Ուիլ (Ուիլյամ) Թըրներ ` Կարիբյանի Ծովահենները ֆիլմի հերոս։ Դերակատարը Օռլանդո Բլումն է (ինչպես նաև Դիլան Սմիթը՝ փոքր հասակում)։ Ուիլը Պորտ-Ռոյալի դարբնի աշակերտն է։ Նա սիրահարված է մարզպետի աղջկան՝ Էլիզաբեթ Սվոնին։ Ուիլը հմուտ սուսերամարտիկ է, սակայն կռվելու պրակտիկա չունի, որքան, օրինակ, Ջեքը։ Ուիլը բնավորությամբ նուրբ է, բայց շատ համարձակ, որը արտահայտվում է նրա ևԿապիտան Ջեք Ճնճղուկի՝ գերագույն աստիճան հայտնի ծովահենի հետ առաջին հանդիպման ժամանակ և նրա արձագանքը կապիտան Բարբոսայի հարձակմանը։ Նա շատ հավատարիմ է այն մարդուն, ում սիրում է և պատրաստ է իր կյանքը վտանգել, որպեսզի նրան պաշտպանի։ Հիմնականում դա վերաբերում է Էլիզաբեթ Սվոնին։ Այս առանձնահատկությունը կարելի է նկատել ֆիլմի 3 մասերում, երբ Ուիլի բնույթը լիովին բացահայտում է՝ առանց սպասելի հանգամանքների։ Հավանական կլիներ, որ Ուիլը կշարունակեր զբաղվել իր արհեստով և երբերք չէր փորձի հաներ այն կնոջը, ում, իր կարծիքով, նա արժանի չէ, կամ բարձր է իր կարգավիճակից։ Ամեն դեպքում Թըրները խելացի, համարձակ և հերոսական, պատասխանատվությունից հետ չկանգնող և խոստումը չդրժող անձ է։ Սկզբում միամիտ, բայց ընթացքում դառնում է ավելի հասուն մարդ։

Ուիլ Թըրներ
Առաջին անգամ հայտնվել էԿարիբյան ծովի ծովահենները։ «Սև մարգարտի» անեծքը
Վերջին անգամ հայտնվել էԿարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում
ՍտեղծողԹեդ Էլիոթ
Թերի Ռոսիո
Տեղեկություններ
Սեռարական
Մասնագիտությունդարբին, ծովահեն
Կոչում«Թռչող Հոլանդացու» նավապետ
ԸնտանիքԿոշկապ Բիլ Թըրներ
Ամուսին(ներ)Էլիզաբեթ Սվոն
ԵրեխաներՀենրի Թըրներ[1]
Ազգությունանգլիացի

Արտաքին տեսք խմբագրել

Հագուստը՝ որը Ուիլը կրում է ֆիլմի առաջին մասի՝ վերջին մասում, հիշեցնում է Էրոլա Ֆլինային՝ դերակատար հայտնի գրագետ ծովահեն Պիտեր Բլադային։

Տրիլոգիայի սկզբում Ուիլը մոտավորապես 19 տարեկան էր։ Ուիլը լայնաթիկունք է,և ունի մուգ մազեր, որոնք հիմնականում բաց թողնված են, երբեմն կապված։ Առաջին ֆիլմում Թըրենրը սպիտակ վերնաշապիկ էր հագնում, շականագույն բաճկոններ, բարակ շականակագույն բրոշյուրներ, մետաղական շերտերով կաշվե կոշիկներ և մի պարզ գորշ գլխարկ։ Երկրորդ և Երրորդ ֆիլմերում նա հագնում էր տարբեր տեսակի հագուստներ, այդ թվում նաև մաշված կոստյում՝ Թագավորական նավատորմի նավաստիների կողմից։ Այդ կոստյումը նա հագել էր իր հարսանիքի ժամանակ։ Երկրորդ ֆիլմում, նա կրկին սպիտակ վերնաշապիկով կաշվե բաճկոն էր հագնում և Օռլանդո Բլումի պահանջով՝ կոշիկներ։ Հետագայում նրա պարանոցին ևս ավելանում է կաշվե ժապավեն։ Վերջնական ֆիլմում Ուիլը հիմնականում կարմիր վերնաշապիկ է հագնում, փափուկ գլխարկով , սև կաշվե բաճկոնով և կոշիկներով։ Ֆիլմի երրորդ մասում կարող ենք տեսնել ձախ ականջին արված պիրսինգը՝ փոքրիկ ոսկե կողպեքի ձևով։

