Ուլուգբեկ Իսմատուլլաևիչ Ռաշիտով (ուզբ.՝ Ulugbek Ismatullaevich Rashitov, մարտի 23, 2002(2002-03-23)[1], Տաշքենդ, Ուզբեկստան[2]), ուզբեկ թեկվոնդիստ, Ուզբեկստանի հավաքականի անդամ։ 2019 թվականին ոսկե մեդալ է նվաճել Համաշխարհային բանակային խաղերում, որոնք անցկացվել են Ուհանում (Չինաստան)։ 2021 թվականի Ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել մինչև 68 կգ քաշային կարգում։ Սահմանել է օլիմպիական ռեկորդ։ «Ուզբեկիստոն իֆթիհորի» պատվավոր կոչման դափնեկիր է[3]։

Ուլուգբեկ Ռաշիտով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեքվանդոյի մարզիկ
Երկիր՝ Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 23, 2002(2002-03-23)[1] (22 տարեկան)
Ծննդավայր՝Տաշքենդ, Ուզբեկստան[2]

Կարիերա խմբագրել

2018 թվականին Ուլուգբեկ Ռաշիտովը արծաթե մեդալ է նվաճել 2018 թվականի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում մինչև 48 կգ քաշային կարգում, որը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում (Արգենտինա)՝ եզրափակչում զիջելով Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Շիշկոյին[4]։

2019 թվականին Ուլուգբեկը թեկվոնդոյի Ասիայի պատանեկան առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ մինչև 55 կգ քաշային կարգում[5]։ Նույն տարում ոսկե մեդալ է նվաճել 2019 թվականի Համաշխարհային բանակային խաղերում մինչև 58 կգ քաշային կարգում՝ եզրափակչում հաղթելով չինացի Լյան Յուշուային։

2021 թվականին թեքվոնդոյի ասիական օլիմպիական ընտրական մրցաշարում (Ամման, Հորդանան) ստացել է Տոկիոյի (Ճապոնիա) XXXII Ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր[6]։

2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում հանդես է եկել մինչև 68 կգ քաշային կարգում։ Որակավորման փուլում հաղթել Է Մալիի մարզիկ Սեյդու Ֆոֆանին[7]։ 1/8 եզրափակչում հաղթել է Հարավային Կորեան ներկայացնող կրկնակի օլիմպիական մրցանակակիր Լի Դե Հունին[8]։ Կիսաեզրափակչում դայան է դուրս եկել Նեդզադ Խուշիչի (Բոսնիա և Հերցեգովինա) դեմ և վստահ հաղթանակ տարել 28:5 հաշվով[9]։ Եզրափակիչում 34:29 հաշվով հաղթել է բրիտանացի թեքվոնդիստ Բրեդլի Սինդենին[10]՝ նվաճելով Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալը թեքվոնդոյից Ուզբեկստանի հավաքականի պատմության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/2504275
  2. 2,0 2,1 2,2 https://judo.uz/newws/2079
  3. «О награждении группы спортсменов и тренеров, добившихся высоких результатов на XXXII летних Олимпийских играх в городе Токио». Официальный веб-сайт Президента Республики Узбекистан. 2021 թ․ օգոստոսի 13. Վերցված է 20201-08-16-ին.
  4. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2018 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  5. «Iran dominate Asian Junior Taekwondo Championships with 10 gold medals». www.insidethegames.biz. 1563816900. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  6. «Сборная Узбекистана по таэквондо впервые поедет на Олимпийские игры полным составом». uznews.uz (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  7. «Узбекский тхэквондист Улугбек Рашитов одержал победу в первом туре на Олимпиаде(фото)». Repost (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  8. «Улугбек Рашитов победил трехкратного чемпиона мира и вышел в четвертьфинал Олимпийских игр». uznews.uz (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  9. UzDaily. «Токио-2020: Улугбек Рашитов вышел в финал турнира по таэквондо». UzDaily.uz (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  10. «Taekwondo Schedule & Results - 25 Jul | Tokyo 2020». .. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլուգբեկ Ռաշիտով» հոդվածին։