Ուոլթեր Օ'Բրայեն, (անգլ.՝ Walter O'Brien, ծնվել է 1975 թվականի փետրվարի 24-ին), իռլանդացի բիզնեսմեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, պրոդյուսր, Scorpion Computer Services ընկերության հիմնադիր և տնօրեն։ Նա համարվում է Կարիճ հեռուստասերիալի ոգեշնչման աղբյուրն ու գործող պրոդյսուրը[1][2]։ Հայտնի են մի շարք պատմություններ կապված նրա բարձր IQ ցուցանիշի և 13 տարեկանում ՆԱՍԱ-ի «ջարդելու» մասին, որոնք գրավել են ԶԼՄ-ների ուշադրությունը։


Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1975(1975-02-24) (49 տարեկան)
ԾննդավայրClonroche, Ուեքսֆորդ, Լենստեր, Իռլանդիա
Քաղաքացիություն Իռլանդիա
ԿրթությունՍասեքսի համալսարան
Մասնագիտությունհամակարգչային անվտանգություն, Սպիտակ գլխարկ, գլխավոր գործադիր տնօրեն և հեռուստատեսային պրոդյուսեր
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Կայքscorpioncomputerservices.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մորիս և Աննա Օ Բրայենների ընտանիքում 1975 թվականին, Ուեքսֆորդում (Իռլանդիա)[3]։ Մինչև 13 տարեկան հաճախել է Կլոնրոչ գյուղի St. Patrick’s National School դպրոցը, որից հետո ընտանիքը տեղափոխվել է Իռլանդիայում գտնվող փոքրիկ քաղաք՝ Էննիսկորտի և ուսումը շարունակել St. Mary’s Christian Brothers School (CBS) դպրոցում։

Ավելի ուշ Վոլտերը հայտնեց, որ մանուկ հասակում IQ թեստերից մեկում հավաքել է 197 բալ[4], սակայն դրա մասին հաստատող տեղեկություններ չեն պահպանվել[5]։ Մի շարք լրատվամիջոցներ ինչպիսիք են՝ TechDirt և The Irish Times հաստատում են, որ 197 բալը մանուկ հասակում չի նշանակում բարձր ցուցանիշ մեծահասակների համար նախատեսված թեստերում, քանի որ թեստերի սանդղակը կախված տարիքային խմբից փոխվում է[6]։ Լրագրող Մայք Մասնիքը նկատեց, որ բարձր IQ ցուցանիշով մարդկաց ցանկը կա համացանցում, սակայն այնտեղ չկա Վոլտեր Օ Բրայեն անունը։

Ատեստատ ստացել է Կիլկեննի կոչվող քաղաքի St Kieran’s College-ում, սովորել է Սուսսեկս քաղաքի համալսարանում։ Ստացել բակալավրի դիպլոմ ինֆորմատիկային և արհեստական բանականության ֆակուլտետում։

2001 թվականից ապրում է Կալիֆոռնիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Boyd, Brian (2014 թ․ օգոստոսի 9). «Scorpion: How an Irish genius saved the world». The Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. Linh Bui (2014 թ․ սեպտեմբերի 22). «Real-Life Superhero Geniuses Inspire New CBS Show 'Scorpion'». Baltimore, MD: WJZ-TV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. Keegan, Niamh (2014 թ․ օգոստոսի 23). «The Scorpion». New Ross Standard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. Brian Boyd (2014 թ․ հոկտեմբերի 4). «Scorpion: Walter O'Brien on his life off-screen». The Irish Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. Karlin, Susan (2014 թ․ հոկտեմբերի 15). «Hackers vs. Scorpion: Walter O'Brien Responds To Scrutiny Of Real-Life Claims Fueling TV's 'Scorpion'». Fast Company. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. Masnick, Mike (2014 թ․ սեպտեմբերի 25). «Another Story of a 'Fake' Brilliant Inventor? Is 'Scorpion Walter O'Brien' a Real Computer Security Genius?». Techdirt. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել