Ուլֆ Էկման
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուլֆ Էկման (դեկտեմբերի 8, 1950[1], Գյոթեբորգ), հոգևոր քարոզիչ, «Կյանքի Խոսք» հոգեգալստական-խարիզմատ ուղղությանը պատկանող կրոնական կազմակերպության հիմնադիր։
Ուլֆ Էկման | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1950[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Գյոթեբորգ |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Ուփսալայի համալսարան |
Մասնագիտություն | պաստոր, աստվածաբան և միսիոներ |
Ամուսին | Birgitta Ekman? |
Զբաղեցրած պաշտոններ | կապելլան |
Երեխաներ | Ջոնատան Էկման |
Կայք | ulfekman.org |
Ulf Ekman Վիքիպահեստում |
Ուլֆ Էկմանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 8-ին Գյոթեբորգ քաղաքում։ 1970 թվականի մայիսի 28-ին՝ դպրոցն ավարտելու նախօրեին, նա դառնում է բողոքական հետևորդ։ Ապա ընդունվում է Ուպսալայի համալսարան, որտեղ ուսումնասիրում է ազգագրություն, պատմություն և աստվածաբանություն։ 1976 թվականի գարնանը նա հանդիպում և շուտով ամուսնանում է բողոքական միսիոների դուստր Բիրգիտա Նիլսոնի հետ։ 1979 թվականին Ուլֆ Էկմանը դառնում է Շվեդիայի Լյութերանական եկեղեցու հոգևոր սպասավոր։ Մի քանի տարի Ուպսալայի համալսարանում ծառայում է որպես քահանա։ Սակայն, նրա քարոզները չեն գոհացնում եկեղեցական ղեկավարությանը, որի հետևանքով Էկմանին ազատում են համալսարանի քահանայի պաշտոնից։
Այնուհետև նա իր ընտանիքի հետ միասին մեկնում է ԱՄՆ և մեկ տարի սովորում «Ռեմա»–ում, որը դասական հոգեգալստական աստվածաբանության կենտրոնն է ԱՄՆ-ում և, կարելի է ասել, նաև աշխարհում։ 1983 թվականին Ուլֆ Էկմանը պաշտոնապես լքում է Շվեդիայի Լյութերանական եկեղեցին և Ուպսալայում հիմնում «Կյանքի Խոսք» տեղական հոգեգալստական կազմակերպությունը ու Աստվածաշնչյան դպրոցը, որը հիմնադրման օրից տվել է շուրջ 10 000 շրջանավարտ։ Կազմակերպությունը հետագայում դպրոցներ է հիմնում ևս ինը երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ալբանիան, Իսրայելը, Սինգապուրը և այլն։
Հովիվ Ուլֆ Էկմանի առաջնորդությամբ՝ Ուպսալայի «Կյանքի Խոսք» կազմակերպությունը 1989 թվականից ակտիվորեն սկսում է զբաղվել միսիոներական գործունեությամբ։ Մի քանի տարվա ընթացքում Արևելյան Եվրոպայի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում հիմնվում են 700-ից ավելի կենտրոններ, որոնք այս կամ այն չափով հանդիսանում էին «Կյանքի Խոսք»-ի միսիոներական աշխատանքի արդյունք։ Ուլֆ Էկմանը որպես Ուպսալայի «Կյանքի Խոսք» կազմակերպության գլխավոր տնօրեն շարունակում է ծառայել մինչև 2000 թվականը, երբ այդ պաշտոնը հանձնելով օգնական Ռոբերտ Էկին, ինքը ստանձնում է «Կյանքի Խոսք»-ի միջազգային հեղինակության բարձրացման գործը։ Առ այսօր նա իրականացնում է ակտիվ քարոզչական գործունեություն, պարբերաբար համաժողովներ է անցկացնում բողոքական հովիվների և առաջնորդների մասնակցությամբ, դասավանդում է հոգևոր ուսուցման խոշոր կենտրոններում։ Նա հանդիսանում է ԱՄՆ-ի Օրալ Ռոբերտսի համալսարանի (Oral Roberts University) հոգաբարձուների խորհրդի անդամ, ինչպես նաև հիշյալ համալսարանի հետ համատեղ Ուպսալայում հիմնադրված Livets Ord (Կյանքի Խոսք) բարձրագույն ուսումնական հաստատության նախագահը։
Ուլֆ Էկմանը հեղինակ է շուրջ 40 գրքերի, որոնք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Նրա աստվածաշնչյան ուսուցումները բովանդակող միլիոնավոր տեսա- և լսաժապավեններ, CD և DVD սկավառակներ Ուպսալայի «Կյանքի Խոսք»–ից տարածվում են աշխարհով մեկ։
Այժմ նա դարձել է Կաթոլիկ Քրիստոնյա։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլֆ Էկման» հոդվածին։ |