Ուլուգբեկ Իբրահիմովի Ռախմատուլաև (ուզբ.՝ Ulug'bek Ibrohimovich Rahmatullayev, հունվարի 29, 1982(1982-01-29), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ էստրադային երգիչ։

Ուլուգբեկ Իբրահիմովի Ռախմատուլաև
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունուզբ.՝ Ulug'bek Rahmatullayev
Ծնվել էհունվարի 29, 1982(1982-01-29) (42 տարեկան)
Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՈւզբեկստան
ԺանրերՈւզբեկական էստրադա
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
Կայքrahmatullaev.uz
 Ulugbek Rahmatullayev Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Դպրոցական տարիներ

խմբագրել

Ուլուգբեկ Ռախմատուլաևը ծնվել է 1982 թվականի հունվարի 29-ին, Տաշքենդ քաղաքում, ընտանիքում 5 երեխա են՝ 3 տղա և 2 աղջիկ։ Ուլուգբեկը ընտանիքում երրորդ երեխան է։ Երբ նա փոքր էր, մի անգամ տեղ է գտնում քաղաքի հրապարակումներից մեկում։ Սա Ուլուգբեկ Ռախմատուլաևի առաջին աստղային քայլերն էին։ Ըստ նրա, երբ նա հաճախում էր մանկապարտեզ, նա իրենց երգչախմբի առաջատարն էր, որտեղ երգում էին և աղջիկներ, և տղաներ։ 1989 թվականի նա սկսեց սովորել Յունուսաբադ շրջանի, Տաշքենդ քաղաքի, 269-րդ միջնակարգ դպրոցում։ Ընտանիքի տեղափոխման պատճառով, նա երրորդ դասարանից շարունակեց ուսումը Նազարբեկ շրջանի 8-րդ միջնակարգ դպրոցում։ Դեռ դպրոցական տարիներից նա շատ սիրում և հետաքրքրվում էի երաժշտությամբ։ Նա երաժշտական առարկաներից միշտ գերազանց գնահատականներ էի ստանում։ Եվս մեկ անգամ նա փոխել է իր դպրոցը, վեցերորդ դասարանից շարունակել է սովորել 129-րդ ավագ դպրոցում։ Իններորդ դասարանից նա սկսել է սովորել ավագ դպրոցում, որը գտնվում էր Չիլանզարսկ շրջանում։ 1998 թվականին Ուլուգբեկը ետ գնաց 8-րդ դպրոցի ութերորդ դասարանը, որը գտնվում է Նազարբեկ շրջանում։

Կարիերայի սկիզբ

խմբագրել

1999 թվականի նա ընդունվել Արևելագիտության ինստիտուտը, պատմության ֆակուլտետ։ Ինստիտուտում սովորելու տարիներին նա հասկացավ, որ ցանկանում է ի կատար ածել մանկության երազանքը։ Այս գործում իր մեծ ներդրումն ունի իր ուսուցիչ Ֆարուխ Բադալբաևը։ Իր առաջին երգը նա ձայնագրել է 2000 թվականին, "Tarona Records" ստուդիայում։ Երգի վերնագիրը՝ "Bu alam": Որպես հետևանք բազում տարիների աշխատանքի և իր ուսուցչի հետ աշխատանքների, նա սկսեց աշխատել ավելի պրոֆեսիոնալ մարդկանց հետ։ Առաջին աշխատանքը Ոիլուկբեկ Ֆարուխ Բադալբաևի եղել է "Yorim" երգը։ Այս երգը մշակվել է 9 ամիսների ընթացքում։

Պրոֆեսիոնալ կարիերա

խմբագրել

2006 թվականին Ուլուկբեկը հանդիպել է "Zamin FM" ռադիոյի գլխավոր խմբագրի հետ և նրա շնորհիվ կնքել իր առաջին պայմանագիրը «Panterra» ստուդիայի հետ։ 2007 թվականի մայիսի 6-7-ին Ուլուկբեկը իր երգիչ ընկերոջ՝ Սարդար Ռախիմխոնի հետ, «Yaqinlarimga» շրջանակներում ունեցել է համերգային երեկո, «Халклар Дустлиги» համերգասրահում։ Այս համերգը, Ուլուգբեկ Ռախմատուլաևի առաջին համերգն էր։

2007 թվականի օգոստոսին նա արժանացել է «Nihol» պետական մրցանակին։ 2007 թվականի վերջին, նա արժանացել է «M & TVA-2007» անվանակարգում՝ «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, իսկ ավելի ուշ «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին։

Պարգևներ

խմբագրել
  • Մրցանակ «Nihol»՝ 2007
  • Մրցանակ «M&TVA-2007», «Տրվա լավագույն երգիչ» անվանակարգում՝ 2007
  • Մրցանակ «M&TVA-2007», «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում՝ 2007
  • Մրցանակ E'tirof 2014, «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում՝ 2014

Ֆիլմագրություն

խմբագրել
  • Nahotki, sen? (2004)
  • Voy-dod, sumalak (2006)
  • Aql va yurak (2013)

Ալբոմներ

խմբագրել
Անվանում Անվանումը հայերեն Տարեթիիվ
Sevma Մի՛ սիրիր 2006
Sen ketding Դու գնացիր 2008
Kapalak Թիթեռ 2010

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլուգբեկ Ռախմատուլաև» հոդվածին։