«Ուղևորուհին» (ռուս.՝ «Пассажирка»), ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինի ռուսական գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 2008 թվականին։ Ռուս գրող Կոնստանտին Ստանյուկովիչի համանուն պատմվածքի էկրանավորումն է։

Ուղևորուհին
ռուս.՝ Пассажирка
Երկիր Ռուսաստան
Ժանրմելոդրամա
Թվական2008
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍտանիսլավ Գովորուխին
Սցենարի հեղինակՍերգեյ Աշքենազի
ԴերակատարներԱննա Գորշկովա, Aleksey Koryakov?, Irina Pegova?, Վիկտոր Սուխորկով, Մարատ Բաշարով և Սերգեյ Նիկոնենկո
ՕպերատորԳենադի Կարյուկ և Յուրի Կլիմենկո
ԵրաժշտությունԱլեքսեյ Ռիբնիկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն95 րոպե[1]
Բյուջե7 000 000 $
Շահույթ190 000 $[2]

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 5-ին։

Սյուժե խմբագրել

1882 թվական։ Ռուսական «Смелый» կլիպերը նավարկում է Սան Ֆրանցիսկո-Հոնկոնգ երթուղով։ Ամերիկյան նավահանգստում ռուս հյուպատոսը նավ է նստեցնում ուղևորուհու՝ երիտասարդ այրի Վերա Սերգեևնա Քլարկին և նրա աղախին Աննուշկային, որոնք վերադառնում են հայրենիք։ Երիտասարդ կանայք կլիպերի սպաներին և նավաստիներին շրջանում խանդի բռնկում են առաջացնում միմյանց նկատմամբ, հատկապես երիտասարդ թեթևամիտ միչման Ցվետկովի մոտ, որը առաջին հայացքից սիրահարվել է ուղևորուհուն։ Փորձառու և առողջ դատողության տեր Վերա Սերգեևնան հասկանում է, որ նավաստիների բուռն զգացմունքները միայն անձնական կյանքի երկարատև բացակայության արդյունք են, և որ նավը լքելուց հետո կախարդանքը արագ կմոռացվի։ Այնուամենայնիվ, գայթակղիչ ուղևորուհին թույլ է տալիս, որ միչման Ցվետկովի հետ իր սիրախաղը բավական հեռու գնա։

Դերերում խմբագրել

  • Աննա ԳորշկովաՎերա Սերգեևնա Քլարկ, երիտասարդ այրի, ուղևորուհի
  • Ալեքսեյ Կորյակով – Վլադիմիր Ալեքսեևիչ Ցվետկով, միչման
  • Իրինա Պեգովա – Աննուշկա, Վերա Սերգեևնայի սպասուհին
  • Վիկտոր Սուխորուկով – Պյոտր Նիկիտիչ, կապիտան
  • Մարատ ԲաշարովԻվան Չիժիկով, նավաստի, որը սիրահարված է Աննուշկային
  • Սերգեյ Բատալով – Եվգրաֆ Իվանովիչ
  • Պյոտր Զայչենկո – բոցման Մատվեև
  • Ռոման Մադյանով – ավագ սպա
  • Սերգեյ Նիկոնենկո – ավագ շտուրման
  • Մարինա Օռլովա – Նինա Մարկովնա
  • Նիկիտա ԵֆրեմովԴմիտրի Վորոնցով, միչման
  • Ֆեոդոր Դոբրոնրավովսպա
  • Ռոդիոն Գալյուչենկո – Վասենկա Լետկով, գարդեմարին
  • Միխայիլ Միրոնով – Եգորկա, նավաստի
  • Նիկոլայ Սախարով – բատյուշկա
  • Ստանիսլավ Գովորուխինռուս հյուպատոս
  • Եկատերինա Վորոնինա – ռուս հյուպատոսի կինը
  • Սերգեյ Մուխին – լեյտենանտ
  • Ալեքսանդր Պրոշին – Ցվետկովի սպասավոր

Մրցանակներ խմբագրել

  • «Մեծ ոսկե նավակ» մրցանակ «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնի «Վիբորգյան հաշիվ» հանդիսատեսի մրցույթում (2008 տարի),
  • Մինսկի «Լիստոպադ» կինոփառատոնի «Золото Лістапада» գրան պրի լավագույն ֆիլմի համար, 2008 թվական,
  • Հայրենական կինոյի «Մոսկովյան պրեմիերա» փառատոնի մրցանակ։

Տարբերությունները պատմվածքից խմբագրել

  • Բնօրինակ պատմվածքում կլիպերը կոչվում է ոչ թե «Смелый», այլ «Забияка»։
  • Վերա Սերգեևնայից բաժանվելուց հետո պատմվածքում միչման Ցվետկովը Շանհայում նամակ է ստացնում նրանից։ Ֆիլմում այդ դրվագը բացակայում է։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմում «Смелый» կլիպերի դերում նկարահանվել է Կրուզենշթեռն բարքը։ Նավի վրա տեղադրել են թնդանոթների մանրակերտեր, կեղծ նավախցիկներ և այլն։ Փայտե նավաշինարանում փոթորիկի նկարահանման համար կառուցվել է «Վարյագ» առագաստանավի կրկնօրինակը 1:20 մասշտաբով։ Այս վեցմետրանոց մոդելի մասնակցությամբ փոթորիկը նկարահանել են Յալթայի կինոստուդիայի լողավազանում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել