Ուլան Բատորի պատմության թանգարան

Ուլան Բատորի պատմության և վերակառուցման թանգարան (մոնղ.՝ Улаанбаатар хотын Түүх шинэчлэн байгуулалтын музей), Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորի պատմությանը նվիրված թանգարան, որը գտնվում է քաղաքի Բայանզուրխի շրջանում (5-րդ խորոն)։ Թանգարանի շենքը համարվում է 20-րդ դարի սկզբի Մոնղոլիայի ճարտարապետական հուշարձան։

Ուլան Բատորի պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Մոնղոլիա
ՏեղագրությունԲայանզուրխ
ՎայրՈւլան Բատոր
Հիմնադրվել է1960
Քարտեզ
Քարտեզ

Շինության պատմություն խմբագրել

1904 թվականին շենքը կառուցել է ռուս վաճառական բուրյաթ Ցոգտո Բադմաժապովը՝ անձնական նպատակներով։ 1921 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին այստեղ են տեղակայված եղել Մոնղոլիայի ժողովրդական կուսակցության կենտրոնական կոմիտեն, կառավարությունը, սպառազինությունների միացյալ շտաբը, այստեղ է աշխատել Դամդինի Սուխե-Բատորը։ 1930-ականներին շենքում տեղակայված է եղել Տուվայի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը, այնուհետև տունը հանձնվել է Սուխե-Բատոր թանգարանին։ Սակայն, 1953 թվականին, Չոյբալսանի մահից և Սուխե-Բատորի և Չոյբալսանի համատեղ թանգարան կազմակերպելու որոշումից հետո շենքում տեղակայվել է տպարան։

Ցուցադրություն խմբագրել

1956 թվականի հուլիսի 9-ին շենքում բացվել է Ուլան Բատորի պատմությանը նվիրված առաջին ցուցահանդեսը։ 1960 թվականին, ՄԺԴԿ Կենտրոնական կոմիտեի որոշմամբ, ցուցահանդեսը մշտական է դարձել և տեղակայվել այդ շենքում` դրանով իսկ հիմնելով քաղաքի պատմության թանգարան։ 1970 թվականին Նախարարների խորհրդի որոշմամբ թանգարանի շենքը որպես ճարտարապետական հուշարձան, պաշտպանության տակ է վերցվել։ Թանգարանում ցուցադրվում են ցուցանմուշներ Ձանաբաձարի ժամանակներից մինչև մեր օրեր։ Թանգարանային հավաքածուն պարունակում է 134 փաստաթուղթ, 224 արծաթե իրեր, 30 հնագիտական գտածո, 16 երկրաբանական պատկեր, 132 պատմական ցուցանմուշ, 335 նկար, 77 տպագրական տախտակ և փորագրություն, 54 գծագրեր, սխեմաներ և մակետներ, 898 լուսանկար, 36 ալբոմ, 1883 սլայդներ, նեգատիվներ և դիաֆիլմեր, 27 աուդիո և վիդեո ձայնագրություններ, 62 հուշանվերներ, 234 գրքեր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 3832 ցուցանմուշներ[1]։

Թանգարանների միջազգային օրը (մայիսի 18), Երեխաների համաշխարհային օրը (հունիսի 1), քաղաքի օրը (հոկտեմբերի 26), անկախության օրը (դեկտեմբերի 26), թանգարանում մուտքի վճար չի գանձվում։

Ծանոթագրություններ խմբագրել