Ուձիգամի սրբավայր (չին․՝ 宇治上神社, Ուձիգամի ձինձյա), սինտոիստական տաճար Ճապոնիայի Կիոտո պրեֆեկտուրայի Ուձի քաղաքում։ Տաճարը կառուցվել է որպես պահապան տաճար մոտակա Բյոդո-Ինի համար և հարում է Ուձի սրբավայրին։ 1994 թվականին սրբավայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ որպես Հին Կիոտոյի պատմական հուշարձաններից մեկը։ Հոնդենը և հայդենն ընդգրկվել են Ճապոնիայի ազգային հարստությունների ցանկում՝ սրբավայրերի կատեգորիայում[2][3][4][5][6]։

Ուձիգամի
Հիմնական տվյալներ
ՏեսակShinto shrine?
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՏեղագրությունՈւձի
Մասն էՀին Կիոտոյի մշակույթի հուշարձաններ (Կիոտո, Ուջի և Օցու)
Կազմված էKiriharasui?, Haiden, Ujigami Jinja? և Main Shrine, Ujigami Jinja?
Ժառանգության կարգավիճակՃապոնիայի ազգային հարստություն[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածPrince Uji no Wakiiratsuko?, Ōjin? և Nintoku?
Մակերես0,3 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Ujigami Jinja Վիքիպահեստում
ujikamijinja.amebaownd.com(ճապոներեն)

Ուձիգամի սրբավայրը նվիրված է Օձին կայսերը և նրա որդիներին՝ արքայազն Ուձինովակի Իրացուկոյին և Նինտոկու կայսերը[5]։ Ուձինովակի Իրացուկոն ինքնասպան է եղել գահաժառանգության մասին վեճը լուծելու համար, և տաճարը կառուցվել է նրա պատվին[7]։

Ուձիգամիի հոնդենը հայտնի է որպես Ճապոնիայի նագարե-ձուկուրի ճարտարապետական ոճի ամենահին օրինակը[3][4][6]։ Այս ոճը ենթադրում է երեք ներքին սրբատեղիների կառուցում կողք կողքի, ընդ որում՝ կենտրոնական կառույցն ավելի մեծ է[4]։ Ուձիգամի հոնդենի կառուցումը թվագրվում է Հեյան դարաշրջանի վերջով (794-1185)[5][6]։ Հայդենը կառուցվել է է սինդեն-ձուկուրի ճարտարապետական ոճով, իսկ դրա տանիքը՝ sugaruhafu ոճով։ Հայդենը կառուցվել է Կամակուրա ժամանակաշրջանում (1185-1333)։ Ուձիգամիի սահմաններում կառուցված Կասուգա սրբավայրը վերաբերում է նույն ժամանակահատվածին[5]։ Տաճարի առանձնահատկություններից մեկը աղբյուրն է[7]։

Իրականացված թվային դենդրոլոգիական հետազոտությունները թույլ են տալիս պնդել, որ Ուձիգամին Ճապոնիայում ներկայումս գոյություն ունեցող սինտոիստական սրբավայրերից ամենահինն է։  Նառա քաղաքի մշակութային արժեքների գիտահետազոտական ինստիտուտը որոշել է, որ տաճարը կառուցվել է մոտավորապես 1060 թվականին, ինչը համապատասխանում է պահպանված գրավոր աղբյուրներին[8]։

Մինչև Մեյձի դարաշրջանը (1868-1912), Ուձի և Ուձիգամի սրբավայրերը հայտնի են եղել Ռիկյուկամիսյա ընդհանուր անվամբ[4]։ Ուձիգամի սրբավայրերի ամենամյա փառատոնն անցկացվում է մայիսի 5-ին[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://kunishitei.bunka.go.jp/heritage/detail/102/1946
  2. The Agency for Cultural Affairs (2008 թ․ նոյեմբերի 1). «ja:国指定文化財 データベース» 国指定文化財 データベース (ճապոներեն). Database of National Cultural Properties. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. 3,0 3,1 «Ujigami-jinja». Dijitaru daijisen (Japanese). Tokyo: Shogakukan. 2012. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Ujigami-jinja Shrine». Cambridge, United Kingdom: Japan Cultural Profile. 2006. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Ujigami Shrine». Kita-ku, Osaka, Japan: Kansai Digital Archives. 1996. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Ujigami-jinja». Nihon Daihyakka Zensho (Nipponika) (Japanese). Tokyo: Shogakukan. 2012. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  7. 7,0 7,1 «Ujigami-jinja Shrine». Kyoto, Japan: Kyoto Convention Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  8. «ja:埋蔵文化財センター 古環境研究室» 埋蔵文化財センター 古環境研究室 (ճապոներեն). Nara, Nara Prefecture, Japan: Research Information Repository, Nara Cultural Properties Research Institute. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուձիգամի» հոդվածին։