Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը (ֆիլմ)
«Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» (անգլ.՝ The Secret Life of Walter Mitty), Բեն Սթիլերի արկածային ֆիլմը։ Ֆիլմի հիմքում Ջեյմս Թերբերի գիրքն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 25-ին։
Սյուժե
խմբագրելՍյուժեն Ջեյմս Թեբերի գրքի 21-րդ դարի տարբերակով է։ Ուոլթեր Միթին Life ամսագրի աշխատակիցն է։ Ուոլթերի հայրը մահացել էր, երբ նա փոքր էր, այժմ նա ուներ մորը և փոքր-ինչ տարօրինակ քրոջը։ Ուոլթերի աշխատանքը շատ խիստ գրաֆիկով է, սակայան նրա երազանքները գնում են շատ ավելի հեռու։ Նա իրականացնում է ֆանտաստիկ ճանապարհորդություններ՝ պատկերացնելով իրեն տիեզերագնացի, ճանապարհորդի կամ էլ անդիմադրելի Կազանովի դերում։ Ուոլթերը սիրահարվում է իր նոր գործընկերուհուն՝ հաշվապահ Շերիլ Մելհոֆին. նա միայն երազում է այդ մասին։ Ամսագրի ընկերությունը որոշում է, որ հաջորդ թողարկումը կլինի վերջինը, որը կտպագրվի, դրանից հետո ամսագիրը կլիներ միայն «թվային»։ Սրա պատճառով սպասվում էին խոշոր չափի կրճատումներ։ Ամսագրի գլխավոր էջում պետք է լիներ Շոն Օ՛Կոնելի լուսանկարը, ով համարվում էր լավագույն լուսանկարիչը։ Նկարը գտնելու միակ տարբերակը Շոնին գտնելն էր։ Ուոլթերը որոշում է մեկնել երկար ճանապարհորդության. Գրենլանդիա, Իսլանդիա և Հիմալայներ։ Խաբկանքի աշխարհից Ուոլթերը վերադառնում է իրականություն և հասկանում է որն է իրական կյանքը։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Բեն Սթիլեր | Ուոլթեր Միթի |
Քրիստեն Ուիգ | Շերիլ |
Ադամ Սքոթ | Թեդ |
Քեթրին Հան | Օդեսա Միթի |
Շիրլի Մաքլեյն | Էդնա Միթի |
Շոն Փեն | Շոն Օ՛Կոնել |
Ջոն Դեյլի | Թիմ Նորթոն |
Թերենս Բերնի Հայնս | Դոն |
Փոլ Ֆիցջերալդ | Թոդ |
Քննադատություններ
խմբագրելԱյն, որ այս ֆիլմը Բեն Սթիլերի հերթական ֆիլմն էր քննադատներին հնարավորություն էր տալիս, որ նրանք բացասական ձևով խոսեն ֆիլմի մասին։ Եթե «The Cable Guy» (Ջիմ Քերրիի մասնակցությամբ) կարելի է համարել մութ կատակերգություն, ապա «Ուոլթեր Միթիի...»-ը՝ չափից դուրս լուսավոր կատակերգություն։ Պատկերը չափազանց զգայուն է, թեև այն չի կարելի համարել դատարկ։ Առանձին դրվագների հումորային մասերը կարելի է համարել գրավող, սակայն ամբողջ ֆիլմն այնքան էլ սուր չէ[15]։ Ֆիլմում օրինակի համար ծանոթությունների կայքը այնքան էլ չեն գրավում ֆիլմը[16]։ 1947 թվականի աշխատանքը Սթիլերի ֆիլմի համեմատությամբ ավելի տրամաբանական ավարտ է ունենում։ Այստեղ Ուոլթեր Միթին աղջկա սիրտը գրավում է ոչ թե խելագար քայլերով, այլ հումորի զգացումով և մարդկային ջերմությամբ։ Ժամանակակից հատուկ էֆեկտները հնարավորություն են տալիս ավելի գեղեցիկ ներկայացնել ֆիլմի ավարտը։New York Times-ի քննադատ Սքոտը նշել է, որ ֆիլմի անձնակազմը չի կարողացել հերոսին հետաքրքրացնել։ Հեղինակները այդպես էլ չկարողացան հասկանալ ով էր նա. հերթական երազողը թե փիլիսոփա, ով ծնվել է քաղաքային կյանքի ժամանակաշրջանում[17][18]։
Մրցանակներ
խմբագրել- 2013 թվական - ԱՄՆ-ի ազգային կինոքննադատների ցուցակում 10 ամենալավ ֆիլմերից
- 2013 թվական - լավագույն յուրահատուկ աշխատանք, լավագույն երաժշտություն
- 2014 թվական - Սատուրն-ի մրցանակ. լավագույն ֆանտաստիկ ֆիլմ, լավագույն դերասան
- 2014 թվական - American Comedy Awards. լավագույն կատակերգության դերասանուհի (Քրիստեն Ուիգ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.nytimes.com/2013/12/25/movies/the-secret-life-of-walter-mitty-stars-ben-stiller.html?_r=0
- ↑ http://www.movieloci.com/2519-The-Secret-Life-of-Walter-Mitty
- ↑ http://www.imdb.com/title/tt0039808/
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 http://www.cinematografo.it/cinedatabase/film/i-sogni-segreti-di-walter-mitty/54632/
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 http://www.bbfc.co.uk/releases/secret-life-walter-mitty-film
- ↑ http://www.imdb.com/title/tt0359950/
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=206710.html
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 http://www.imdb.com/title/tt0359950/fullcredits
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 http://www.metacritic.com/movie/the-secret-life-of-walter-mitty
- ↑ 14,0 14,1 14,2 Box Office Mojo — 1999.
- ↑ The analog life of Stiller’s ‘Mitty’ / Peter Keough Dec 24, 2013
- ↑ He Can Balance a Checkbook, but Not His Imagination By A. O. Scott Dec 24, 2013
- ↑ Film Review: ‘The Secret Life of Walter Mitty’ Peter Debruge Oct 15, 2013
- ↑ Secret Life of Walter Mitty by James Berardinelly / Dec 24, 2013
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի պաշտոնական կայք Արխիվացված 2013-10-06 Wayback Machine
- Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը
- Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը (ֆիլմ)» հոդվածին։ |