Անմահ դառնալուց հետոո նա հայտնվում է կանաչ բանդանայում։ Առաջին ֆիլմում մազերը թաց, մի փոքր գանգուր և յուղոտ էին, իսկ երրորդ ֆիլմում ավելի չոր և ավելի գանգուր։ Տասը տարի անց նա վերադառնում է մեկ այլ աշխարհից, այդժամ նա կրում էր սպիտակ վերնաշապիկ, պարանոցի կաշվե շղթան և կանաչ բանդանան։ Կրծքավանդակին տեսանելի է վնասվածքի հետքը՝ մնացած իր հորից, երբ Կոշկապ Բիլը կտրեց նրա սիրտը։ Առաջին ֆիլմի այն տեսարանը, երբ Ուիլը և Ջեք Ճնճղուկը պայքարում են միմյանց դեմ՝ դարբնոցում, կարելի է նկատել, որ նա ունի դաջվածք 9 թվով, որը մնացել է մեկ այլ ֆիլմի նկարահանումից։

Կենսագրություն խմբագրել

Մանկությունը խմբագրել

Հայտնի է, որ Ուիլը «սպանված» Բիլ Թըրների որդին է։ Ջեքի խոսքերով հայր ու որդի ջրի 2 կաթիլի պես նման են միմյանց, թե արտաքին տեսքով, և թե ունակությամբ։ Այնուհետև նրա պատանեկության ժամանակ, Ուիլի հայրը նրա հետ չէր, և տղան մեծացավ այն հավատով, որ հայրը լողում է մեկ այլ առևտրական նավով։ Հոր հետ հիշողություններից նրան է մնացել մի ոսկե մեդալիոն՝ անհետ կորած, Ատցեկի անիծված գանձերից։ Երբ նրա մայրը մահացավ, Թըրները 11 տարեկան էր և նա ճանապարհորդում էր Կարիբյան շրջանին՝ այն ցանկությամբ, որ կգտնի իր հորը։ Նավը, որտեղ Ուիլն էր, հարձակման ենթարկվեցին «Սև Մարգարիտ» անվամբ նավի կողմից, որտեղ նավապետն էր Բարբոսան, և նաև այն նավն էր, որի անձնակազմի մեջ էր մտնում իր հայրը՝ Ջեք Ճնճղուկի օրոք։ Առագաստանավի անձնակազմը փնտրում էր մեդալիոնը, որը պետք էր Բարբոսային, Ատցեկի անեծքը վերացնելու համար։

Կարիբյան ծովի ծովահենները։ «Սև մարգարտի» անեծքը խմբագրել

Երիտասարդ ՈՒիլ Թըրները, ծովահենների հարձակումից հետո միակ ողջ մնացած մարդն էր՝ փրկված Բրիտանական նավի կողմից։ Նավի վրա նա գտնվում էր Պորտ-Ռոյալի նոր մարզպետի 11-ամյա աղջկա՝ էլիզաբեթ Սվոնի հետ։ Հենց Էլիզաբեթն էր, որ նկատել էր նրան օվկիանոսում՝ ծառի փայտի վրա։ Ողջ ճանապարհորդության ժամանակ նա խնամեց Ուիլին, այդ ժամանակ նկատելով նրա մեդալիոնը, նա պահեց դա իր սենյակում, որպեսզի մարդիկ չկարծեն, որ նա ծովահեն է։ Հետագա տարիների ընթացքում, Էլիզաբեթը և Ուիլը ընկերանում են, չնայած նրան, որ Ուիլը թաքցնում էր իր զգացմունքները Էլիզաբեթի հանդեպ։ Պորտ-Ռոյալում Ուիլը դառնում է դարբին պարոն Բրաուենի աշակերտը, Բրաուենը նույնպես շատ լավ սուսերամարտիկ էր։ Չնայած նրան, որ վարպետը հարբեցող էր, հաճախ աշակերտների արտադրանքի շնորհիվ գումար էր ստանում։

