Ուկու Սուվիստե, (էստ․՝ Uku Suviste, հունիսի 6, 1982(1982-06-06), Վիռու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի երգիչ, երգահան, դաշնակահար և երաժշտական պրոդյուսեր։ Ուկուն պետք է ներկայացներ Էստոնիան Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կայանալիք Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում սակայն մրցույթը չեղարկվել է։

Ուկու Սուվիստե
էստ․՝ Uku Suviste
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1982(1982-06-06) (41 տարեկան)
ԾննդավայրՎիռու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Էստոնիա
ԿրթությունTallinn School No. 21?
Մասնագիտություներաժիշտ, դաշնակահար, երգիչ և երաժշտական պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Raivo Suviste?
Կայքukusuviste.com
 Uku Suviste Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Վեց տարեկանում Սուվիստեն հաճախել է Տալլինի թիվ 21 երաժշտական դպրոցի մասնագիտացված դասարանում։ Միաժամանակ սկսել է այցելել Տալլինի տղաների երգչախումբ՝ Լիդիա Ռահուլայի ղեկավարությամբ։ Նա նաև նրա սոլֆեջիոյի ուսուցիչն էր։ 1997 թվականին ավարտել է դպրոցը դաշնամուրի մասնագիտությամբ։

2000 թվականին ավարտել է Տալլինի թիվ 21 դպրոցը։ Ավագ դպրոցից հետո անցել է ութ ամսվա զինվորական ծառայության «Գվարդիայի գումարտակում»։

2001 թվականին ընդունվել է Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջ և չորս տարի անց ավարտել է համակարգչային համակարգերի կառավարչի մասնագիտությունը։ ՏՏ քոլեջին միանալուց մեկ տարի անց հաճախել է Գեորգ Օց Տալինի երաժշտական դպրոց՝ սովորելու փոփ ջազային երգեցողություն։

2006 թվականից սկսած մեկուկես տարի շարունակ, սովորել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն նահանգի Բերկլիի երաժշտության քոլեջում՝ երգչախմբի, ժամանակակից գրերի և երաժշտության արտադրության ոլորտում։

Երաժշտական կարիերա խմբագրել

2004 թվականից Սուվիստեն երկար տարիներ մասնակցում է Ունո Նաիսոոյի երիտասարդական երգի մրցույթին։ 2004 թվականին նրան շնորհվել է հատուկ մրցանակ իր «Never Have To» երգի համար։ 2008 թվականին Սուվիստեի և նրա ընկեր մայրո Մարյամայի հեղինակած «Refreshing» երգը դարձել է մրցույթի հաղթող։

2005 թվականին Սուվիստեն մասնակցել է Էստոնիայի Հայտնի «Kaks Takti Ette» երգիչների մրցույթին և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։ Մրցույթից հետո հնարավորություն է ունեցել աշխատել Էլմար Լիտմայայի «Ռոքհաուս» երաժշտական ստուդիայում՝ որպես երաժշտական պրոդյուսեր։ Ստուդիայում աշխատելիս և էստոնական շատ հայտնի արտիստների համար երգեր պատրաստելիս ձեռք է բերել արժեքավոր փորձ, ինչպես նաև հնարավորություն է ունեցել ձայնագրելու իր երգերը։

2005 թվականին թողարկել է իր առաջին օրիգինալ CD-ալբոմը՝ «It’s Christmas Time» վերնագրով։

2008 թվականի նոյեմբերին համագործակցել է «Էստոնիայի կուռքի» 2007 թվականի հաղթող Բիրգիտ Չիգեմելի հետ, և նրանք թողարկել եմ «Ilus Aegգ» ալբոմը («Գեղեցիկ ժամանակ»)։ Նրանց ալբոմը հայտնի դարձնելու համար նրանք կազմակերպել են մի շաքրք համերգներ։

2010 թվականին Սուվիստը մասնակցել է Ռուսաստանի ամենամեծ «Նոր ալիք» երգի մրցույթին՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

2012 թվականին Սուվիստեն թողարկել է «Võitmatu» («Անպարտելի») երաժշտական տեսահոլովակը՝ Էստոնիայի զինված ուժերի և Էստոնիայի պաշտպանության նախարարության աջակցության և համագործակցության արդյունքում[1]։ Երաժշտական տեսահոլովակը նվիրված էր Աֆղանստանի զինված ուժերում ծառայած բոլոր զինծառայողներին, ինչպես նաև զինծառայողների ընտանիքներին։ Տեսահոլովակի սկզբում երկու հյուր կատարողներ հանդես եկան սելվոյի տեսքով, ինչպես նաև ցուցադրեցին իրենց աջակցությունը էստոնացի զինվորներին։ Առաջինը եղել է Էստոնիայի դիսկուսային նետողը և օլիմպիական ոսկե մեդալակիր Գերդ Կանտերը, իսկ մյուսը՝ 100 մետր վազքում ամերիկացի սպրինտեր և օլիմպիական ոսկե մեդալակիր Ջասթին Գաթլինը։

