Բաբա դե կամեյլու

(Վերահղված է Ուղտի փսլինքից)

Բաբա դե կամեյլու (պորտ.՝ Baba de camelo, «ուղտի փսլինք»), պորտուգալական աղանդերային մուս, որը պատրաստվում է խտացրած կաթից և ձվերից՝ վրան նուշ կամ թխվածքաբլիթ լցնելով[1][2][3]։

Բաբա դե կամեյլու
Բաբա դե կամեյլուի բաղադրիչները
ՏեսակՄուս
Առաջացման երկիր Պորտուգալիա
 Baba de camelo Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ըստ առասպելի՝ 20-րդ դարի սկզբին մի կնոջ հանկարծակի հյուրեր են այցելում, և նա ստիպված է լինում աղանդեր պատրաստել տանը եղածից։ Արդյունքում նա ստանում է այսպիսի մուս, իսկ անվանումն ընտրում է պարզապես հյուրերի ուշադրությունը գրավելու կամ որպեսզի նրանք չցանկանան չհամտեսել հյուրասիրությունը[2][3]։

Պատրաստման եղանակ խմբագրել

Խտացրած կաթը լցնել տարայի մեջ և լավ տաքացնել միկրոալիքային վառարանում։ Ավելացնել ձվի դեղնուցները մեկ առ մեկ՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով[1]։

Ձվի սպիտակուցները հարել՝ ստանալով պինդ զանգված և զգուշորեն ավելացնել դեղնուցի և կաթի խառնուրդին։ Աղանդերը դնել մեծ ամանի մեջ, շաղ տալ մի քանի շերտ տապակած նուշ և դնել սառնարանը մինչև մատուցելը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Сладости мира: Португалия. Десерты». VELLAMONIK (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 9. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 «Baba de Camelo, o Portugal mais doce de sobremesa». Iberismos (պորտուգալերեն). 2017 թ․ մայիսի 20. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. 3,0 3,1 Luís Tomaz Pires. «Baba-de-camelo, a sobremesa portuguesa que tem o nome mais estranho do mundo». PÚBLICO (պորտուգալերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.