Ուիլը շատ լավ էր սուսերամարտում, բայց բավարար պրակտիկա չուներ։ Նա իր հմտությունները ցույց տվեց Ջեքի հետ մենամարտի ժամանակ՝ դարբնոցում, սակայն պարտվեց, քանի որ ծովահենից սպասում էր արդար, կանոններով մենամարտ։ Հետագայում, Ուիլը վրդովված Ջեքի անազնիվ արարքի դեմ, մենամարտի ժամանակ ասում է, որ նա կսպաներ Ջեքին արդար մարտում, իսկ Ջեքը պատասխանում է՝ «ուրեմն արդար պայքարելու համար պատճառ չկա»։ Նա տպավորված է միամիտ երիտասարդից՝ ով հավատում է արդար մարտին, ինչը հաստատում է Ջեքի արտահայտությունը։ «Ամեն դեպքում կարևոր մեկն է, այն ինչ մարդ կարող է, և այն ինչ չի կարող»։ Ջեք Ճնճղուկի տված դասերը, Ուիլը դժվար կմոռանա։ Վճռական պահին Ուիլը իմանում է, որ իր հայրը՝ Կոշկապ Բիլ Թըրները ծովահեն էր, ով ծառայել է ՙՙՍև Մարգարիտ՚՚ նավի վրա, Նավապետ Ջեք Ճնճղուկի օրոք։ Մի անգամ, Ջեքի նախկին օգնականը՝ Հեկտոր Բարբոսան, խառնաշփոթ էր առաջացրել նավի վրա, և դավադրությամբ Ջեքը հայտնվել էր անմարդաբնակ կղզում, այդժամ միայն Կոշկապն էր նրան պաշտպանում։ Դրանից հետո Բարբոսան գտնում է Ատցեկների ոսկին և ամբողջ նավակազմով ընկնում են անեծքի տակ։ Անեծքից ազատվելու համար յուրաքանչյուր ոսկի պետք է վերադարձվի սնդուկի մեջ։ Հավատալով, որ թիմը արժանի է անեծքին՝ Ջեքին դավաճանելու համար, Բիլ Թըրները ոսկե մեդալիոնը ուղարկում է Անգլիա՝ Ուիլ Թըրներին։ Այդ ամենի համար Բարբոսան պատժում է Կոշկապին։ Նրան կապեցին նավի թնդանոթից, վերջինս էլ սուզվեց օվկիանոսի խորքերը։ Միայն դրանից հետո նավակազմը պարզում է, որ անեծքը հանելու համար պետք է Բիլի արյունը։ Այդ ամենից հետո միայն Ուիլը կարող էր տալ արյուն։

Չնայած նրան որ Ուիլը ատում է ծովահեններին, այնուամենայնիվ նա օգնություն է խնդրում Ջեքից, որպեսզի փրկի Էլիզաբեթին Բարբոսայից, և հետգրավի առևանգված նավը։ Հետո Ջոշամի Գիբսը հավաքում է մի խումբ, իսկ Ջեքն ու Ուիլը գնում են Իսլա դե Մուերտե կղզին՝ որտեղ Բարբոսան էր։Ջեքը Ուիլից թաքցնում է, որ նրա օգնությամբ ցանկանում է իրեն վերադարձնել նավը։Երբ Ուիլը իմանում է իր ճակատագիրը՝ պլանավորված Բարբոսայի կողմից, իրեն հանձնում է, փոխարենը Բարբոսան պետք է ազատ արձակեր Էլիզաբեթին և նավին, սակայն Բարբոսան խաբում է նրան։ Վերջում Ուիլը և Ջեք Ճնճղուկը պլանավորում են միմյանց օգնելով անեծքը հանել և սպանել Բարբոսային։ Բարբոսան սպանվում է Ջեքի կողմից։ Ջեքին բռնում են և ուղարկում մահապատժի։ Ուիլը Ջեքի խորհրդով սիրո խոստովանություն է անում Էլիզաբեթին և փորձում է փրկել Ջեքին, սակայն երկուսին էլ բռնում են։ Էլիզաբեթը իր սիրո համար ցանկանում է փրկել Ջեքին և Ուիլին՝ կանգնելով նրանց մեջտեղում։ Ուիլին անպատիժ են թողնում, իսկ Ջեքը վազում է և կանգնում քարին և պատահաբար ընկնում ծովը, որտեղ նրան սպասում են <<Սև Մարգարտի>> անձնակազմը։

