Բացել գլխավոր ցանկը

Ում մահն է գուժում զանգը (վեպ)

Ում մահն է գուժում զանգը (անգլ.՝ For Whom the Bell Tolls), Էռնեստ Հեմինգուեյի վեպը, որ գրվել է 1940 թվականին։ Վեպը պատմում է Ռոբերտ Ջորդանի՝ Ինտերնացիոնալ բրիգադի ամերիկացի երիտասարդ զինվորի մասին , ով Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մեկնել է պարտիզանների մոտ։ Որպես մասնագետի՝ նրան հանձնարարված էր կամրջի պայթեցում՝ Սեգովիայի հարձակման ժամանակ ֆրանկիստների արշավը կասեցնելու համար։ Հեմինգուեյն ասել է, որ վեպում Մարիային նկարագրելիս պատկերացրել է Ինգրիդ Բերգմանին, ով էլ հենց երեք տարի անց խաղաց նրա դերը համանուն ֆիլմում։

Ում մահն է գուժում զանգը
For Whom the Bell Tolls
Ambos-mundos.jpg
ՀեղինակԷռնեստ Հեմինգուեյ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատերազմական վեպ
ԹեմաԻսպանիայի քաղաքացիական պատերազմ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԻսպանիա
ՆախորդThe Fifth Column and the First Forty-Nine Stories?
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 21, 1940 և 1940
ԳՄՍՀ0-684-71798-0
OCLC10181445
Պարգև(ներ)Դարի 100 գրքերն ըստ Լը Մոնդ օրաթերթի
ՎիքիքաղվածքՈւմ մահն է գուժում զանգը
For Whom the Bell Tolls Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

1937 թվական, Իսպանիա։ Ավարտվում է քաղաքացիական պատերազմի առաջին տարին։ Ռոբերտ Ջորդանը, ով Պաբլոյի պարտիզանական ջոկատ է գալիս հանրապետական ուժերի հրամանով, հանդիպում է Մարիային։ Վերջինիս կյանքը ջախջախվել է պատերազմի հարվածներից։ Ահա այստեղ էլ զարգանում են վեպի հիմնական գործողությունները. Պաբլոյի՝ վտանգավոր հանձնարարությունը չկատարելու ցանկության ու Ջորդանի՝ պարտքի զգացման բախումը, ինչպես նաև բախվում են Ջորդանի պատասխանատվության զգացումն ու կյանքի՝ նոր ձեռք բերած համը, որըպայմանավորված է Մարիայի հանդեպ սիրով։ Վեպի նշանակալի մասը պատմվում է Ռոբերտ Ջորդանի մտքերով ու ապրումներով, իր հոր ու պապի, Մադրիդում ունեցած հանդիպումների մասին հիշողություններով։ Պաբլոյի կինը՝ Պիլարը, պատմում է քաղաքացիական պատերազմի սարսափների մասին։

ԿերպարներԽմբագրել

  • Ռոբերտ Ջորդան — մասնագետ-պայթեցնող
  • Անսելմո — ծերունի, որսորդ և ուղեկցորդ, Պաբլոյի խմբի անդամ
  • Պաբլո— պարտիզանական խմբի առաջնորդ
  • Ռաֆաել — գնչու, Պաբլոյի խմբի անդամ
  • Մարիա- Ջորդանի սիրելին, ապրում է Պաբլոյի խմբի հետ
  • Պիլար-Պաբլոյի կինը, գնչուհի
  • Ագուստին - Պաբլոյի խմբի անդամ
  • Էլ Սորդո (Խուլ) — հարևան պարտիզանական ջոկատի առաջնորդ
  • Ֆերնանդո-Պաբլոյի խմբի անդամ
  • Անդրես- Պաբլոյի խմբի անդամ, Էլդարիոյի եղբարը
  • Էլդարիո- Պաբլոյի խմբի անդամ, Անդերսի եղբայրը
  • Պրիմիտիվո-Պաբլոյի խմբի անդամ
  • Խոակին-երիտասարդ, Էլ Սորդոյի խմբի անդամ

Տես նաևԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են