1964, Միխալիս Կակոյանիս)
  • Այն օրը, երբ դուրս լողաց ձուկը (1967, Միխալիս Կակոյանիս)
  • Արքայադստեր ինքնակենսագրությունը (1975, Ջեյմս Այվորի)
  • Վայրի երեկույթ (1975, Ջեյմս Այվորի)
  • Փոշի և տոթ (1983, Ջեյմս Այվորի, ներկայացվել է BAFTA մրցանակի)
  • Բոստոնցիներ (1984, Ջեյմս Այվորի, ներկայացվել է Կինեմատոգրաֆիստների բրիտանական միության մրցանակի)
  • Բալլադ ուրախ դդմիկի մասին (1991, Սայմոն Քոլլոու)

ԻնքնակենսագրությունԽմբագրել

  • Itinerant cameraman (1987)

ՃանաչումԽմբագրել

Ուոլտեր Լասալին արժանացել է «Օսկար» մրցանակի «Հույն Զորբան» (1964) ֆիլմի համար։ Ստացել է Ամերիկյան կինոօպերատորների միության մրցանակ (2008

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #137623585 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Genzlinger N. Walter Lassally, Cinematographer Who Won Oscar for ‘Zorba,’ Dies at 90The New York Times, 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 https://www.usnews.com/news/entertainment/articles/2017-10-23/oscar-winning-cinematographer-walter-lassally-dies-in-greece
  6. https://www.webofstories.com/play/walter.lassally/2
  7. http://www.filmreference.com/film/65/Walter-Lassally.html
  8. Συλλυπητήρια Βάμβουκα για την απώλεια κινηματογραφιστή Walter Lassaly
  9. https://www.nytimes.com/2017/10/27/obituaries/walter-lassally-oscar-winning-cinematographer-dies-at-90.html
  10. «Oscar-winning cinematographer Walter Lassally dies in Greece»։ New York Daily News։ October 23, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-24-ին։ Վերցված է 2017-10-23 
  11. Ronald Bergan (2017-10-24)։ «Walter Lassally obituary»։ the Guardian։ Վերցված է 2018-01-20 
  12. Mike Barnes (10/24/2017)։ «Cinematographer Walter Lassally, Oscar Winner for 'Zorba the Greek,' Dies at 90»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2018-01-20 

Արտաքին հղումներԽմբագրել