Կարիբյան ծովի ծովահենները։<<Մեռյալի սնդուկը>> խմբագրել

Երկրորդ մասում, Ուիլը ստիպված հայտնվում է <<Թռչող հոլանդացի>> նավի վրա, որտեղ նավապետն էր Դեյվ Ջոնսը[2]։ Կապիտան Ջեք Ճնճղուկը նրան ուղարկում է Ջոնսի մոտ՝ իր պարտքի դիմաց։ Անցյալում՝ պարտք մնալով Ջոնսին, Ջեքը կուտակել էր 100 տարվա ծառայություն՝ պարտքի դիմաց։ Ուիլը գերության ժամանակ հանդիպում է հորը՝ ում պարզվեց որ չի կորցրել, ինչպես մտածում էր Բարբոսան։ Ուիլը փախչում է նավից և գտնում Էլիզաբեթին և Ջեքին, ովքեր հայտնաբերել էին Դեյվիդ Ջոնսի սիրտը։ Ով որ թափանցում է սիրտը, նա էլ դառնում է <<Թռչող Հոլանդացի>> նավի նավապետը։ Ուիլին հաջողվել էր վերցնել բանալին՝ որով բացվում է սնդուկը, և այնուհանդերձ սկսվեց Դեյվ Ջոնսի սրտի համար մարտը, որում հաղթանակ տարավ Ջեյմս Նորինգթոնը։ Մարտը վերջանում է << Սև մարգարտի>>, ինչպես նաև Ջեք Ճնճղուկի ոչնչացմամբ։ Շուտով Ուիլը տեսնում է Էլիզաբեթին Ջեքի հետ համբուրվելիս։ Պարզվում է, որ այդ ամենը արված էր նրա համար, որպեսզի Ջեքին թողնեն տախտակամածի վրա, իր պարտքերի դիմաց։ Ֆիլմի վերջում, Ուիլը և մնացած անձնակազմը, որոշում են հետ բերել Նավապետ Ջեքին՝ Աշխարհի մյուս ծայրից։

Կարիբյան ծովի ծովահենները։ <<Աշխարհի ծայրին>> խմբագրել

Երրորդ մասի վերջում նավապետ Բարբոսան ամուսնացնում է Ուիլին և Էլիզաբեթին։ Դեյվը Ուիլին սրով սպանում է, որը Ուիլը պատրաստել էր Ջեյմս Նորինգթոնի համար(ֆիլմի առաջին մասում) և Ջեքը ստիպված Ուիլին տվեց Ջոնսի սիրտը[3]։ Այդ իսկ պատճառով Ուիլը դառնում է <<Թռչող Հոլանդացու>> անմահ նավապետը[4]։ Վերջին մասում նա ներողություն է խնդրում Էլիզաբեթից, իսկ Էլիզաբեթը ասում է, որ նրան կսպասի 10 տարի՝ առանց աչքը հորիզոնից կտրելու։ Դրամաշնորհից հետո ցույց է տալիս, թե ինչպես է Ուիլը վերադառնում 10 տարի հետո, և Էլիզաբեթը հանդիպում է նրան՝ իր որդու հետ։

Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում խմբագրել

Հինգերորդ մասում Ուիլը հայտնվում է միայն երեք տեսարանում։ Ֆիլմի սկզբում նա հայտնվում է ջրի տակ՝ ինչպես եղել էր Դեյվ Ջոնսի և նրա անձնակազմի հետ։ Նա խոսում է իր որդու հետ և խորհորդ տալիս, որ չշփվի Ջեք Ճնճղուկի հետ։ Ֆիլմի վերջում Հենրին խախտում է Պոսեյդոնի տրիբունան և այդպիսով վերացնում է իր հոր անեծքը։ Ուիլը գնում է ափ, որտեղ հանդիպում է Հենրիին և Էլիզաբեթին։ Այդ դեպքից հետո, նույն վայրում Ուիլը մղձավանջ է տեսնում, որ Դեյվ Ջոնսը գալիս է նրա մոտ։

Տեսանյութերում հայտնվելը խմբագրել

Ուիլը հայտնվում է Պորտ-Ռոյալում <<Թագավորական սրտերը II>> խաղում։ Ճապոնական խաղի տարբերակում, այնպես ինչպես ֆիլմերում է, այն հնչեցնում է Դեյզուկե Խիրակավան՝ այն ձայնով, որով խոսել է Լեգոլասը, ինչպես նաև Բլումը։ Ամերիկական խաղի տարբերակում այն հնչեցնում է Քրիսպին Ֆրիման, հաշվի առնելով Օռլանդո Բլումի աշխատանքի բերումով՝ զբաղվածությունը, նա հայտնվում է սերիայի երրորդ մասի նկարահանումներում։ Ֆրիմանը Ուիլի ձայնով հայտնվում է նաև <<Կարիբյան ծովի ծավահենները։ Աշխարհի ծայրին>> ֆիլմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://screenrant.com/pirates-caribbean-5-dead-men-video-will-son/
  2. «User Data and Cookie Consent». nymag.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  3. Lowe, Todd Gilchrist and Scott (2007 թ․ դեկտեմբերի 5). «Pirates of the Caribbean: At World's End Blu-Ray Review». IGN (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Will Turner in Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 6. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.