Բացի բազմաթիվ հեռուստատեսային ներկայացումներից, համերգներից և շրջայցերից, Սուվիստը բեմ է դուրս եկել մի քանի մյուզիքլներում, այդ թվում` «Օլիվեր Թվիթ», «Չիկագո» և «Վեսթ Սիդ Սթոր» ֆիլմերում։ Վերջինս արտադրվել է Գեորգ Օտի անվան երաժշտական դպրոցի կողմից։

Սուվիստեն հանդես է եկել «Ձայնը» ռուսական տարբերակի 7-րդ մրցաշրջանում, որտեղ նրա մարզիչն էր Անի Լորակը։ Դուրս է մնացել կիսաեզրափակիչ փուլից։

Սուվիստեն մի քանի անգամ մասնակցել է Eesti Lau երաժշտական մրցույթին։ Մրցույթի հաղթողը ներկայացնում Է էստոնիան Եվրատեսիլ երգիմրցույթում։ 2017 թվականին մասնակցել է «Supernatural» երգով, սակայն դուրս է մնացել առաջին կիսաեզրափակիչ փուլից։ Սուվիստեն մասնակցել Է Eesti Laul 2019-ին «Pretty Little Liar» երգով։ Անցել է եզրափակիչ և գրավել երկրորդ հորիզոնականը։ Սուվիստեն Eesti Laul 2020-ում կրկին ելույթ է ունեցել իր «What Love Is» երգով և հաղթել է ազգային եզրափակիչը այսպիսով հենց Ուկուն պետք է ներկայացներ Էստոնիան Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կայանալիք Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում սակայն մրցույթը չեղարկվել է[2]։

Ձեռքբերումներ խմբագրել

Uno Naissoo երգի մրցույթ խմբագրել

2004 Հատուկ մրցանակ «Never Have To» երգի համար։
2005 2-րդ տեղ, «Sõbrad» («Ընկերներ») երգով։
2008 1-ին տեղ «Refreshing»երգով, որը գրել է իր ընկեր Մաիրո Մարջամաայի հետ։

«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթ խմբագրել

2018 թվականին Սուվիստեն մասնակցել է Ռուսաստանի խոշորագույն «Նոր ալիք» երգի մրցույթին, որը տեղի է ունեցել Յուրմալայում, Լատվիա և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Մրցույթին մասնակցել է 12 000 հազար մասնակից, և մրցույթը հեռարձակվել է 31 երկրում։

Անձնական կյանք խմբագրել

Սուվիստի հայրը էստոնական հեռուստատեսության պրոդյուսեր Ռայվո Սուվիստն է, իսկ մայրը՝ Հելի Սուվիստ-Պոլիկարպուսն է։

Հելի Սուվիստեն ավարտել է Տալլինի պետական կոնսերվատորիան (այժմ ՝ Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա) Հենդրիկ Կրումմի ղեկավարությամբ ՝ մասնագիտանալով դասական երգարվեստում[3]։

Սուվիստեի հորեղբայրը`Վինոո Պուուրան և Պուուրայի կինը` Սիրջե Պուուրան, հայտնի օպերային երգիչներ են Էստոնիայում։

Փաստեր խմբագրել

  • 2010 թվականին Kroonika ամսագրի ընթերցողները Սուվիստին գնահատեցին որպես «Էստոնիայի ամենասեքսուալ տղամարդ»։
  • 2010-ի վերջին Սուվիստըեն ելույթ ունեցավ պարային ուսուցչ և հաղորդավար Քաիսա Օջայի հետ «Kanal 2»-ի Tantsud tähtedega ՝ «Պար աստղերի հետ» հեռուստաշոում։
  • 2011 թվականից ի վեր Սուվիստեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի Էստոնիայի երիտասարդական դեսպանն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ERR (2012 թ․ դեկտեմբերի 4). «Kaitseministeerium toetas Uku Suviste muusikavideot 3200 euroga». ERR (էստոներեն). Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  2. ERR (2019 թ․ նոյեմբերի 30). «Uku Suviste "What Love Is"». ERR (էստոներեն). Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  3. «Võrumaa Teataja». web.archive.org. 2016 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.