Ուկրաինական տափաստանային սպիտակ խոզ
Ուկրաինական տափաստանային սպիտակ խոզ (ռուս.՝ Українська степова біла порода), խառը մթերատվության խոզերի ցեղ։ Բուծել է ակադեմիկոս Միխայիլ Իվանովը, «Ասկանիա Նովա»-ում տեղական մանր ուշահաս խոզերը տրամախաչելով անգլիական խոշոր սպիտակ ցեղի վարազների հետ։
Ցեղը հաստատվել Է 1934 թվականին։ Մեռահասուն վարազների կենդանի զանգվածը մոտ 350 կգ Է, մերուններինը՝ մոտ 250 կգ։ Պտղատվությունը 11-12 խոճկոր է (առավելագույնը՝ մինչև 25)։ Մատղաշները վաղահաս են՝ 6-7 ամսականում կշռում են 95-100 կգ։ Կենդանիները լավ են հարմարված չոր տափաստանային գոտուն։ Վարազներն օգտագործվում են արդյունաբերական տրամախաչման համար։
Բուծվում Է Ուկրաինայում, Մոլդովայում, Հյուսիսային Կովկասում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |