Ուշտալ
Ուշտալ (ադրբ.՝ Uştal), նախկին հայաբնակ, այժմ ադրբեջանաբնակ գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Իսմայիլիի շրջանում։
Բնակավայր | ||
---|---|---|
Ուշտալ | ||
Երկիր | Ադրբեջան | |
ԲԾՄ | 695 մետր | |
Բնակչություն | 440 մարդ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրել1861 թվականին գյուղն ուներ 60 տուն հայ բնակչություն։ 1890 թվականին այն կազմում էր 139 տուն՝ 1071 բնակչով։ 1914 թվականի հունվարի 1֊ին գյուղն ուներ 1465 հայ բնակիչ։ 1984 թվականին Ուշտալն ուներ 294 բնակիչ, որից 291-ը հայեր (125 արական, 166 իգական)[1][2]։
Գյուղը մինչև 1984 թվականն ունեցել է ութնամյա հայկական դպրոց։
Հուշարձաններ
խմբագրելԳյուղում է գտնվել Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը ներկայումս գոյություն չունի։ Ուշտալ գյուղի հարավային ծայրին է գտնվում հին գերեզմանոցը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Սամվել Կարապետյան, էջ 32» (PDF).
- ↑ «Շամախու հայ բնակչությունը».(չաշխատող հղում)