Կառլ Ուիլյամ Ույմետ (ֆր.՝ Karl William Ouimette, հունիսի 18, 1992(1992-06-18)[1][2][3], Terrebonne, Lanaudière, Քվեբեկ, Կանադա), կանադացի ֆուտբոլիստ, NASL-ի «Սան Ֆրանցիսկո Դելտաս» ակումբի և Կանադայի հավաքականի պաշտպան։

Կառլ Ույմետ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կանադա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 18, 1992(1992-06-18)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Terrebonne, Lanaudière, Քվեբեկ, Կանադա
Հասակ 183սմ
Քաշ 75կգ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2009—2010 Կանադա Տրուա Ռիվեր Ատակ
2010—2012 Կանադա Մոնրեալ Իմպակտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2014 Կանադա Մոնրեալ Իմպակտ 20 (1)
2015—2016 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ 18 (0)
2015  Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ II 5 (0)
2016  Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ II 1 (0)
2016  Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեքսոնվիլ Արմադա 7 (0)
2017—մ.հ. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Ֆրանցիսկո Դելտաս 1 (0)
Ազգային հավաքական
2009 Կանադա Կանադա (մինչև 17) 3 (0)
2011 Կանադա Կանադա (մինջև 20) 2 (0)
2015—մ.հ. Կանադա Կանադա 17 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Ույմետը «Մոնրեալ Իմպակտի» կազմում

Ույմետը «Մոնրեալ Իմպակտ» ակումբի սան է։ 2012 թվականի հուլիսի 22-ին «Հյուսթոն Դինամոյի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը MLS-ում[4]։ 2013 թվականի հոկտեմբերի 19-ին «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ խաղում Կարլը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[5]։ 2013 և 2014 թվականներին նա երկու անգամ դարձել է Կանադայի առաջնության հաղթող։

2015 թվականի սկզբին Ույմետը տեղափոխվել է ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլզ»։ Մայիսի 3-ին «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[6]։ 2015 և 2016 մրցաշրջաններում Ույմետը նյույորքցիների ֆարմ-ակումբի կազմում պարբերաբար խաղացել է United Soccer League-ում՝ երրորդ դիվիզիոնում։ 2016 մրցաշրջանի երկրորդ կեսը նա վարձավճարով անցկացրել է NASL-ի «Ջեքսոնվիլ Արմադա» ակումբում[7]։ 2016 մրցաշրջանի ավարտին «Ռեդ Բուլզը» չի երկարացրել խաղացողի հետ կնքված պայմանագրի ժամկետը[8]։

2017 թվականի հունվարին Ույմետը պայմանագիր է կնքել NAS-ի «Սան Ֆրանցիսկո Դելտաս» ակումբի հետ[9]։ 2017 թվականի մարտի 25-ին նա կատարել է իր դեբյուտը թիմի կազմում՝ մասնակցելով «Ինդի Իլևեն» ակումբի դեմ խաղին․ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և խաղացել աջ պաշտպանի դիրքում։

Միջազգային կարիերիա խմբագրել

2013 թվականի նոյեմբերի 19-ին Ույմետը կատարել է իր դեբյուտը Կանադայի հավաքականում՝ Սլովենիայի հավաքականի դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Ադամ Սթրեյթին[10]։ Նույն թվականին Ույմետը ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությանը, որտեղ մասնակցել է Կոստա Ռիկայի հավաքականի դեմ խաղին[11]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Մոնրեալ Իմպակտ»

  «Նյու Յորք Ռեդ Բուլզ»

  • MLS-ի պարբերական առաջնության հաղթող — 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.uslchampionship.com/karl-ouimette
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Хьюстон Динамо VS. Монреаль Импакт 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 22.
  5. «Монреаль Импакт VS. Филадельфия Юнион 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 19.
  6. «Нью-Инглэнд Революшн VS. Нью-Йорк Ред Буллз 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 3.
  7. «Karl Ouimette Joins Armada FC On Loan From Red Bulls» (անգլերեն). Jacksonville Armada FC. 2016 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  8. «Red Bulls decline Karl Ouimette's option, open talks with Ronald Zubar» (անգլերեն). ESPN FC. 2016 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  9. «Soccer : Karl W. Ouimette jouera avec les Deltas de San Francisco en NASL la saison prochaine» (ֆրանսերեն). RDS.ca. 18 janv. 2017. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  10. «Словения VS. Канада 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ նոյեմբերի 19.
  11. «Канада VS. Коста-Рика 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 15.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Ույմետ» հոդվածին։