Ուղուր Ումիթ Ունգոր
Ուղուր Ումիթ Ունգոր (թուրք.՝ Uğur Ümit Üngör, ծնվ.` 1980, Էրզինջան), ազգությամբ թուրք հոլանդացի գիտնական՝ ցեղասպանագիտության և զանգվածային բռնությունների մասնագետ։
Ուղուր Ումիթ Ունգոր Uğur Ümit Üngör | |
---|---|
Ծնվել է | 1980[1] Էրզինջան, ![]() |
Բնակության վայր(եր) | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | թուրք |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Ուտրեխտի համալսարան |
Ալմա մատեր | Ամստերդամի համալսարան |
Ինչով է հայտնի | զանգվածային բռնություններն և ցեղասպանությունը ուսումնասիրող |
Պարգևներ | Heineken Young Scientists Award?[2] |
ԿենսագրությունԽմբագրել
Ունգորը ծնվել է Թուրքիայում, մեծացել է Էնշխեյդեում, Նիդեռլանդներ[3][4], 2009-ին պաշտպանել է դոկտորական թեզը Ամստերդամի համալսարանում[5]։
Նա Ուտրեխտի համալսարանում դասավանդում է պատմություն և Նիդեռլանդների պատերազմի փաստաթղթերի ինստիտուտում և Հոլոքոստի ու ցեղասպանագիտական ուսումնասիրությունների կենտրոնում՝ սոցիոլոգիա։ Նա զանգվածային բռնությունների և ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ է հրապարակել, մասնավորապես` Հայոց ցեղասպանության և Ռուանդացիների ցեղասպանության վերաբերյալ։
Ունգորի «Ժամանակակից Թուրքիայի կայացումը, Ազգ և պետություն Արևելյան Անատոլիայում», 1913-50 (Oxford University Press, 2011), որ հիմնված էր նրա ատենախոսության վրա, Էրազմուս հետազոտությունների մրցանակի հաղթող է ճանաչվել[6] և Նիդերլանդների հասարակական և հումանիտար գիտությունների թագավորական միության կողմից արժանացել է Keetje Hodshon մրցանակի[7] ն։ 2012 թվականին Ունգորը Հոլանդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի կողմից պարգևատրվել է պատմության երիտասարդ գիտնականների Հեինեկեն մրցանակին[8]։
Նա և ազգությամբ հայ Ալեքսանդր Գեոկչյանը միասին գրեցին փաստագրական ֆիլմի սյուժեն, որի հիմա վրա նկարահանեց «Մեր պապերի երկիրը» ֆիլմը, որը 2008-ի ապրիլի 24-ին ցուցադրվեց հոլանդական հեռուստատեսությամբ և նույն տարում Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին[5]։
ԵլույթներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Album Academicum — 2007.
- ↑ https://www.knaw.nl/nl/prijzen/laureaten/heineken-young-scientists-awards/ugur-umit-ungor
- ↑ mirrorspectator
- ↑ aanzet
- ↑ 5,0 5,1 Aram Arkun, "Prolific Young Scholar on Armenian Genocide in Holland", "The Armenian Mirror Spectator", February 7, 2012.
- ↑ http://www.erasmusprijs.org/index.cfm?lang=nl&page=%C3%9Cng%C3%B6r,+Dr+U.U.+(2010)
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-17-ին։ Վերցված է 2015-03-29
- ↑ "Ugur Ümit Üngör", Royal Dutch Academy of Sciences, retrieved October 16, 2013 Կաղապար:Nl icon