Ուխլովիցա (բուլղար․՝ Ухловица), քարայր, բնության հուշարձան Բուլղարիայում, Ռոդոպյան լեռներում։ Գտնվում է Սմոլյանի մարզի Ուխլովիցա գյուղի մոտ՝ Կապույտ հորձանուտի բնավայրում։

Ուխլովիցա
Տեսակքարանձավ, էքսկուրսիոն անձավ և տեսարժան վայր
Երկիր Բուլղարիա
ՎարչատարածքUhlovitsa?
Մասն էԲուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ
ԲԾՄ1040 մետր
Երկարություն460 մետր
Հայտնաբերման տարի1967
Քարտեզ
Քարտեզ

Տեղադրություն խմբագրել

Ուխլովիցա քարանձավը գտնվում է Մոգիլիցա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք և գտնվում է Պամպորովոյից և Չեպելարեից համապատասխանաբար 37 կմ և 47 կմ հեռավորության վրա։ Այն «Բուլղարիայի 100 ազգային տուրիստական վայրերից» մեկն է[1]։

Հայտնաբերում և ուսումնասիրում խմբագրել

 
Սպիտակ ջրվեժ կամ Սառցե ջրվեժ

Ուխլովիցա քարանձավը հայտնաբերել և ուսումնասիրել են քաղաքի «Ստուդենեց» ակումբի սպելեոլոգներ Գեորգի Չեպելարեն և Դիմիտար Ռայչևը, 1968-1969 թվականներին[2]։

Քարանձավի երկարությունը մոտ 460 մ է, որից 330 մ-ը բարվոք վիճակում է։ Բարձրությունը ծովի մակարդակից 1040 մ է։ Միջին ջերմաստիճանը 10-11 °C է։ Քարանձավի վերջում կա «Սպիտակ ջրվեժ», որը հայտնի են նաև որպես Սառցե ջրվեժ։ Քարանձավում կան կոռալիտներ։

Քարանձավը մի քանի հարկ ունի։ Վերևում գտնվում է Անդունդի սրահը։ Այդտեից ներքև իջնելու համար կա շեշտակի իջնող մետաղական սանդուղք։

Քարանձավն ավարտվում է 7 գեղեցիկ լճերով, որոնք ջրով են լցվում գարնան սկզբին։ Քարանձավի ամենագրավիչ կազմավորումը մեծ Քարե ջրվեժն է։

Զբոսաշրջություն խմբագրել

  • Ուխլովիցա քարանձավը «Բուլղարիայի 100 տուրիստական վայրերի» ցանկում է և գտնվում է 84 համարի ներքո։ Քարանձավ տարեկան այցելում է միջինը 15 000 մարդ։
  • Ուխլովիցա քարանձավը զբոսաշրջության համար հարմարեցվել է 1984 թվականին։ Այդ գործում ակտիվ մասնակցություն են ունեցել տեղի բնակիչները։
  • Քարանձավը հասարակության համար բաց է չորեքշաբթիից կիրակի օրերին՝ ժամը 10։ 00-16։ 00, խմբերի համար՝ մեկ ժամ ընդմիջումներով։ Հանգստյան օրերը երկուշաբթի և երեքշաբթի օրերն են։ Ամառային սեզոնի ընթացքում այն աշխատում է շաբաթը յոթ օր։
  • Քարանձավի մուտքի մոտ կա զառիթափ արահետ՝ 180 երկաթյա աստիճաններով։ Ներսում կա առանձին սրահները միմյանց կապող 280 աստիճան, որոնք դասավորված են ուղղահայաց մեկը մյուսի վերևում։
  • Մոտակայքում գտնվում է վերջերս հայտնաբերված «Գոլուբովիցյա» ստորջրյա քարանձավը։

Չղջիկներների բազմամզանություն խմբագրել

Ուխլովիցա քարանձավում ապաստան է գտել չղջիկների 8 տեսակ, որոնք տարվա տարբեր ժամանակներում ապրում են քարանձավում[3].

  1. Մեծ պայտաքիթ (լատին․՝ Rhinolophus ferrumequinum)
  2. Փոքր պայտանման չղջիկ (լատին․՝ Rhinolophus hipposideros)
  3. Բլազիուսի պայտաքիթ չղջիկ (լատին․՝ Rhinolophus blasii)
  4. Եռագույն գիշերաչղջիկ (լատին․՝ Myotis emarginatus)
  5. Մեծ գիշեր (լատին․՝ Myotis myotis)
  6. Կեսգիշերային չղջիկ (լատին․՝ Eptesicus serotinus)
  7. Մոխրագույն երկարապոչ չղջիկ (լատին․՝ Plecotus austriacus)
  8. Թզուկ փոքրաչղջիկ (լատին․՝ Pipistrellus pipistrellus)

Ուխլովիցայի տարածքում հայտնաբերված չղջիկների տեսակներից 5 -ը ամբողջ Եվրոպայում պահպանման գերակա տեսակների շարքում են։ Ամռանը քարանձավում ապրում է միջերկրածովյան չղջիկների փոքրիկ (հավանաբար բնադրող) գաղութ։ Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 30-ը քարանձավը չղջիկների համար կարևոր հավաքատեղի է։ Այդ ժամանակ չղջիների տեսակներից առնվազն 6-ի էգերը և որձերը ամեն գիշեր հավաքվում են մուտքի մոտ։ Կախված տարուց, քարանձավում ձմեռում է 50-ից 150 չղջիկ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. «Архівована копія». Արխիվացված է օրիգինալից 2 лютий 2014-ին. Վերցված է 7 квітень 2019-ին.
  2. Пещерата Ухловица - Смолян днес!
  3. Център за изследване и защита на прилепите НПМ-БАН. 2013. База данни за разпространението на прилепите в България

Արտաքին հղումներ խմբագրել