Ուոլթեր Ռոթի մարդաբանության թանգարան

Ուոլթեր Ռոթի մարդաբանության թանգարան, թանգարան Ջորջթաունում (Գայանա), մարդաբանական ամենահին թանգարանն է Կարիբյան կղզիներում։ Հիմնադրվել է 1974 թվականին, հանրության համար բացվել է 1982 թվականին[1]։

Ուոլթեր Ռոթի մարդաբանության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Գայանա
Ղեկավարության նստավայրՋորջթաուն, Գայանա
Հիմնադրվել է1982

Հավաքածու խմբագրել

Թանգարանը ստեղծվել է գայանացի հնագետ դոկտոր Դենիս Ուիլյամսի (1923-1998) հավաքածուի հիման վրա։ 1980 թվականին Գայանայի ազգային թանգարանից այստեղ են տեղափոխվել Ուոլթեր Ռոթի, Ջ. Ջ. Քվելչի և Էվերարդ իմ Թյուրնի ազգագրական հավաքածուները։ Վայ-վայ գայանական ցեղին նվիրված ազգագրական հավաքածուն թանգարանին է հանձնվել 1991 թվականին Գայանայի մշակութային մարդաբան Ջորջ Պ. Մենթորեի կողմից։ Թանգարանի հավաքածուները ներառում են նաև հնագիտական գտածոներ Գայանայի բոլոր տասը վարչական շրջաններից։

Թանգարանի խնդիրներ խմբագրել

Թանգարանը շահույթ չհետապնդող հաստատություն է, որը ստեղծվել է Գայանայի կառավարության կողմից՝ Գայանայի հնագույն մշակույթների հետ կապված իրերը հավաքելու, ցուցադրելու և պահպանելու նպատակով, իրենց ներքին և արտաքին հաստատությունների միջոցով Գայանայի բնիկ ժողովուրդների մասին մարդաբանական հետազոտություններ ու գիտելիքներ տարածելու համար։

Մարդաբանության թանգարանի առաքելության հետ կապված նպատակներն ու խնդիրները ներառում են՝

  1. Ապահովել թանգարանի մատչելիությունը ուսանողների, հետազոտողների ու հանրության համար՝ նրանց մասնագիտական օգնություն և սպասարկում տրամադրելու միջոցով։
  2. Առաջ մղել թանգարանին՝ որպես ինստիտուտի, որպեսզի Գայանայի տարբեր բնիկ մշակույթների մասին պատկերացում կազմի, ձեռք բերի գիտելիքներ, կատարի ուսումնասիրություններ։
  3. Ուսանողների և գիտնականների մշտական հետազոտությունների խթանում։
  4. Պատշաճ պահեստային տարածքների տրամադրում՝ որպես մարդաբանական և հնագիտական նշանակության իրերի հավաքածուների պահեստարան և դրանց պահպանում օպտիմալ պայմաններում։
  5. Հավաքածուների ընդլայնում՝ ըստ թանգարանի առաքելության։

Թանգարանը թողարկում է Archaeology and Anthropology գիտական ամենամյա ամսագիրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. HST 226 (2009 թ․ հուլիսի 1). «Walter Roth Museum of Anthropology». Historical Repositories in Guyana web site. Historical Repositories in Guyana. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին. «In 1980 the Museum, now renamed the Walter Roth Museum of Anthropology, was moved to its present location, 61 Main street, North Cummingsburg, Georgetown (next to State House the official residence of the President of Guyana.)»{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Ռոթի մարդաբանության թանգարան» հոդվածին։